|
Այրվել է խոտ Փետրվարի 21-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 20.06-ին հրդեհ է բռնկվել Վանաձորի «Թագավորանիստ» կոչվող սարալանջում։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մարվել է ժամը 21.15-ին։ Այրվել է 500 քմ խոտածածկ տարածք։ |
|
Դուրս է բերվել գետից Փետրվարի 21-ին, ժամը 05.35-ին Վանաձորի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ քաղաքի Առափնյա փողոցին կից հոսող Տանձուտ գետի մեջ` ջրից դուրս ցցված քարին, հայտնաբերվել է երիտասարդ աղջիկ` ինքնասպանության փորձ կատարելիս, եւ նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը։ Ժամը 06.33-ին փրկարարների ուժերով գետից դուրս է բերվել Վանաձոր քաղաքի բնակչուհի, 1971 թ. ծնված Գ. Խաչատրյանը։ |
|
Դեղորայքային թունավորում Փետրվարի 20-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 20.10-ին դեղորայքային թունավորումով Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր է տեղափոխվել նույն քաղաքի բնակչուհի, 1990 թ. ծնված Ա. Սիմոնյանը։ Բժիշկների կողմից տուժածի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։ |
|
Թունավորումներ Փետրվարի 17-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել են, որ ժամը 20.35-ին դեղորայքային թունավորումով Վանաձորի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Աթաբեկյան 19 հասցեի բնակիչ, 1963 թ. ծնված Գերասիմ Ավետիսյանը։ Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվում է ծանր։
***
Փետրվարի 17-ին Լոռու մարզից ստացված մեկ այլ տեղեկության համաձայն` պահածոյացված սնկից թունավորումով Վանաձորի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Մանուշյան 4/27 հասցեի բնակչուհի, 1975 թ. ծնված Արմենուհի Թունյանը։ Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության։ |
|
Թունավորում գազից Փետրվարի 14-ին Լոռու մարզից տեղեկություն է ստցավել, որ ժամը 16.30-ին բնական գազից թունավորումով Վանաձորի "Նարեկ" մանկական հիվանդանոց է տեղափոխվել Գուգարք գյուղի բնակիչ, 1995 թ. ծնված Արմեն Հախվերդյանը։ Բժիշկների կողմից տուժածի վիճակը գնահատվել է միջին ծանրության։ |
|
Հրդեհ ավտոմեքենայում Փետրվարի 5-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 23.06-ին հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Երիտասարդական փողոցով ընթացող ավտոմեքենայում։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշ¬վարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.15-ին, մարվել` 23.50-ին։ Այրվել է Կ. Ջուլհակյանին պատկանող «Օպել Վեկտրա» մակնիշի PAD 493 պետհամարանիշի ավտոմեքենան` մասամբ։ |
|
Դեղորայքային թունավորում Փետրվարի 1-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 02.30-ին դեղորայքային թունավորումով Վանաձորի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել Շահումյան գյուղի բնակչուհի, 1974 թ. ծնված Մարինե Քոչինյանը։ Ըստ բժիշկների` տուժածի վիճակը բավարար է։ |
|
Ձնաբուք Հունվարի 26-ին, ժամը 21.26-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի 33-րդ կմ-ում ձնաբքի հետեւանքով արգելափակվել են բազմաթիվ ավտոմեքենաներ, առաջացել են խցանումներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր մեկնած Լոռու մարզային փրկարարական ջոկատի կողմից ժամը 00.20-ի սահմաններում խցանումից դուրս է բերվել 8 ավտոմեքենա։ Փրկարարների օգնությամբ արգելափակված եւս երեք բեռնատար է դուրս բերվել Շիրակամուտ-Լուսագյուղ ավտոճանապարհից։ |
|
|
<< Սկիզբ < Նախորդը 11 12 13 14 Հաջորդը > Վերջ >>
|
|
Էջ 12 ից 14 |