Սյունիքի մարզ
04.04.2010 PDF  | Տպել |

Տանից դուրս է եկել ու չի վերադարձել
Ապրիլի 4-ին,
ժամը 18.00-ին Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատում քաղաքացի Ս. Գրիգորյանից ահազանգ է ստացվել, որ իր որդին` 1971 թ. ծնված Արթուր Գրիգորյանը, ապրիլի 4-ին, ժամը 21.00-ի սահմաններում տանից դուրս է եկել ու չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ժամը 18.15-ից մինչեւ 21.30-ը Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկի եւ ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով իրականացվել են որոնողա-փրկարարական աշխատանքներ` մարզի Շամբ, Որոտան եւ Վաղատին գյուղերի տարածքներում։
Աշխատանքներն ավարտվել են անարդյունք եւ շարունակվելու են ապրիլի 6-ին։

 
25.03.2010 PDF  | Տպել |

Ոչխարները հայտնաբերվել են
Մարտի 25-ին
Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի բնակիչ Կ. Ամալյանից տեղեկություն  է ստացվել, որ մարտի 23-ին, ժամը 18.30-ին կորել է իրեն պատկանող 35 գլուխ ոչխարը։
Կորած ոչխարները հայտնաբերվել են մարտի 24-ի առավոտյան։
Կենդանիներից 20-ը եղել են գայլերի կողմից հոշոտված, 8-ը` վնասված վիճակում։

 
19.03.2010 PDF  | Տպել |

Մեքենան շրջվել է ձորը
Մարտի 19-ին, ժամը 15.10-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոմայրուղու 12-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական ջոկատը եւ մեկ մարտական հաշվարկ։
Դեռեւս չպարզված հանգամանքներում «Ֆռայտ» մակնիշի ԻՌ 54185 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել ձորը։
Փրկարարների ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ` 1962 թ. ծնված Ֆարիբորզ Սաֆարազի եւ 1992 թ. ծնված Ֆահրադ Ֆարիբոզի Մանսուրիները։
Տուժածները տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն, դուրս են գրվել։

 
16.03.2010 PDF  | Տպել |

Քամու եւ առատ տեղումների վնասները
Սյունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ մարտի 15-ի լույս 16-ի գիշերը մարզի տարածքում գրանցված ուժեղ քամու հետեւանքով մարզի գյուղերում վնասվել են շինությունների տանիքներ` Բռնակոթում` 190, Իշխանասարում` 116, Նորավանում` 1270, Սպանդարյանում` 532 քմ մակերեսներով, կոտրվել են ապակիներ։
Քամին վնասներ է հասցրել նաեւ մարզի` Անտառաշատ, Վերին Խոտանան, Ներքին Խոտանան, Ձորաստան, Վանեք, Աղվանի գյուղերում։
Վնասի չափերը ճշտվում են։

 
13.03.2010 PDF  | Տպել |

Քարաթափում
Մարտի 13-ին,
ժամը 16.00-ին Սյունիքի մարզից ստացված տեղեկության համաձայն` Կապան-Քաջարան ավտոճանապարհի 11-րդ կիլոմետրում տեղի է ունեցել քարաթափում` մոտ 120 մ երկարությամբ, ինչի հետեւանքով ավտոճանապարհը դարձել է անանցանելի։
Դեպքի վայր է մեկնել Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Կապանի «Ճանշինի» աշխատակիցների կողմից իրականացված մաքրման աշխատանքների արդյունքում ժամը 19.00-ի դրությամբ երթեւեկությունը վերականգնվել է։

 
13.03.2010 PDF  | Տպել |

Գետը դուրս է եկել ափերից
Մարտի 13-ին,
ժամը 11.45-ի սահմաններում նույն մարզի Քաջարան գյուղի բնակիչներից ստացված ահազանգերի համաձայն` անձրեւի հետեւանքով գյուղի միջով հոսող գետակը վարարել է եւ քանդել 4 կամրջակ, իսկ գրանցված ուժեղ քամու հետեւանքով վնասվել են գյուղապետարանի ու մի շարք տնակների տանիքներ։
Վնասի չափը ճշտելու նպատակով գյուղապետարանում ստեղծվել է հանձնաժողով։

 
13.03.2010 PDF  | Տպել |

Գետը դուրս է եկել ափերից
Մարտի 13-ին,
ժամը 07.15-ին ստացված նմանատիպ տեղեկության համաձայն` Որոտան գետի վտակը ողողել է Բռնակոթ գյուղի շուրջ 20 տուն եւ անասնագոմեր։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ 20 փրկարար, իսկ քիչ անց` նաեւ մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը եւ օպերատիվ խումբը։
Ջրածածկման գոտում հայտնված մարդիկ եւ անասունները փրկարարների օգնությամբ տարահանվել են անվտանգ վայր։
Ժամը 15.45-ի սահմաններում փրկարարների եւ գյուղի բնակիչների համատեղ ուժերով գետի հունը մաքրվել է, – ջրի մակարդակը` նվազել։

 
12.03.2010 PDF  | Տպել |

Գետը դուրս է եկել ափերից
Մարտի 12-ին,
ժամը 16.43-ին ահազանգ է ստացվել, որ հորդառատ անձրեւների հետեւանքով Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի միջով հոսող Որոտան գետի վտակը դուրս է եկել ափերից։
Դեպքի վայր են մեկնել Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։
Տեղում պարզվել է, որ գետի ջուրը մոտ 2 մ բարձրությամբ դուրս գալով ափերից` ողողել է Ա. Թանգյանին պատկանող անասնագոմը, կից կուտակված խոտի դեզը եւ 2000 քմ ընդհանուր մակերեսով երկու հողամաս։
Փրկարարների եւ գյուղի բնակիչների համատեղ ուժերով գետի հունը մաքրվել է, ջուրը հետ է քաշվել` առանց զգալի վնաս պատճառելու։

 
<< Սկիզբ < Նախորդը 1 2 3 4 5 6 7 Հաջորդը > Վերջ >>

Էջ 5 ից 7