ՈՒսուցում PDF  | Տպել |

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության կազմում գործող ուսումնական հաստատությունների գործունեության նպատակը քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հարցերով ուսուցման կազմակերպումն ու իրականացումն է:

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության համակարգում գործող ուսումնական հաստատությունը՝


Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա


0001
001
002
003
004
005
006
007
1/8 
start stop bwd fwd


Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության կազմում գործող «ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» պետական ոչ առեւտրային կազմակերպության գործունեության նպատակը քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հարցերով ուսուցման կազմակերպումն ու իրականացումն է:

Գործունեության ոլորտներն են՝

 

  • բարձրագույն կրթությամբ մասնագետների պատրաստում,
  • վերապատրաստում եւ որակավորման բարձրացում
  • մեթոդական աշխատանքների իրականացում
  • գիտական հետազոտություններ
  • միջազգային համագործակցություն


001
002
003
1/3 
start stop bwd fwd

  • բարձրագույն կրթություն

«ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը ՀՀ Կառավարության թիվ 616-ն 15 մայիսի 2003թ որոշման համաձայն (լիցենզիա թիվ 204 18 օգոստոս 2003թ․) իրականացնում է բարձրագույն կրթություն
Մասնագիտությունները՝
• Ճգնաժամային կառավարում (մասնագիտացումը՝ տնտեսագետ)
• Հրդեհային պաշտպանություն (մասնագիտացումը՝ ճարտարագետ)
• Քաղաքացիական պաշտպանություն (մասնագիտացումը՝ ճարտարագետ)
• Պաշտպանությունն արտակարգ իրավիճակներում (մասնագիտացումը՝ մանկավարժ)
• Փրկարարական գործ (մասնագիտացումը՝ ճարտարագետ)
• Տրանսպորտային եւ հրշեջ փրկարարական հատուկ տեխնիկայի ու սարքավորումների շահագործում եւ տեխնիկական սպասարկում (մասնագիտացումը՝ ճարտարագետ)

Ուսուցման ձեւերը՝
• առկա (4 տարի)
• հեռակա (5 տարի)

 

  • վերապատրաստում եւ որակավորման բարձրացում

«ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԵԿԱՆԱ ԱԿԱԴԵՄԻԱ»‐ի խնդիրները՝
• կառավարման մարմինների‚ կազմակերպությունների ղեկավարների մասնագետների սպասարկող անձնակազմի համար վերապատրաստման‚ որակավորման բարձրացման դասընթացների կազմակերպում‚
• փրկարարական ուժերի‚ ՔՊ կազմավորումների ղեկավարների եւ անձնակազմի նախապատրաստումը եւ որակավորման բարձրացում‚
• հանրապետության կրթական համակարգում «քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների հիմնահարցեր» առարկայի ուսուցման գործընթացի համակարգում‚
• բնակչության ուսուցման կազմակերպումն ու իրականացում,

Ուսուցման ձեւերը՝
• առկա
• հեռակա
• արտագնա (դրսեկության):


Ուսուցման մեթոդները՝

• դասախոսություններ‚
• գործնական‚ լաբորատոր պարապմունքներ‚
• տարբեր տեսակի ուսումնավարժություններ‚
• սեմինարներ‚ խորհրդակցություններ‚
• քննարկումներ‚
• հեռուստահաղորդումներ‚ ռադիոհաղորդումներ‚
• պաստառների մշակումներ եւ տարածում

Ունկնդիրները՝
• բարձր ղեկավար անձնակազմ
• միջին ղեկավար անձնակազմ
• մասնագետներ եւ սպասարկող անձնակազմ
• աշխատանքի մեջ չընդգրկված բնակչություն

  • մեթոդական աշխատանքներ

• դասագրքերի‚ ուսումնական ձեռնարկների մշակում եւ հրապարակում,
• մեթոդական մշակումների‚ հանձնարարականների մշակում եւ հրատարակում‚
• ուսումնական‚ ուսումնա- թեմատիկ եւ առարկայական ծրագերի մշակում‚
• ուսուցման մեթոդների մշակում եւ ներդրում‚

  • գիտական հետազոտություններ

• տեսական հետազոտությունների իրականացում‚
• կիրառական հետազոտությունների իրականցում‚
• փորձարարական հետազոտությունների կատարում,

  • միջազգային համագործակցություն

• տարբեր երկրների նմանատիպ ուսումնական հաստատությունների հետ համագործացություն‚
• միջազգային կառույցների հետ համագործակցություն‚
• ուսումնական հարցերով միջազգային միջոցառումներին մասնակցություն