|
Տեխնածին արտակարգ իրավիճակներ Տերմիններ եւ սահմանումներ
Տեխնածին արտակարգ իրավիճակ Վիճակ, որի դեպքում օբյեկտում, որոշակի օդային տարածքում, հողատարածքում կամ ջրատարածքում տեխնածին արտակարգ իրավիճակի աղբյուրի առաջացման հետեւանքով խախտվում են մարդկանց կյանքի եւ գործունեության նորմալ պայմանները, առաջանում է սպառնալիք նրանց կյանքին եւ առողջությանը, վնաս է հասցվում բնակչության գույքին, տնտեսությանը եւ շրջակա միջավայրին։ Ծանոթություն՝ Տեխնածին արտակարգ իրավիճակները տարբերվում են ըստ դրանց ծագման տեղի եւ ըստ արտակարգ իրավիճակի աղբյուրի հիմնական ախտահարման գործոնների բնույթի
Տեխնածին արտակարգ իրավիճակի աղբյուր Վտանգավոր տեխնածին պատահար, որի հետեւանքով օբյեկտում, որոշակի օդային տարածքում, հողատարածքում կամ ջրատարածքում տեղի է ունեցել տեխնածին արտակարգ իրավիճակ։ Ծանոթություն՝ Տեխնածին վտանգավոր պատահարների շարքին են դասվում արդյունաբերական օբյեկտներում կամ տրանսպորտում տեղի ունեցած վթարները, հրդեհները, պայթյունները կամ տարբեր տեսակի էներգիաների արտազատումը։
Վթար Վտանգավոր տեխնածին պատահար, որն օբյեկտում, որոշակի օդային տարածքում, հողատարածքում կամ ջրատարածքում ստեղծում է սպառնալիք մարդկանց կյանքին, առողջությանը եւ առաջացնում շենքերի, շինությունների, սարքավորումների ու տրասպորտային միջոցների ավերումներ, արտադրական կամ տրանսպորտային գործընթացների խանգարումներ, ինչպես նաեւ վնաս է հասցնում շրջակա միջավայրին։ Ծանոթություն։ Խոշոր վթարը, որը որպես կանոն, ուղեկցվում է մարդկային զոհերով, համարվում է աղետ։
Տեխնածին վտանգ Վիճակ, որը հատուկ է տեխնիկական համակարգին, արտադրական կամ տրանսպորտային օբյեկտներին, որն արտահայտվում է մարդու եւ շրջակա միջավայրի վրա տեխնածին արտակարգ իրավիճակների աղբյուրի վնասակար ազդեցությամբ, կամ այդ օբյեկտների նորմալ շահագործման գործընթացում մարդու եւ շրջակա միջավայրի համար ուղղակի կամ անուղղակի վնասի ձեւով։ Տեխնածին արտակարգ իրավիճակի աղբյուրի խոցելի գործոն
Վտանգավոր պատահարի բաղադրիչ, որը բնութագրվում է ֆիզիկական, քիմիական եւ կենսաբանական ազդեցություններով կամ դրսեւորումներով, որոնք որոշվում կամ արտահայտվում են համապատասխան պարամետրերով։ Տեխնածին արտակարգ իրավիճակի աղբյուրի խոցելի ազդեցություն Տեխնածին արտակարգ իրավիճակի աղբյուրի մեկ կամ մի քանի վնասակար գործոնների բացասական ազդեցությունը մարդկանց կյանքի եւ առողջության, գյուղատնտնեսական կենդանիների եւ բույսերի, տնտեսության օբյեկտների եւ շրջակա միջավայրի վրա։ Պոտենցիալ վտանգավոր օբյեկտ Օբյեկտ, որտեղ օգտագործում, արտադրում, վերամշակում, պահում կամ փոխադրում են ճառագայթաակտիվ, հրդեհապայթյունավտանգ, քիմիապես եւ կենսաբանորեն վտանգավոր նյութեր, որոնք ստեղծում են արտակարգ իրավիճակի առաջացման իրական սպառնալիք։ Պոտենցիալ վտանգավոր նյութ Նյութ, որն իր ֆիզիկական, քիմիական, կենսաբանական կամ թունաբանական հատկությունների պատճառով վտանգ է ներկայացնում մարդկանց կյանքի եւ առողջության, կենդանիների եւ բույսերի, շրջակա միջավայրի եւ շինությունների համար։ Վտանգավոր նյութի սահմանային թույլատերլի խտություն Վտանգավոր նյութի այն առավելագույն քանակը հողում, օդային կամ ջրային միջավայրում, պարենամթերքում, սննդային հումքում եւ կերերում հաշված ծավալի կամ զանգվածի մեկ միավորում, որը մարդկանց հետ մշտական շփման կամ որոշակի ժամանակամիջոցում նրանց վրա ներգործելիս գործնականորեն չի ազդում մարդկանց առողջության վրա եւ չի առաջացնում անբարենպաստ հետեւանքներ։ Վարակման գոտի Հողատարածք կամ ջրատարածք, որի սահմաններում տարածվել, կամ որտեղ բերվել են ճառագայթային, քիմիական կամ կենսաբանական վտանգավոր նյութեր այնպիսի քանակներով, որոնք որոշակի ժամանակի ընթացքում վտանգ են ստեղծում մարդկանց, գյուղատնտեսական կենդանիների եւ բույսերի համար։ Ծանոթություն։ Ճառագայթային, քիմիական եւ կենսաբանական վարակման գոտիներն առանձնացվում են
|