|
Հրդեհ գոմում Հուլիսի 11-ին, ժամը 16.32-ին հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Անուշավան գյուղում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.50-ին, մարվել` 18:30-ին: Այրվել է Վ. Արշակյանին պատկանող անասնագոմի տանիքը` 60 քմ մակերեսով եւ այնտեղ պահեստավորված 3 տոննա անասնակերը: |
|
Պատահար ճանապարհին Հուլիսի 11-ին, ժամը 01.05-ին Շիրակի մարզային ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Գյումրի-Շիրակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար ջոկատը: Դեռեւս չպարզված հանգամանքներում «Տոյոտա-Պրադո» մակնիշի 04 ՏՏ 414 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ու շրջվել: Պատահարի հետեւանքով վարորդը` 1975 թ. ծնված Կ. Գալոյանը տեղում մահացել է: Նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից 30 մ հեռավորության վրա` սելավատարում: Ուղեւորներ` 1977 թ. Ա. Բաղդասարյանը եւ նրան հասակակից Ա. Ղափլանյանը, փրկարարների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից ու տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել Գյումրի «Գյուլբենկյան» հիվանդանոց: Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է: |
|
Հայտնաբերվել է ական Հուլիսի 6-ին, ժամը 14.25-ին Գյումրիի «1-02» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 14.00-ի սահմաններում քաղաքացի Ժ. Խալոյանի կողմից մարզի Հին Առափի եւ Նոր Առափի գյուղերը միացնող կամրջի տակ հայտնաբերվել է ականանետի ական։ Դեպքի մասին տեղյակ են պահվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ պաշտպանության նախարարության օպերատիվ հերթապահները։ Ժամը 14.35-ին դեպքի վայր են մեկնել` Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, ՀՀ ՊՆ սակրավորների խումբը, Ոստիկանության եւ ԱԱԾ աշխատակիցներ։ Տեղում պարզվել է, որ զինամթերքը «ՌՊԳ-7» տիպի ական է։ Ժամը 16.00-ին ականը տեղափոխել է Գյումրու կայազորի կրակադաշտ` ոչնչացնելու նպատակով։ |
|
Գազի բալոնի պայթյուն Հուլիսի 1-ին, ժամը 23.25-ին Ախուրյանի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ Բայանդուր գյուղում գազալիցքավորում կատարելուց հետո, «ԳԱԶԵԼ» մակնիշի 2000 Լ պետհամարանիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն: Պատահարի հետեւանքով զոհվել է 60-ամյա Սիսակ Բաղդասարյանը, իսկ 34-ամյա Հենրիկ Բաղդասարյանը տեղափոխվել է Գյումրիի Գյուլպենկյանի անվան հիվանդանոց: Ըստ բժիշկների` Հ. Բաղդասարյանի վիճակը գնահատվում է խիստ ծանր: |
|
Հրդեհ Հունիսի 29-ին Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 10.40-ին հրդեհ է բռնկվել Ախուրիկ գյուղում: Ժամը 10.41-ին դեպքի վայր է մեկնել Գյումրիից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.02-ին, մարվել` ժամը 11.36-ին: Այրվել են էլ. ենթակայանի փայտյա կառուցատարրերը` 20 քմ. մակերեսով, եւ 200 լիտր տրանսֆորմատորային յուղ: |
|
Հրդեհ Հունիսի 28-ին, ժամը 20.28-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գուսանագյուղում։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.49-ին, մարվել` ժամը 20.52-ին։ Այրվել է Թ. Թովմասյանին պատկանող օժանդակ շինության հողածածկ տանիքի վրա աճած` 122 քմ. մակերեսով խոտը եւ կից կուտակված 20 հակ անասնակերը։ |
|
Ասֆալտի վրա անցք է բացվել Հունիսի 25-ին, ժամը 16.40-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շահումյան 185/1 հասցեում գտնվող խանութի դիմաց ասֆալտը գոգավորվել է, եւ անցք է բացվել: Ժամը 16.50-ին դեպքի վայր է մեկնել Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ փողոցի երթեւեկելի մասում ասֆալտը մոտ 0,3 քմ. մակերեսով գոգավորվել է, բացվել է 2,5 մ խորությամբ անցք, որը գտնվում է ջրահեռացման համակարգի վրա: Դեպքի մասին տեղեկացվել են Գյումրիի քաղաքապետարանի եւ ջրմուղ-կոյուղու համապատասխան ծառայությունների մասնագետները:
|
|
Հրդեհ Հունիսի 22-ին, ժամը 15.31-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի թիվ 58 տանը հարակից տարածքում։ Դեպքի վայր է մեկնել Գյումրի քաղաքի թիվ 1 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մարվել է ժամը 16.00-ին։ Այրվել են Ա. Ստեփանյանին պատկանող օժանդակ կառույցի առաստաղը` 8 քմ. մակերեսով, տնտեսական իրեր եւ 7 էլ. հաշվիչ։ |
|
|
<< Սկիզբ < Նախորդը 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հաջորդը > Վերջ >>
|
|
Էջ 4 ից 11 |