Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Որոնում     
 
Արտակարգ դեպքեր քարտեզի վրա

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Տեսանյութեր ԱԻ-ի գոտուց
Լուսանկարներ ԱԻ-ի գոտուց
«ԱՌՆԱՊ» ՀԻՄՆԱԴՐԱՄ
Երեխաների համար
Հյոգոյի գործողությունների ծրագիր
 
Պատմական ակնարկ

1988 թ. Սպիտակի երկրաշարժը բացահայտեց Հայաստանում քաղաքացիական պաշտպանության համակարգի շատ հիմնահարցեր եւ դարձավ այդ համակարգի արմատական վերակազմավորման ու ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության ստեղծման հիմնական ազդակը:

1991 թ. ստեղծվում է արտակարգ իրավիճակների վարչությունը, որի պետ է նշանակվում Ստեփան Բադալյանը: Հայաստանում 1961 թվականից գործող ՔՊ շտաբն իր բոլոր կազմավորումներով 1991 թ. վերջին դրվում է արտակարգ իրավիճակների վարչության ենթակայության տակ: Վարչությունը, ի տարբերություն անցյալում քաղպաշտպանության գործունեության ոլորտի նեղ շրջանակի, թե' հայեցակարգային, թե' մասնագիտական ու թե' իրավական տեսակետներից նոր, լայն մոտեցում էր ցուցաբերում համակարգի ողջ աշխատանքի կազմակերպմանը` ելնելով Հայաստանում հավանական խոշոր աղետների ու վթարների առկայությունից, դրանց դասակարգումից եւ ռիսկի գնահատումից:

ՀՀ կառավարության 1997 թ. սեպտեմբերի 4-ի թիվ 359 որոշմամբ ստեղծվում է արագ արձագանքման փրկարարական ջոկատը, որի գլխավոր խնդիրներն էին.
  - աղետի գոտում փրկարարական աշխատանքների իրականացումը, ինչպես նաեւ արտակարգ պատահարների դեպքում բնակչությանը հնարավոր սեղմ ժամկետներում համապատասխան մասնագիտական օգնության ցուցաբերումը.
  - աղետների եւ վթարների դեպքում վերականգնողական աշխատանքների կատարումը:

1994 թ. Հայաստանը դառնում է Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության լիիրավ անդամ:

1997 թ. ԱԻ վարչությունը հանվում է ՀՀ կառավարության կառուցվածքից եւ վերանվանվում ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության։

1997 թ. հուլիսին ՀՀ կառավարությանն առընթեր ԱԻՎ պետ է նշանակվում գեներալ-մայոր Վյաչեսլավ Հարությունյանը:

2001 թ. փետրվարին ՀՀ կառավարությանն առընթեր ԱԻՎ պետ է նշանակվում գեներալ-մայոր Հմայակ Հարոյանը։

2004 թ. մարտին ԱԻՎ պետ է նշանակվում գեներալ-մայոր Էդիկ Բարսեղյանը։

2005 թ. դեկտեմբերին արտակարգ իրավիճակների վարչությունը վերանվանվում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության:

2008 թ. ՀՀ նախագահի որոշմամբ ստեղծվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը եւ նախարար է նշանակվում Մհեր Շահգելդյանը:

Նորաստեղծ նախարարության կազմում ընդգրկվում են Հայաստանի փրկարար ծառայությունը, Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը, Հայպետհիդրոմետը, Պետական ռեզերվների գործակալությունը եւ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը:

2010 թ. մարտին ԱԻ նախարար է նշանակվում Արմեն Երիցյանը:

 
 

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ԱԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
               
 
© 2011 AIT Systems