Տավուշի մարզ
25.07.2010 PDF  | Տպել |

Ավտոպատահար
Հուլիսի 25-ին
, ժամը 18.20-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքի ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ Բերդ-Ծաղկավան ավտոճանապարհի 19 կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չպարզված հանգամանքներում` “ՎԱԶ-2106” մակնիշի 36 ՏԼ 609 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել ձորը, ինչի հետեւանքով վարորդ, 1979 թ. ծնված Կ. Խաչատրյանը տեղում զոհվել է, իսկ ուղեւոր` 1979 թ. ծնված Ա. Հովհաննիսյանը ստացել է աջ ազդրի կտրվածք եւ տեղափոխվել Բերդ քաղաքի հիվանդանոց:
Հրշեջ-փրկարարների օգնությամբ մեքենան դուրս է բերվել ձորից:

 
19.07.2010 PDF  | Տպել |

Վտանգը կասեցվել է
Հուլիսի 19-ին
, ժամը 11.06-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքի Նժդեհի փողոցի 11-րդ տան բնակչից ահազանգ է ստացվել, որ իրենց բակի թթենու ծառը թեքվել է, եւ վտանգ է սպառնում տան տանիքին ու մուտքի դռանը։
Ժամը 11.08-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարների օգնությամբ ծառը մասնատվել է։

 
10.07.2010 PDF  | Տպել |

Բեռնատարը շրջվել է
Հուլիսի 10-ին,
ժամը 16.45-ին տեղեկություն է ստացվել, որ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չպարզված հանգամանքներում ՀՀ ՊՆ «Ուրալ» մակնիշի ՊՆ33-35Տ պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ու շրջվել:
Հրշեջ-փրկարարների օգնությամբ վարորդ` 1965 թ. ծնված Լեւոն Գասպարյանը դուրս է բերվել ավտոմեքենայից ու տեղափոխվել Բերդ քաղաքի ՊՆ հոսպիտալ, որտեղ ստացել է բուժօգնություն եւ դուրս գրվել:

 
08.07.2010 PDF  | Տպել |

Հրդեհ
Հուլիսի 8-ին,
ժամը 02.54-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Այգեձոր գյուղում։
Ժամը 02.55-ին դեպքի վայր է մեկնել Բերդից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.20-ին, մարվել` ժամը 07.45-ին։
Այրվել է Ա. Չատյանի տունը` 80 քմ. մակերեսով։

 
08.07.2010 PDF  | Տպել |

Հրդեհներ
Հուլիսի 8-ին
Տավուշի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 01.29-ին հրդեհ է բռնկվել Աչաջուր գյուղում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.45-ին, մարվել` ժամը 06.15-ին:
Այրվել են Ս. Խաչատրյանին պատկանող տան տանիքը` 200 քմ. եւ 2-րդ հարկի բնակելի հատվածն իր գույքով` 150 քմ. ընդհանուր մակերեսով:

 
07.07.2010 PDF  | Տպել |

Հրդեհ
Հուլիսի 7-ին
,  ժամը 05.14-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Կողբ գյուղի «Ավագ ձոր» տարածքում։
Ժամը 05.15-ին դեպքի վայր է մեկնել Նոյեմբերյանից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.27-ին, մարվել` ժամը 06.59-ին։
Ամբողջությամբ արվել է Գ. Նասիրյանին պատկանող ինքնաշեն տնակը` 16 քմ. մակերեսով։

 
05.07.2010 PDF  | Տպել |

Ընկել է ձորը
Հուլիսի 5-ին
, ժամը 19.25-ին Դիլիջան քաղաքի շտապօգնության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ Դիլիջան-Սեւան ավտոմայրուղու 2-րդ ոլորանում ձորն է ընկել ավտոմեքենա, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժամը 19.28-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չպարզված հանգամանքներում` “Մազդա 3” մակնիշի 10 ՕՏ 512 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի մասից եւ  ընկել ձորը:
Ժամը 22.35-ին փրկարարների ուժերով մեքենան դուրս է բերվել ձորից:
Տուժածներ չկան:

 
23.06.2010 PDF  | Տպել |

Պատահար գազալցակայանում
Հունիսի 23-ին,
ժամը 13.55-ին Իջեւան քաղաքի ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Լուսաձոր գյուղին հարակից գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն։
Դեպքի վայր են մեկնել Իջեւան քաղաքի ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ եւ  փրկարարական ջոկատը։
Դեպքի վայրում պայթյունի նշաններ չեն հայտնաբերվել։ Ըստ ականատեսների` տեղի է ունեցել 10 կգ գազի բալոնի փականի դուրս նետում, ինչի հետեւանքով Դիտավան գյուղի բնակիչ, 1958 թ. ծնված Վ. Սարդարյանը ստացել է թեթեւ մարմնական վնասվածք եւ տեղափոխվել Իջեւանի քաղաքային հիվանդանոց։ Հիվանդանոցում ստանալով առաջին բուժօգնություն` տուժածը դուրս է գրվել։

 
<< Սկիզբ < Նախորդը 1 2 3 4 5 Հաջորդը > Վերջ >>

Էջ 1 ից 5