Վայոց Ձորի մարզ
06.06.2010 PDF  | Տպել |

Ավտոպատահար
Հունիսի 6-ին
, ժամը 16.15-ին Ստեփանավանի հրշեջ փրկարարական ջոկատի ավագ հրշեջ Ատոմ Զոհրաբյանից ահազանգ է ստացվել, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 128-րդ կմ-ում ականատես է եղել ճանապարհատրանսպորտային պատահարի, կան տուժածներ, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժամը 16.22-ին դեպքի վայր է մեկնել Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Դեռեւս չպարզված հանգամանքներում` “Միթսուբիշի” մակնիշի HEN 088 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել:
Մինչ փրկարարների` դեպքի վայր հասնելը, Ա. Զոհրաբյանը, ներգրավելով տեղի ուժերը, ավտոմեքենայից դուրս է բերել ուղեւորներ, Երեւան քաղաքի բնակիչներ` 1989 թ. ծնված Էլեն Շահնազարյանին, 1989 թ. ծնված Վահե Կիրակոսյանին, 1991 թ. ծնված Աիդա եւ 1988 թ. ծնված Միհրան Համբարձումյաններին եւ հանձնել շտապօգնության բրիգադին:
Վ. Կիրակոսյանը եւ Է. Շահնազարյանը տեղափոխվել են Եղեգնաձորի հիվանդանոց: Ըստ բժիշկների` տուժածների վիճակը միջին ծանրության է: Իսկ Վայքի հիվանդանոց տեղափոխված Համբարձումյանների վիճակը, ըստ բժիշկների, գնահատվում է բավարար:
Փրկարարների ուժերով ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթեւեկելի հատված եւ հանձնվել ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին:

 
04.06.2010 PDF  | Տպել |

Հրդեհ
Հունիսի 4-ին
, ժամը 16.54-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզում` Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի 2-րդ շենքում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.40-ին, մարվել` ժամը 18.00-ին:
Այրվել են Հ. Մանուկյանին պատկանող անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը եւ 10 հակ անասնակեր:

 
04.06.2010 PDF  | Տպել |

Հրդեհ
Հունիսի 4-ին
, ժամը 12.10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցի 16-րդ շենքում:
Ժամը 12.11-ին դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.33-ին, մարվել` ժամը 12.56-ին:
Այրվել է շենքի տանիքի ծածկը` 10 քմ մակերեսով:

 
02.06.2010 PDF  | Տպել |

Օձ, խայթոցի դեպք
Հունիսի 2-ին
, ժամը 15.00-ին ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի Իսահակյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2  տան բակում օձ կա:
Դեպքի վայր մեկնած` Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության փրկարարների կողմից վնասազերծվել եւ անվտանգ վայր է տեղափոխվել իժ տեսակի օձ:

 
29.05.2010 PDF  | Տպել |

Փլուզման վտանգ
Մայիսի 29-ին
, ժամը 10.10-ին Վայոց ձորի մարզպետարանից տեղեկություն է ստացվել, որ Բարձրունի գյուղի ջրամբարի պատվարի ստորին հատվածից տեղի է ունենում ջրի արտահոսք:
ժամը 10.25-ին դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, փրկարարական ջոկատը, ինչպես նաեւ մարզպետարանից եւ «Վայք ոռոգում» ՓԲԸ-ից պաշտոնատար անձինք եւ մասնագետներ:
ժամը 17.25-ի դրությամբ` ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ջրամբարը եւ դրան հարակից տարածքը (մոտ 60-80 հա) գտնվում են ակտիվ սողանքային գոտում: Տեղանքում առաջացել են բազմաթիվ ճեղքեր (10-30 սմ լայնությամբ), նստվածքներ եւ տեղ-տեղ` հողային զանգվածի փլվածքներ, ինչի հետեւանքով վնասվել են գյուղի խմելու ջրի խողովակաշարը եւ կապտաժը: Պատվարից մոտ 40 մ հեռավորության վրա տեղի է ունենում ջրի արտահոսք, որի շարունակվելու դեպքում առկա է պատվարի փլուզման վտանգ:
Փլուզումը կանխելու նպատակով դադարեցվել է ջրի մուտքը ջրամբար, ավելացվել բնականոն արտահոսքը:

 
17.05.2010 PDF  | Տպել |

Ջրալցվել է նկուղ
Մայիսի 17-ին
, ժամը 14.50-ին ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 19 շենքի նկուղը ջրալցվել է։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Շենքում կատարվել են ջրահեռացման աշխատանքներ։

 
10.05.2010 PDF  | Տպել |

Վնասվել է ջրագիծը
Վայոց ձորի
մարզից տեղեկություն է ստացվել, որ մայիսի 10-ին Թառաթումբ գյուղից 11 կմ դեպի հյուսիս-արեւմուտք, մոտ 1 հա հողատարածքի սահքի հետեւանքով վնասվել է ջրագծերից մեկը, ինչի հետեւանքով գյուղի մի մասը ջրազրկվել է:
Մարզպետարանի եւ գյուղապետարանի մասնագետների կողմից միջոցներ են ձեռնարկվում ջրազրկված թաղամասը ջրով ժամանակավորապես ապահովելու ուղղությամբ: Անբարենպաստ եղանակային պայմանների եւ ճանապարհների վնասվածության պատճառով վթարավերականգնողական աշխատանքներ առայժմ հնարավոր չի եղել իրականացնել:

 
02.05.2010 PDF  | Տպել |

Ժայռից մարդ է ընկել
Մայիսի 2-ին
, ժամը 17.50-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի, Մագիլի քարանձավե կոչվող տարածքում ժայռից մարդ է ընկել, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը եւ շտապօգնության մեկ բրիգադ։
Տեղում պարզվել է, որ Երեւանի բնակիչ, 1973 թ. ծնված Հայկ Հարությունյանը փորձել է բարձրանալ քարանձավ, սակայն ոտքը սայթաքել է եւ 5-6 մ բարձրությունից ընկել է ներքեւ։
Տուժածը փրկարարների օգնությամբ` պատգարակով, դուրս է բերվել, եւ շտապօգնության մեքենայով տեղափոխվել Եղեգնաձորի հիվանդանոց։

 
<< Սկիզբ < Նախորդը 1 2 3 4 5 6 Հաջորդը > Վերջ >>

Էջ 3 ից 6