| «Հայաստանի Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենք | | Տպել | |
|
Ընդունված է 2005 թվականի հուլիսի 8-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔ ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան Սույն օրենքը կարգավորում է արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառներում լիազորված պետական մարմնի` Հայաստանի փրկարար ծառայության գործունեության հիմնական սկզբունքները, այդ մարմնում ծառայությունը, պաշտոնները եւ կոչումները, ծառայության անցնելու կարգն ու պայմանները, պաշտոնի նշանակման եւ կոչումներ շնորհելու կարգը, ծառայության հետ կապված` ծառայողների իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը, իրավական եւ սոցիալական երաշխիքները, ծառայության հետ կապված այլ առանձնահատկություններն ու հիմնական հարաբերությունները: Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները. հատուկ փրկարարական ջոկատ` առանձին բարդության փրկարարական աշխատանքների կատարման համար մասնագիտացված ստորաբաժանում. հատուկ հրշեջ ջոկատ` առանձին բարդության հրդեհաշիջման աշխատանքների կատարման համար մասնագիտացված ստորաբաժանում. հրշեջ-փրկարարական ջոկատ` փրկարարական եւ հրդեհաշիջման աշխատանքների համար նախատեսված ստորաբաժանում: Հոդված 3. Հայաստանի փրկարար ծառայության գործունեության իրավական կարգավորումը Հայաստանի փրկարար ծառայության գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով ու իրավական ակտերով: |












