|
1. Կիրառման ոլորտը Սույն ստանդարտով հաստատագրվում են արտակարգ իրավիճակներում անվտանգության ոլորտի հիմնական հասկացությունների տերմինները եւ սահմանումները։
2. Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում եւ արտակարգ իրավիճակներ 2.1. արտակարգ իրավիճակ (ԱԻ) Իրադրություն՝ ստեղծված որոշակի տարածքի կամ ջրատարածքի վրա խոշոր վթարի, վտանգավոր բնական երեւույթի, տեխնածին, տարերային կամ որեւէ այլ աղետի հետեւանքով, որը հանգեցրել է կամ կարող է հանգեցնել մարդկային զոհերի, մարդկանց առողջության ու շրջակա բնական միջավայրի վնասի, զգալի նյութական կորուստների եւ մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման։ Ծանոթություն։ Արտակարգ իրավիճակները տարբերում են դրանց աղբյուրի բնույթով (տարերային, տեխնածին, կենսասոցիալական եւ ռազմական) եւ ըստ ընդգրկման չափերի (տեղային, տարածքային, մարզային, տարածաշրջանային եւ անդրսահմանային)։
2.2. արտակարգ իրավիճակի աղբյուր (ԱԻ աղբյուր) Վտանգավոր բնական երեւույթ, վթար կամ վտանգավոր տեխնածին պատահար, մարդկանց, գյուղատնտեսական կենդանիների եւ բույսերի լայնորեն տարածված վարակիչ հիվանդություն, ինչպես նաեւ ոչնչացման ժամանակակից միջոցների կիրառում, որի հետեւանքով ստեղծվել է կամ կարող է ստեղծվել արտակարգ իրավիճակ 2.3. անվտանգությունն արտակարգ իրավիճակներում Արտակարգ իրավիճակներում վտանգներից բնակչության, տնտեսական նշանակության օբյեկտների եւ շրջակա բնական միջավայրի պաշտպանվածության վիճակ Ծանոթություն։ Անվտանգությունը տարբերում են ըստ տեսակների (արդյունաբերական, ճառագայթումային, քիմիական, սեյսմիկ, հրդեհային, կենսաբանական, էկոլոգիական), ըստ օբյեկտների (բնակչություն,տնտեսական նշանակության օբյեկտեւ շրջակա բնական միջավայր) եւ արտակարգ իրավիճակի հիմնական աղբյուրների։
2.4. անվտանգության ապահովում արտակարգ իրավիճակներում Բնակչության, տնտեսական եւ այլ նշանակության օբյեկտները, շրջակա բնական միջավայրն արտակարգ իրավիճակներում վտանգներից պաշտպանելու ապահովման իրավական նորմերի եւ կանոնների ընդունում, պահպանում եւ կատարում, ինչպես նաեւ կազմակերպական, տնտեսական, բնապահպանական, սանիտարահիգիենիկ, սանիտարահամաճարակային եւ հատուկ համալիր միջոցառումների իրականացում 2.5. բնակչության անվտանգությունն արտակարգ իրավիճակներում Արտակարգ իրավիճակներում վտանգներից մարդկանց կյանքի ու առողջության, նրանց գույքի եւ բնակավայրի պաշտպանվածության վիճակ 2.6. բնակչության անվտանգության ապահովումն արտակարգ իրավիճակներում Արտակարգ իրավիճակ ծագելու դեպքում մարդկանց կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգի, նրանց գույքի կորուստների եւ կենսագործունեության պայմանների խախտումը կանխելու կամ նվազագույնին հասցնելու իրավական նորմերի ու կանոնների պահպանում եւ կատարում, ինչպես նաեւ իրավական, կազմակերպական, բնապահպանական, սանիտարահիգիենիկ, սանիտարահամաճարակային եւ հատուկ համալիր միջոցառումների իրականացում 2.7. պաշտպանվածությունն արտակարգ իրավիճակներում Վիճակ, որի դեպքում բնակչության, տնտեսական նշանակության օբյեկտների եւ շրջակա բնական միջավայրի համար արտակարգ իրավիճակներում հնարավոր վտանգների առաջացման բացասական հետեւանքները կանխվում‚ հաղթահարվում կամ հասցվում են նվազագույնի 2.8. վտանգն արտակարգ իրավիճակում Վիճակ, որի դեպքում արտակարգ իրավիճակի գոտումբնակչության, տնտեսական նշանակության օբյեկտների եւ շրջակա բնական