|
Սողանք Տավուշի մարզում Մայիսի 18-ին, ժամը 09.10-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի «Գալավինո» թաղամասում տեղի է ունեցել սողանք (125մ երկարությամբ եւ 20մ խորությամբ), որը սպառնում է ավտոմայրուղու միակողմանի փակմանը. երթեւեկությունը մայրուղով դժվարացել է: Դեպքի վայր է մեկնել Տավուշի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ սողանքի հետեւանքով վնասվել է Երեւան-Դիլիջան եւ Իջեւան-Նոյեմբերյան կապի օպտիկական մալուխը: Ժամը 14.40-ի դրությամբ Հաղարծինի «Ճանշինի» կողմից ավտոմայրուղին մաքրվել է, երթեւկությունը` վերականգնվել: Կապի ծառայության աշխատակիցների կողմից տարվում են մալուխների վերականգնման աշխատանքներ: |
|
Սողանքների ակտիվացում Տավուշի մարզում տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով ակտիվացած սողանքային երեւույթներն ուսումնասիրելու նպատակով մայիսի 14-ին, ժամը 09.50-ին Դիլիջան է մեկնել` ՀՀ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության, ՀՀ քաղաքաշինության նախարարության, Տավուշի մարզպետարանի, Դիլիջանի քաղաքապետարանի համապատասխան մասնագետներից կազմված աշխատանքային խումբը: Աշխատանքներին մասնակցել են նաեւ Տավուշի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները: Պարզվել է, որ «Շամախյան աշունքավայրեր» կոչվող տարածքում սողանքների ակտիվացման հետեւանքով անանցանելի է դարձել «Դիլի» ագրոարդյունաբերական համալիր տանող ճանապարհը` սպառնալով լանջի ստորոտում գտնվող ենթակառուցվածքներին եւ բնակելի տարածքներին: Սողանքային զանգվածը փլուզել է Մյասնիկյան փողոցի 50-րդ տան հետնապատը` դարձնելով տունը խիստ վթարային: Հաշվի առնելով շինության վթարայնության աստիճանը եւ փլուզման վտանգը` բնակիչներին առաջարկվել է տանից տեղափոխվել: Փլուզվել է նաեւ Մյասնիկյան 56 հասցեում գտնվող նորակառույց շինության լանջին հարող հատվածը. սեփականատերերի կողմից մաքրվել են թափվածքները, իրականացվում են հարկադիր քարաթափման եւ լանջի հարթեցման աշխատանքներ: Տեղաշարժվել է նաեւ ավտոկայանին հարակից լանջի սողանքի լեզվակային մասը, ինչի հետեւանքով փլուզվել եւ ձեւախախտվել են Հովվաջուր գետի հենապատերը` մոտ 70 մ երկարությամբ: Աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրվել են ողջ սողանքային լանջի` նոր փոփոխությունների ենթարկված հատվածները եւ սպառնալիքները: Որոշվել է վտանգավոր հատվածի բնակչության շրջանում իրականացնել իրազեկման եւ բացատրական աշխատանքներ` մինչեւ հիմնախնդրի վերջնական լուծումը: |
|
Սողքից փակվել է Հաղարծնի ճանապարհը Մայիսի 7-ին, ժամը 17.30-ին Տավուշի մարզպետարանից տեղեկություն է ստացվել, որ սողանքի հետեւանքով փակվել է դեպի Հաղարծնի վանք տանող ճանապարհը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ հողազանգվածի հետ ճանապարհին հայտնվել են մի քանի շրջված ծառեր: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի դիլիջանյան մասնաճյուղի եւ «Դավիթ» ՍՊԸ-ի աշխատակիցների ուժերով ծառերը մասնատվել են եւ տեղափոխվել, որից հետո նախատեսվում են իրականացնել հողազանգվածից ճանապարհի մաքրման աշխատանքներ: |
|
Ծառը գետում Մայիսի 4-ին Տավուշի մարզային փրկարարական վարչությունից տեղեկություն է ստացվել, որ Աղստև գետը շրջված ծառը դուրս բերելու համար ժամը 11.30-ին դեպքի վայր է մեկնել Դիլիջան քաղաքից մեկ մարտական հաշվարկ։ Ժամը 12.57-ին հրշեջ-փրկարարների և «Դիլիջանի ճանշին» ՓԲԸ-ի աշխատակիցների ուժերով ծառը դուրս է բերվել գետից։ |
|
