|
Հրդեհ մայրաքաղաքում Օգոստոսի 29-ին, ժամը 17.59-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Ղափանցյան 29 շենքին հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.23-ին, մարվել` 18.47-ին: Այրվել է 2000 քմ մակերեսով խոտածածկ տարածք եւ այնտեղ գտնվող տնակի հատակը` 12 քմ մակերեսով:
|
|
Հրդեհ ավտոմեքենայում Օգոստոսի 9-ին, ժամը 17.40-ին ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենա է այրվում Երեւանի Շիրակի 5/2 հասցեում գտնվող գազալցակայանում։ Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.14-ին, մարվել` 18.35-ին։ Գազալցակայանին հարակից գազի բալոնի տեղադրման արհեստանոցում ամբողջությամբ այրվել է Շուշան Զիրոյանին պատկանող “Լեքսուս RX-300” մակնիշի 22 ԼՏ 778 պետհամարանիշի ավտոմեքենայի շարժիչի տեղամասը։ |
|
Հրդեհներ խոտածածկ տարածքներում Օգոստոսի 9-10-ն ընկած ժամանակահատվածում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ։ Մասնավորապես` Օձուն–Ալավերդի ավտոճանապարհի 1-ին կմ-ում այրվել է 3000 քմ մակերեսով խոտածածկ տարածք եւ 1,5 տոննա կուտակած խոտ, Վարդենիս-Սոդք ավտոճանապարհի 3-րդ կմ-ում` ցորենի 30 հա հնձած արտ եւ 20 տոննա կուտակած խոտ, Սիսիան-Բռնակոթ ավտոճանապարհի 3-րդ կմ-ում` 2000 քմ, Զորավան եւ Արա գյուղերի ճանապարհահատվածի միջնամասում` 10 հա, Օձուն-Արեւածագ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում` 2 հա, Վաղարշապատ-Մարգարա ավտոճանապարհի 6-րդ կմ-ում` 1,6 հա մակերեսով խոտածածկ տարածք, Ձորաղբյուր-Արամուս ավտոճանապարհի 4-րդ կմ-ում` 5000 քմ մակերեսով հնձած արտ։ Արարատի մարզի Մասիս քաղաքում տարբեր օջախներում այրվել է 1,5 հա եւ 1500 քմ մակերեսով խոտածածկ տարածք։ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի քաղաքում այրվել է 2500 քմ, Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում` 1 հա, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում` 1000 քմ, Արագածոտնի մարզի Ագարակ գյուղին կից արոտավայրում` 1,5 հա, Տավուշի մարզի Թովուզ գյուղի մոտ` 2,5 հա մակերեսով խոտածածկ տարածք ու մացառուտներ։ Կոտայքի մարզում գտնվող “Արզնի” առողջարանի մոտ այրվել է 1000 քմ, իսկ Արզական գյուղին հարակից սարալանջին` 3 հա մակերեսով խոտածածկ տարածք ու թփուտներ Շիրակի մարզում` Գյումրիի “Հայաստան” հուշահամալիրի տարածքում այրվել է 3,5 հա մակերեսով խոտածածկ տարածք եւ 1000 տնկի, իսկ Բուլվարային թաղամասում` 1000 քմ մակերեսով խոտածածկ տարածք։ Երեւանի Սաֆարյան փողոցում այրվել է 4500 քմ մակերեսով խոտածածկ տարածք ու ծառեր, Բուսաբանական այգու տարածքում` 5000 քմ, Նոր Նորքում` 1000 քմ, Շամպայն գինիների գործարանի մոտ` 1500 քմ մակերեսով խոտածածկ տարածք։ Դեպքերի վայրեր մեկնած հրշեջ-փրկարարների կողմից բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել։ |
|
Վտանգը չեզոքացվել է Օգոստոսի 9-ին, ժամը 11.14-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Թումանյան փողոցի 9ա շենքի վերնահարկի քարերից մեկը թուլացել է, կա ընկնելու վտանգ եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր մեկնած փրկարարները քարն իջեցրել են ու տեղափոխել անվտանգ տարածք։ |
|
Երբ զանգերին չեն պատասխանում Օգոստոսի 7-ին, ժամը 14.12-ին ոստիկանությունից ստացված ահազանգի համաձայն` Երեւանի Ազատության պողոտայի թիվ 2 շենքի 60-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան ու հեռախոսի զանգերին եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած փրկարարները, ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ, բացել են նշված բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1930 թ. ծնված Վոլոդյա Հարությունյանի դին: |
|