միջավայրի վրա ստեղծվել է կամ հավանական է արտակարգ իրավիճակիաղբյուրի խոցող գործոնների եւ ազդեցությունների առաջացման սպառնալիք 2.9. արտակարգ իրավիճակի առաջացման ռիսկ Արտակարգ իրավիճակի աղբյուրի ծագման հավանականությունը կամ հաճախականությունը, որը բնորոշվում է ռիսկի համապատասխան ցուցանիշներով 2.10. արտակարգ իրավիճակի աղբյուրի խոցող գործոն Վտանգավոր երեւույթի կամ գործընթացի բաղադրիչ‚ որը առաջացել է արտակարգ իրավիճակի աղբյուրից եւ բնութագրվում է համապատասխան հարաչափերով (պարամետրերով) որոշվող կամ արտահայտվող ֆիզիկական, քիմիական ու կենսաբանական ազդեցություններով կամ դրսեւորումներով Ծանոթություն։ Առանձնացնում են առաջնային եւ երկրորդային խոցող գործոններ։
2.11. արտակարգ իրավիճակի աղբյուրի խոցող ազդեցություն Արտակարգ իրավիճակի աղբյուրի մեկ կամ մի խումբ խոցող գործոնների բացասական ազդեցությունը մարդկանց կյանքի եւ առողջության, գյուղատնտեսական կենդանիների ու բույսերի, տնտեսական նշանակության օբյեկտների եւ շրջակա բնական միջավայրի վրա 2.12. արտակարգ իրավիճակում տուժածը Արտակարգ իրավիճակի ծագման հետեւանքով վնասված կամ նյութական կորուստներ կրած մարդը 2.13. արտակարգ իրավիճակում վնասվածը Արտակարգ իրավիճակի աղբյուրի խոցող ներգործության հետեւանքով հիվանդացած, վնասվածք ստացած կամ վիրավորված մարդը 2.14. արտակարգ իրավիճակի գոտի Տարածք կամ ջրատարածք, որտեղ ստեղծվել է արտակարգ իրավիճակ 2.15. հավանական արտակարգ իրավիճակի գոտի Տարածք կամ ջրատարածք, որտեղ գոյություն ունի կամ չի բացառվում արտակարգ իրավիճակի առաջացման վտանգը 2.16. աղետի գոտի Արտակարգ իրավիճակի գոտու մի մասը, որը պահանջում է լրացուցիչ եւ անհապաղ տրամադրվող օգնություն եւ նյութական միջոցներ՝ արտակարգ իրավիճակի վերացման համար 2.17. ժամանակավոր արտաբնակեցման գոտի Տարածք, որտեղից արտակարգ իրավիճակի առաջացման ժամանակ կամ դրա սպառնալիքի դեպքում այդտեղ բնակվող բնակչությանը տարահանում կամ ժամանակավորապես արտաբնակեցնում են նրա անվտանգությունն ապահովելու նպատակով 2.18. քաղաքամերձ գոտի Տարածք, որը գտնվում է տնտեսական եւ այլ նշանակության վտանգավոր օբյեկտներ ունեցող բնակավայրերի համար սահմանված հավանական արտակարգ իրավիճակի գոտուց դուրս եւ նախապատրաստված է տարահանվող բնակչության տեղավորման համար 2.19. վնասված օջախ Սահմանափակ տարածք, որի սահմաններում ժամանակակից ոչնչացման միջոցների ներգործության հետեւանքով տեղի է ունեցել մարդկանց, գյուղատնտեսական կենդանիների ու բույսերի զանգվածային ոչնչացում կամախտահարում‚ ավերվել եւ վնասվել են շենքեր ու կառույցներ, ինչպես նաեւ շրջակա բնական միջավայրի տարրեր 2.20. հավանական վտանգավոր օբյեկտ Օբյեկտ, որտեղ օգտագործում, արտադրում, վերամշակում, պահում կամ փոխադրում են արտակարգ իրավիճակի աղբյուրի առաջացման իրական վտանգ ստեղծող ճառագայթագործուն (ճառագայթաակտիվ), հրդեհապայթավտանգ, վտանգավոր քիմիական ու կենսաբանական նյութեր 2.21. ԱԻՀ գործառության ռեժիմ ԱԻՀ գործառության կարգ, որը նախատեսում է նրա ղեկավարման եւ ամենօրյա կառավարման մարմինների, օժանդակ ու սպասարկող ծառայությունների եւ հիմնարկների, ուժերի ու միջոցների գործունեությունը՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակի առաջացման ռիսկի եւ դրա վերացման հետ կապված իրադրությունը Ծանոթություն։ Տարբերում են հետեւյալ ռեժիմները` ամենօրյա գործունեության, բարձր պատրաստականության եւ արտակարգ։
|