|
Թունավորվել են երեխաներ Մայիսի 28-ին, ժամը 11.00-ին Լոռու մարզից ստացված տեղեկության համաձայն` ժամը 10.40-ին պերեկիսի լուծույթից թունավորումով Վանաձորի «Նարեկ» մանկական հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Բանակի 15/16 հասցեի բնակիչ, երկամյա Սերժ Խաչատրյանը: Մայիսի 28-ին Շիրակի մարզից ստացված մեկ այլ տեղեկության համաձայն` ժամը 12.30-ին դեղորայքային թունավորումով Գյումրիի «Ավստրիական» մանկական հիվանդանոց է տեղափոխվել Ազատան գյուղի բնակիչ, 3-ամյա Նելլի Տեր-րիգորյանը: Ըստ բժիշկների` տուժած երեխաների վիճակը գնահատվում է միջին ծանրության: |
|
Զոհ ավտոպատահարից Մայիսի 25-ին, ժամը 15.00-ին Ստեփանավանի ճանապարհային ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Ստեփանավան-Ագարակ ավտոճանապարհի 8-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Դեռեւս չպարզված հանգամանքներում` «ՎԱԶ 2121» մակնիշի 77 ՕՍ 440 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին եւ շրջվել: Պատահարի հետեւանքով ուղեւոր, Ագարակ գյուղի բնակիչ, 1960 թ. ծնված Կարեն Քոչարյանը տեղում մահացել է: Մեքենայի վարորդը` նույն գյուղի բնակիչ, 1973 թ. ծնված Մեսրոպ Քոչարյանը, չի տուժել: Կ. Քոչարյանի դին փրկարարների ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել եւ հանձնվել շտապօգնության բրիգադին: |
|
Հրդեհ Մայիսի 21-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 00.57-ին հրդեհ է բռնկվել Վանաձորի Երեւանյան խճուղու թիվ 147/1 տան բակում: Ժամը 00.57-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.20-ին, մարվել` ժամը 02.18-ին: Այրվել են Ժ. Անտոնյանին պատկանող` 20 քմ մակերեսով տնակը, ավտոտնակի տանիքը եւ 2 քմ մակերեսով պահեստավորված թեփ: |
|
Հայտնաբերվել է դիակ Մայիսի 19-ին, ժամը 19.31-ին Ստեփանավանի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ Տաշիր-Մեծավան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում գտնվող` ջրի եւ կոյուղու մաքրման կայանում հայտնաբերվել է դիակ: Ժամը 19.36-ին դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության` Ստեփանավան քաղաքում տեղակայված փրկարարական ջոկատը: Ժամը 20.56-ին փրկարարների ուժերով 4 մ խորությամբ դիտահորի հատակից դուրս է բերվել Տաշիր քաղաքի Լենինի 1 հասցեի բնակիչ, 1963 թ. ծնված Պ. Մուրադյանի դին եւ հանձնվել ոստիկանության աշխատակիցներին: |
|
Այրվել է էլեկտրասյուն Մայիսի 19-ին, ժամը 18.05-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Միխայլովկա գյուղում: Ժամը 18.06-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.24-ին, մարվել` ժամը 19.10-ին: Ամբողջությամբ այրվել է երկու էլեկտրասյուն: |
|
Սողանքներ Լոռու մարզում Մայիսի 18-ին, Լոռու մարզի Ջիլիզայի գյուղապետից ահազանգ է ստացվել, որ մայիսի 17-ին տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհի տարբեր հատվածներում տեղի են ունեցել սողանքներ, ինչի հետեւանքով ճանապարհը դարձել է անանցանելի: Ժամը 18.20-ի դրությամբ` Թումանյանի «Ճանշինի» կողմից իրականացված մաքրման աշխատանքների արդյունքում ճանապարհի երթեւեկությունը վերականգնվել է: |
|
Դիակի հայտնաբերում Մայիսի 18-ին, ժամը 01.05-ին տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Խորենացի փողոցի թիվ 7 շենքի 28-րդ բնակարանի տարեց բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին, և դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ժամը 01.07-ին դեպքի վայր է մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը։ Փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1932 թ. ծնված Ամալյա Վանյանի դին և հանձնվել իրավապահ մարմիններին։ |
|
Հրդեհ տանը Մայիսի 13-ին, ժամը 17.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձորի Տարոն-2 թաղամաս 12ա/9 հասցեում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.40-ին, մարվել` ժամը 17.59-ին: Հովհաննիսյանին պատկանող բնակարանում այրվել է մահճակալ` 3 քմ մակերեսով: |
|
|
<< Սկիզբ < Նախորդը 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հաջորդը > Վերջ >>
|
|
Էջ 6 ից 14 |