Մեքենան բախվել է սյանը Օգոստոսի 7-ին, ժամը 07.50-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Աճառյան ու Ծարավ Աղբյուրի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտոպատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում “Միթսուբիշի” մակնիշի 11 ՏՏ 300 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից ու բախվել սյանը: Պատահարի հետեւանքով մեքենայի վարորդ` 1980 թ. ծնված Արտաշես Մանուկյանը տեղում մահացել է: Փրկարարների ուժերով դին դուրս է բերվել ավտոմեքենայից: |
|
Հրդեհներ խոտածածկ տարածքներում Օգոստոսի 6-9-ը ահազանգեր են ստացվել հանրապետության խոտածածկ տարածքների տարբեր հատվածներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես` Լոռու մարզի Քարկոփ գյուղի մոտ այրվել է 3 հա, Օձուն գյուղին հարակից սարալանջում` 1 հա, Սարահարթ գյուղում` 10 հա, Վանաձոր քաղաքում` 1,8 հա խոտածածկ տարածք: Սյունիքի մարզի Խորձոր գյուղում այրվել է 15 հա, մարզի Կավարտ բանավանի մոտ` 4000 քմ, Կապանի Պղնձամոլիբդենային կոմբինատի մոտ` 3,5 հա, Շհարջիկ գյուղում` 1 հա խոտածածկ տարածք: Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում այրվել է 2000 քմ, Ձորաղբյուր գյուղի մոտ` 6 հա, Նոր-Գյուղ գյուղի “Սուրբ Մանուկ” եկեղեցու մոտ` 6000 քմ, Բյուրեղավան քաղաքում` 2000 քմ մակերեսով խոտածածկ տարածք ու թփուտներ: Արագածոտնի մարզի Նազրվան գյուղում այրվել է 3 հա խոտածածկ տարածք, որից 1500 քմ եղել է պտղատու այգի: Նույն մարզի Աշտարակ քաղաքում այրվել է 1500 քմ մակերեսով խոտածածկ տարածք եւ մասամբ 25 եղեւնի, նույն քաղաքի Ղ. Փարպեցու փողոցում այրվել է 4000 քմ, մարզի Ձորափ գյուղում` 2 հա, Ներքին Սասունաշեն գյուղում` 100 հա մակերեսով խոտածածկ տարածք: Տավուշի մարզի Վերին Կարմիր աղբյուր գյուղի մոտ այրվել է 5000 քմ, Արարատի մարզի Նարեկ գյուղում` 5 հա խոտածածկ տարածք: Շիրակի մարզի Հոռոմ գյուղում այրվել է ցորենի` 3000 քմ մակերեսով հնձած դաշտ եւ 2000 քմ մակերեսով խոտածածկ տարածք: Արմավիրի Բաղրամյան գյուղում այրվել է 40 հա մակերեսով խոտ, իսկ մարզի Պտղունք գյուղում` 7000 քմ ծիրանի այգի եւ 15 հա մակերեսով խոտածածկ տարածք: Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում այրվել է 1 հա, Նոր Գեղի-Աշտարակ ավտոճանապարհի 9-րդ կմ-ում` 7000 քմ, Ալավերդի-Օձուն ավտոճանապարհի 7-րդ կմ-ում` 1 հա, Աշնակ-Կաթնաղբյուր միջհամայնքային ավտոճանապարհի խաչմերուկում` 3 հա, Եղվարդ-Զովունի ավտոճանապարհի 6-րդ կմ-ում` 6000 քմ մակերեսով խոտածածկ տարածք ու մացառուտ: Երեւանի Քանաքեռ թաղամասում այրվել է 3500 քմ, Նուբարաշենի 11-րդ փողոցում` 5000 քմ, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի մոտ` 3500 քմ, Գ. Չաուշի փողոցում` 2 հա, Նորքի այգիների տարածքում` 4000 քմ, “Վասպուրական” ռեստորանի մոտ` 3000 քմ, “Էրեբունի” թանգարանին հարակից սարալանջին` 4 հա, Դավթաշենում` 5000 քմ, Ալիխանյան փողոցում` 6000 քմ, Ն. Սաֆարյան փողոցում` 5 հա, “Հրազդան” մարզադաշտի մոտ` 3000 քմ, Դավթաշենի կամրջի մոտ` 2 հա, կրկին Ն. Սաֆարյան փողոցում` փայտե տնակ եւ 6000 քմ մակերեսով խոտածածկ տարածք: Դեպքերի վայրեր մեկնած հրշեջ-փրկարարների կողմից հրդեհները մեկուսացվել են ու մարվել: |
|
Մեքենան շրջվել է Օգոստոսի 5-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 19.04-ի սահմաններում Երեւանի թիվ 10 հրշեջ մասի հարեւանությամբ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում շրջվել է “ԳԱԶ 52” մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենան: Արձագանքելով պատահարին` հրշեջ-փրկարարները մեքենայից դուրս են բերել վարորդ, Նուբարաշենի 11/20 հասցեի բնակիչ, 1981 թ. ծնված Արտակ Առաքելյանին եւ հանձնել շտապօգնության ծառայության աշխատակիցներին: Բժիշկները տուժածի վիճակը բավարար են գնահատել: |
|
|