Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Որոնում     
 
Արտակարգ դեպքեր քարտեզի վրա

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Տեսանյութեր ԱԻ-ի գոտուց
Լուսանկարներ ԱԻ-ի գոտուց
«ԱՌՆԱՊ» ՀԻՄՆԱԴՐԱՄ
Երեխաների համար
Հյոգոյի գործողությունների ծրագիր
 
ՀՀ տարածքին բնորոշ բնական արտակարգ իրավիճակներ

1. Ընդհանուր հասկացություններ

Բնական արտակարգ իրավիճակ՝ որոշակի տարածքում կամ օբյեկտում վտանգավոր բնական երեւույթի, տարերային կամ էկոլոգիական (բնապահպանական) աղետի, համաճարակի, անասնահամաճարակի (էպիզոոտիա), բույսերի եւ գյուղատնտեսական մշակաբույսերի լայնորեն տարածված վարակիչ հիվանդություն (էպիֆիտոտիա), որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին՝ զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների եւ մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման։


Տարերային աղետը`   բնության ուժերի կամ երեւույթների ազդեցությամբ առաջացած աղետ, ավերիչ բնական եւ (կամ) բնական-անտրոպոգեն պրոցես (մարդու գործունեությամբ բնության մեջ առաջացող երեւույթ կամ ընթացք) է, որի հետեւանքով առաջացել կամ կարող է առաջանալ սպառնալիք մարդկանց կյանքին եւ առողջությանը, նյութական արժեքների ավերածություն կամ ոչնչացում, բնակչության գործունեության, կյանքի պայմանների եւ շրջակա միջավայրի անդառնալի փոփոխություններ։

 

2. Վտանգավոր երկրաբանական երեւույթներ եւ ընթացքներ

Երկրաբանական բնույթի ծագում ունեցող իրադարձություն կամ երկրաբանական ընթացքների հետեւանք՝ առաջացած երկրակեղեւում տարբեր բնական կամ երկրադինամիկական գործոնների կամ դրանց զուգակցության ներգործությամբ, որն ունի կամ կարող է ունենալ խոցող ազդեցություն մարդկանց, գյուղատնտեսական բույսերի եւ կենդանիների, տնտեսական նշանակություն ունեցող օբյեկտների եւ շրջակա բնական միջավայրի վրա։

Երկրաշարժ

Երկրաշարժը երկրաֆիզիկական վտանգավոր երեւույթ է, որն արտահայտվում է երկրակեղեւի կտրուկ տատանումներով եւ ցնցումներով՝ ժամանակի շատ կարճ տեւողության ընթացքում։ Երկրաշարժ առաջանում է երկրակեղեւում կամ վերին միջակա երկրապատյանում հանկարծակի տեղաշարժերի ու խզվածքների հետեւանքով եւ առաձգական (սեյսմիկ) տատանումների ձեւով հաղորդվում է մեծ հեռավորություններիվրա։
Երկրաշարժի ինտենսիվությունը (ուժգնությունը) գնահատվում է 12-բալանոց սեյսմիկ սանղակով (MSK-86), իսկ էներգիան՝ մագնիտուդայով։ Երկրաշարժերը պայմանականորեն ստորաբաժանվում են որպես՝ թույլ (1-4 բալ), ուժեղ (5-7 բալ) եւ ավերիչ (8 եւ ավելի բալեր)։

Սողանք

Լեռան լանջով ապարների զանգվածի լանջերով տեղաշարժ (սահք)՝ սեփական քաշի եւ լրացուցիչ բեռնվածության ներգործությամբ, որն առաջանում է լանջի ողողաքանդման, ջրադինամիկ ճնշման, գերխոնավացման, սեյսմիկ կամ տեխնածին ցնցումների եւ այլ ընթացքների հետեւանքով։
Դասակարգվում են ըստ հզորության (խոշոր, միջին եւ մանր) եւ ըստ շարժման արագության (շատ արագ, արագ, չափավոր եւ դանդաղ)։

Դարափուլ(քարաթափում)

Լեռների եւ ձորերի զառիվայր ու զառիթափ լանջերից խոշոր, հաճախ հսկայական չափերի ապարազանգվածների պոկումն ու փլուզումը, որն առաջանում է գլխավորապես լեռնային ապարների հողմահարության ընթացքների եւ մակերեւութային ու ստորգետնյա ջրերի ներգործությունից դրանց կապակցվածության թուլացման հետեւանքով։

3.Վտանգավոր ջրաբանական (հիդրոլոգիական) երեւույթներ եւ ընթացքներ

Ջրաբանական (հիդրոլոգիական) ծագում ունեցող իրադարձություն կամ ջրաբանական ընթացքների հետեւանք՝ առաջացած տարբեր բնական կամ ջրադինամիկական գործոնների կամ դրանց զուգակցության ներգործությամբ, որոնք կարող են ունենալ խոցող ազդեցություն մարդկանց, գյուղատնտեսական բույսերի եւ կենդանիների, տնտեսական նշանակություն ունեցող օբյեկտների, շրջակա բնական միջավայրի վրա։

Սելավ

Ավերիչ մեծ ուժ ունեցող սրընթաց հոսք, որը բաղկացած է ջրի եւ փուխր բեկորային ապարների խառնուրդից եւ հանկարծակի առաջանում է ոչ մեծ լեռնային գետերի ավազաններում ուժգին անձրեւների կամ ձյան բուռն հալման, ինչպես նաեւ՝ քարակարկառների եւ անցկալների ճեղքման հետեւանքով։
Դասակարգվում է ըստ հզորության (ուժեղ, միջին եւ թույլ հզորությունների)։

1  2  3 
 
 

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ԱԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
               
 
© 2011 AIT Systems