|
Հրդեհ Հուլիսի 6-ին, ժամը 16.55-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շինարարներ թաղամաս 16 հասցեին հարակից տարածքում։ Ժամը 16.56-ին դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.00-ին, մարվել` ժամը 20.00-ին։ Այրվել է 12 ավտոտնակի տանիք` 700 քմ. ընդհանուր մակերեսով։ |
|
Հրդեհ Հուլիսի 3-ին, Սյունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 16.50-ին հրդեհ է բռնկվել Կապան-Ագարակ ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրով ընթացող ավտոբուսում: Ժամը 16.51-ին դեպքի վայր է մեկնել Կապանից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.25-ին, մարվել` ժամը 17.50-ին: Ամբողջությամբ այրվել է Ս. Ղազարյանին պատկանող “ՊԱԶ-672” մակնիշի 991 ՍԼ 51 պետհամարանիշի ավտոբուսը: Տուժածներ չկան: |
|
Հրդեհ Հունիսի 30-ին, ժամը 13.23-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի Պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.40-ին, մարվել` ժամը 15.00-ին: Ամբողջությամբ այրվել է թիվ 2 էլ. ենթակայանը` 20 քմ., եւ չշահագործվող օժանդակ շինության տանիքը` 20 քմ. մակերեսներով: |
|
Որոնումներն ավարտվել են Հունիսի 26-ին, ժամը 13.45-ին Սյունիքի մարզի Սիսիանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարների եւ ոստիկանության աշխատակիցների համատեղ որոնողական աշխատանքների արդյունքում Սառնակունք գյուղի Առիտի կոչվող հանդամասի ժայռերում` ձորի մեջ, հայտնաբերվել է 1975 թ. ծնված Ստեփան Հովհաննիսյանի դին: Հիշեցնենք, որ հունիսի 22-ին, ժամը 10.00-ին Ս. Հովհաննիսյանը, ձուկ որսալու նպատակով, տանից դուրս էր եկել եւ չէր վերադարձել: |
|
Հրդեհ Հունիսի 25-ին Սյունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06.55-ին հրդեհ է բռնկվել Կապանի Չարենցի 2 հասցեին հարակից «Հեքիաթ» սրճարանում: Ժամը 06.56-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.05-ին, մարվել` ժամը 07.10-ին: Սրճարանի խոհանոցում այրվել է սառնարան: |
|
Անհայտ կորել է Հունիսի 23-ին, ժամը 13.45-ին Սիսիան քաղաքի ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ հունիսի 22-ին ժամը 10.00-ին Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի բնակիչ, 1975 թ. ծնված Ս. Հովհաննիսյանը ձուկ որսալու նպատակով տանից դուրս է եկել եւ չի վերադարձել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ժամը 14.45-ին Սիսիան քաղաքի ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ եւ հինգ հրշեջ-փրկարար մեկնել են որոնողափրկարարական աշխատանքների։ Ժամը 21.30-ին որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են անարդյունք։ Հունիսի 24-ի առավոտյան Ս. Հովհաննիսյանի որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են։
|
|
Ավտոպատահար Հունիսի 19-ին, ժամը 22.25-ին Գորիսի ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Կապան ավտոմայրուղու 261 կմ-ում` “Թասի” ոլորաններում, ձորն է ընկել “ԳԱԶել” մակնիշի երթուղային ավտոմեքենան, կան տուժածներ, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ժամը 22.26-ին դեպքի վայր է մեկնել մարտական հաշվարկ: Դեռեւս չպարզված հանգամանքներում` “ԳԱԶել” մակնիշի 3994 S պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ 39 մ բարձրությունից ընկել ձորը, ինչի հետեւանքով վարորդը եւ 9 ուղեւոր ստացել են թեթեւ մարմնական վնասվածքներ: Փրկարարների ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել ուղեւոր, 1963 թ. ծնված Դ. Մելքոնյանը եւ շտապօգնության բրիգադի միջոցով տեղափոխվել Գորիսի հիվանդանոց: Ըստ բժիշկների` Դ. Մելքոնյանի վիճակը գնահատվում է բավարար: |
|
Օձի խայթոց Սյունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ հունիսի 11-ին, ժամը 11.00-ին անհայտ տեսակի օձի խայթոցից թունավորումով Կապան քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Շինարարների 20/2 հասցեի բնակիչ, 42-ամյա Արթուր Ղազարյանը։ Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվում է բավարար։ |
|
|
<< Սկիզբ < Նախորդը 1 2 3 4 5 6 7 Հաջորդը > Վերջ >>
|
|
Էջ 2 ից 7 |