Սյունիքի մարզ
13.07.2010 PDF  | Տպել |

Հրդեհ
Հուլիսի 13-ին
, ժամը 18.20-ին  հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Մելիք Ստեփանյան փողոցի թիվ 16 շենքի 27 բնակարանում։
Դեպքի վայր են մեկնել Կապան քաղաքի ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ եւ ավտոսանդուղք։
Հրդեհը մեկուսացվել է  ժամը 18.35-ին, մարվել` ժամը 19.00-ին։
Այրվել են ննջասենյակը` 12 քմ. մակերեսով, 2 մահճակալ եւ 1 զգեստապահարան։

 
12.07.2010 PDF  | Տպել |

Ջրահեղձում Սյունիքում
Հուլիսի 12-ին,
ժամը 14.55-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Երեւան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին հարակից «Սդղի» կոչվող լճում երեխա է խեղդվել եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, որը կանչի վայր հասնելով պահանջել է ջրասուզակի օգնություն:
Ժամը 16.30-ին տեղի ուժերով ջրից դուրս է բերվել որիսի բնակիչ, 1994 թ. ծնված Արման  Ավետիսյանի դին, որը հանձնվել է իրավապահ մարմիններին:

 
06.07.2010 PDF  | Տպել |

Հրդեհ
Հուլիսի 6-ին
, ժամը 16.55-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շինարարներ թաղամաս 16 հասցեին հարակից տարածքում։
Ժամը 16.56-ին դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.00-ին, մարվել` ժամը 20.00-ին։
Այրվել է 12 ավտոտնակի տանիք` 700 քմ. ընդհանուր մակերեսով։

 
03.07.2010 PDF  | Տպել |

Հրդեհ
Հուլիսի 3-ին
, Սյունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 16.50-ին հրդեհ է բռնկվել Կապան-Ագարակ ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրով ընթացող ավտոբուսում:
Ժամը 16.51-ին դեպքի վայր է մեկնել Կապանից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.25-ին, մարվել` ժամը 17.50-ին:
Ամբողջությամբ այրվել է Ս. Ղազարյանին պատկանող “ՊԱԶ-672” մակնիշի 991 ՍԼ 51 պետհամարանիշի ավտոբուսը:
Տուժածներ չկան:

 
30.06.2010 PDF  | Տպել |

Հրդեհ
Հունիսի 30-ին,
ժամը 13.23-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի Պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.40-ին, մարվել` ժամը 15.00-ին:
Ամբողջությամբ այրվել է թիվ 2 էլ. ենթակայանը` 20 քմ., եւ չշահագործվող օժանդակ շինության տանիքը` 20 քմ. մակերեսներով:

 
26.06.2010 PDF  | Տպել |

Որոնումներն ավարտվել են
Հունիսի 26-ին,
ժամը 13.45-ին Սյունիքի մարզի Սիսիանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարների եւ ոստիկանության աշխատակիցների համատեղ որոնողական աշխատանքների արդյունքում Սառնակունք գյուղի Առիտի կոչվող հանդամասի ժայռերում` ձորի մեջ, հայտնաբերվել է 1975 թ. ծնված Ստեփան Հովհաննիսյանի դին:
Հիշեցնենք, որ հունիսի 22-ին, ժամը 10.00-ին Ս. Հովհաննիսյանը, ձուկ որսալու նպատակով, տանից դուրս էր եկել եւ չէր վերադարձել:

 
25.06.2010 PDF  | Տպել |

Հրդեհ
Հունիսի 25-ին
Սյունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06.55-ին հրդեհ է բռնկվել Կապանի Չարենցի 2 հասցեին հարակից «Հեքիաթ» սրճարանում:
Ժամը 06.56-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.05-ին, մարվել` ժամը 07.10-ին:
Սրճարանի խոհանոցում այրվել է սառնարան:

 
23.06.2010 PDF  | Տպել |

Անհայտ կորել է
Հունիսի 23-ին,
ժամը 13.45-ին Սիսիան քաղաքի ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ հունիսի 22-ին ժամը 10.00-ին Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի բնակիչ, 1975 թ. ծնված Ս. Հովհաննիսյանը ձուկ որսալու նպատակով տանից դուրս է եկել եւ չի վերադարձել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ժամը 14.45-ին Սիսիան քաղաքի ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ եւ հինգ հրշեջ-փրկարար մեկնել են որոնողափրկարարական աշխատանքների։
Ժամը 21.30-ին որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են անարդյունք։ Հունիսի 24-ի առավոտյան Ս. Հովհաննիսյանի որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են։    

 
<< Սկիզբ < Նախորդը 1 2 3 4 5 6 7 Հաջորդը > Վերջ >>

Էջ 1 ից 7