Հորդառատ անձրեւ Ապրիլի 28-ին, ժամը 18.00-ին Իջեւանի ոստիկանության բաժնից ահազանգ է ստացվել, որ ինքնափլուզվել է Նար-Դոսի փողոցի 22-րդ տան պատը: Ժամը 18.05-ին դեպքի վայր են մեկնել Տավուշի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ մարզպետարանի աշխատակիցները: Տեղում պարզվել է, որ հորդառատ անձրեւի հետեւանքով ինքնափլուզվել է քաղաքացի Գ. Եգանյանին պատկանող տան ետնամասում կառուցված քարե` 15 քմ մակերեսով պատնեշը, ինչի հետեւանքով վնասվել է տան հիմնական պատը, առաջացել են ճաքեր, եւ բնակիչներին վտանգ է սպառնում: Բնակիչներին զգուշացվել է ժամանակավորապես չբնակվել տանը` մինչ վթարի վերացումը: |
|
Հորդառատ անձրեւ Ապրիլի 28-ին, ժամը 16.57-ին Դիլիջանի փոխքաղաքապետից ահազանգ է ստացվել, որ տեղացած հորդառատ անձրեւից վարարել է Գալավինկա գետակը` Գորկու փողոցով անցնող հատվածում պոկելով բետոնե 30 բլոկ (1 խմ ծավալով), որոնք կուտակվելով` նեղացրել են գետի հունը: Գետի մաքրման նպատակով քաղաքապետարանը հատկացրել է մեկ ավտոկռունկ: Դեպքի վայր է մեկնել Դիլիջանի հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Քաղաքապետարանի հետ համատեղ իրականացված` գետի հունի մաքրման աշխատանքներն ավարտվել են ժամը 18.00-ին: Գետից դուրս են բերվել բետոնե բլոկներ, ծառի կոճղեր եւ արմատներ: Գետի հունը նորմալացել է, վտանգը` կանխվել: |
|
Սողանք Երեւան-Իջեւան ավտոճանապարհին Ապրիլի 13-ին, ժամը 16.45-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Իջեւան ավտոճանապարհի 110-րդ կմ-ում` Հովք գյուղին հարակից հատվածում, տեղի է ունեցել սողանք։ Ժամը 16.50-ին դեպքի վայր է մեկնել Տավուշի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Տեղում պարզվել է, որ տեղացած հորդառատ անձրեւի պատճառով ակտիվացել է սողանքը, ճանապարհի ամբողջ լայնությամբ առաջացել են ճաքեր, երթեւեկությունը դարձել է միակողմանի եւ առկա է ավտոճանապարհի` այդ հատվածի փլուզման վտանգ։ ՊԱՏ աշխատակիցների ուժերով տեղում սահմանվել է հերթապահություն։ «Իջեւանի Ճանշին» ՓԲԸ-ի կողմից տեղադրվել են բետոնե պատնեշներ եւ ժապավեններով նշագծվել է վտանգավոր հատվածը։ Ապրիլի 14-ին, Ժամը 01.10-ին Իջեւանի ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Իջեւան ավտոճանապարհի 117-րդ կմ-ում` Հովք գյուղին հարակից հատվածում ավտոմեքենա է ընկել ձորը եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել Իջեւանից եւ Դիլիջանից մեկական մարտական հաշվարկ, ինչպես նաեւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Ժամը 02.35-ին դեպքի վայրից հաղորդել են, որ զոհեր եւ վիրավորներ չկան։ Մոտ 120 մ երկարությամբ, 150 մ բարձրությամբ սողանքի հետեւանքով ձորն է ընկել «ԳԱԶ-3110» մակնիշի 70 ՏՍ 300 պետհամարանիշով ավտոմեքենան։ Ականատեսների վկայությամբ` վարորդը եւ երկու ուղեւորները կարողացել են դուրս գալ ավտոմեքենայից եւ հեռացել են դեպքի վայրից, իսկ ավտոմեքենան հետագայում գետը քշել-տարել է։ Մթության եւ տեղանքի վտանգավորության պատճառով աշխատանքներ հնարավոր չէ իրականացնել։ ՄՓՎ եւ ՊԱՏ աշխատակիցների ուժերով տեղում սահմանվել է հերթապահություն։ Առավոտյան ժամը 08.00-ից վերսկսվել են հետախուզման աշխատանքները։ Դեպքի վայր է մեկնել արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։ |
|
Հրդեհ ավտոմեքենայում Ապրիլի 1-ին, ժամը 10.48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Բերդավան գյուղին հարակից այգիների տարածքում։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.03-ին, մարվել` ժամը 11.38-ին։ Այրվել է Ռ. Սարգսյանին պատկանող «ԳԱԶ-3110» մակնիշի «EOO-911» պետհամարանիշի ավտոմեքենայի սրահը` ամբողջությամբ։ |
|
|
<< Սկիզբ < Նախորդը 1 2 3 4 5 6 Հաջորդը > Վերջ >>
|
|
Էջ 4 ից 6 |