Սյունիքի մարզ
27.05.2010 PDF  | Տպել |

Այրվել է ավտոմեքենա
Մայիսի 27-ին
, ժամը 14.05-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 24-րդ կմ-ում ավտոմեքենա է այրվում:
Ժամը 14.06-ին դեպքի վայր է մեկնել Գորիսից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է եւ ժամը 16.40-ին` մարվել:
Ամբողջությամբ այրվել է Ս. Կարապետյանին պատկանող «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի 04 ՕՏ 993 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան:

 
25.05.2010 PDF  | Տպել |

Բեռնատարը շրջվել է
Մայիսի 25-ին
, ժամը 11.10-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Կովսական ավտոճանապարհի 35-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Դեռեւս չպարզված հանգամանքներում` վթարի է ենթարկվել եւ շրջվել «ԿամԱԶ» մակնիշի 51 ԼՕ 113 պետհամարանիշի բեռնատարը, ինչի հետեւանքով վարորդը` Կապանի բնակիչ, 1973 թ. ծնված Սոս Հակոբյանը տեղում մահացել է:
Վարորդի դին դուրս է բերվել ավտոմեքենայից եւ հանձնվել շտապօգնության բրիգադին:

 
22.05.2010 PDF  | Տպել |

Գտել են անգիտակից վիճակում
Մայիսի 22-ին
, ժամը 00.40-ին Սյունիքի  մարզի Փայտահանի գյուղապետից ահազանգ է ստացվել, որ մայիսի 21-ին, ժամը 12.00-ի սահմաններում նույն գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված Տիգրան Ավանեսյանը տանից դուրս է եկել եւ չի վերադարձել։
Ժամը 01.20-ին մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատի, Կապանի հրշեջ փրկարարական ջոկատի, ինչպես նաեւ Քաջարան քաղաքի ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից սկսվել են որոնողական աշխատանքները։
Ժամը 08.50-ին Սյունիքի  մարզային փրկարարական վարչությունից ստացված տեղեկության համաձայն` Տ. Ավանեսյանին փրկարարները հայտնաբերել են գյուղից 800 մ հեռավորության վրա. վերջինս 15-20 մ  բարձրությունից գլորվել է թփուտը մեջ եւ գտնվում է անգիտակից վիճակում։
Դեպքի վայր ժամանած` «1-03» ծառայության աշխատակիցների կողմից տուժածը տեղափոխվել է Գորիսի հիվանդանոց։ Ըստ բժշկի` Տ. Ավանեսյանն ստացել է գլխուղեղային վնասվածք եւ բազմաթիվ քերձվածքներ. առողջական վիճակը գնահատվում է ծանր։

 
15.05.2010 PDF  | Տպել |

Գետերի վարարում
Մայիսի 15-ին
, ժամը 08.39-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գեղիի ջրամբարում տեղի է ունեցել փականի վթար (տարողությունը 15 մլն խմ, վթարի պահին` 5 մլն խմ ջուր):
Ժամը 08.45-ին դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ վթարի հետեւանքով ջուրը արտահոսել է Գեղի գետ, այնուհետեւ Ողջի գետ` առաջացնելով գետերի մակարդակի կտրուկ բարձրացում:
Գեղի գետի վարարման հետեւանքով ջրածածկվել են Թավշուտ գյուղի այգիներն ու ցանքատարածքները, մասնակի վնասվել են խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերը:
Ողջի գետի վարարման հետեւանքով փլվել է դեպի Կավճուտ գյուղ տանող երկաթբետոնե կամուրջը, Կապան-Քաջարան ավտոճանապարհի 11-րդ կմ-ում առաջացել է գրունտի հոսք, ինչը սպառնում է ավտոճանապարհի մասնակի փլուզմանը, իսկ 16-րդ կմ-ում փլուզվել է Ողջի գետի ափապաշտպան պատնեշը:

 
14.05.2010 PDF  | Տպել |

Տանից դուրս է եկել եւ չի վերադարձել
Մայիսի 14-ին
, ժամը 09.30-ին Կապանի ոստիկանության բաժնից ահազանգ է ստացվել, որ «Բաղաբերդ» թաղամասի Սարահարթի 6 հասցեի բնակչուհի, 1928 թ. ծնված Ի. Ղարամանյանը մայիսի 12-ին տանից դուրս է եկել, մինչ օրս չի վերադարձել, եւ անհրաժեշտ է փրկարարների օգությունը:
Սյունիքի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատի եւ ոստիկանության աշխատակիցների կողմից Ժամը 09.40-ից մինչեւ ժամը 18.00-ը իրականացված որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել:
Որոնումները շարունակվում են:

 
06.05.2010 PDF  | Տպել |

Սողանք Սյունիքում
Մայիսի 6-ին
, ժամը 19.15-ին ահազանգ է ստացվել, որ հողի սողքի պատճառով փակվել է Կապան-Համլետավան ճանապարհը:
Դեպքի վայր է մեկնել Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ մոտ 60 խմ ծավալով հողային զանգվածն ամբողջությամբ փակել է նշյալ ճանապարհը, իսկ զուգահեռ` Երեւան-Մեղրի ավտոմայրուղու 320 կմ-ում երթեւեկությունը դարձել է միակողմանի:
Կապանի «Ճանշինի» աշխատակիցների կողմից կատարվում են ճանապարհների մաքրման աշխատանքներ:

 
05.05.2010 PDF  | Տպել |

Ճանապարհի փլուզում
Մայիսի 5-ին
, ժամը 10.28-ին Սյունիքի մարզի Գեղանուշի գյուղապետից ահազանգ է ստացվել, որ  հորդառատ անձրեւների հետեւանքով փլուզվել է գյուղից դեպի խոտհարք տանող ճանապարհի մոտ 28-30 մ երկարությամբ հատվածը:
Դեպքի վայր են մեկնել Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ մարզպետարանի աշխատակիցները:

 
30.04.2010 PDF  | Տպել |

Փլուզում
Ապրիլի 30-ին
Սյունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 12.22-ին Շիշկերտ-Մեղրի ավտոճանապարհի 43-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ճանապարհի եզրաշերտի փլուզում` 25 մ երկարությամբ, 10 մ լայնությամբ եւ 2000 խմ ծավալով, ինչի հետեւանքով երթեւեկությունը դարձել է անանցանելի։
Ժամը 13.00-ից մինչ 20.40-ը Մեղրիի Ճանշինի աշխատակիցների կողմից իրականացվել են ճանապարհի մաքրման աշխատանքներ։
Մայիսի 1-ին, ժամը  07.00-ին մաքրման աշխատանքները վերսկսվել են։
Ժամանակավորապես գործում է միակողմանի շրջանցիկ ճանապարհ։

 
<< Սկիզբ < Նախորդը 1 2 3 4 5 6 7 Հաջորդը > Վերջ >>

Էջ 3 ից 7