| «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենք | | Տպել | |
|
Ընդունված է Ազգային ժողովի կողմից 2 դեկտեմբերի 1998 թ. «ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔ Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում հրդեհային անվտանգության ապահովման իրավական, տնտեսական եւ կազմակերպական հիմունքները: ԳԼՈՒԽ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 2. Օրենքի նպատակները
Հոդված 3. Հիմնական հասկացությունները հրդեհային անվտանգություն` հրդեհներից անձի, գույքի, հասարակության եւ պետության պաշտպանվածություն. հրդեհային անվտանգության պահանջներ՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված` հրդեհային անվտանգության ապահովման ուղղությամբ սոցիալական եւ տեխնիկական բնույթի հատուկ պայմաններ. հրդեհաշիջման (հրդեհի մարման) հետ կապված վթարային-փրկարարական աշխատանքներ՝ հրդեհի ժամանակ մարդկանց, գույքը փրկելու, տուժողներին առաջին բժշկական օգնություն ցույց տալու ուղղությամբ հրդեհային պահպանության մարտական գործողություններ. հրդեհային պահպանություն՝ հրդեհների կանխարգելման, հրդեհաշիջման, ինչպես նաեւ դրանց հետ կապված վթարային-փրկարարական աշխատանքներ անցկացնելու նպատակով սահմանված կարգով ստեղծված պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ուժերի եւ միջոցների, այդ թվում` հակահրդեհային միջոցների ամբողջություն. հրդեհային անվտանգության միջոցներ՝ հրդեհային անվտանգության ապահովմանը, այդ թվում` հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների կատարմանն ուղղված գործողություններ. հրդեհատեխնիկական արտադրանք՝ հրդեհային անվտանգության ապահովման համար նախատեսված հատուկ տեխնիկական, գիտատեխնիկական եւ մտավոր արտադրանք, այդ թվում` հրդեհային տեխնիկա եւ սարքավորում, հրդեհային հանդերձանք, կրակմարիչ, հրապահպան եւ հրակայուն նյութեր, հատուկ կապի եւ կառավարման միջոցներ, համակարգչային ծրագրեր, տեղեկությունների բանկ, ինչպես նաեւ իրավական, հրդեհների կանխարգելման եւ հրդեհաշիջման այլ միջոցներ. հրդեհային անվտանգության ապահովման համակարգ՝ հրդեհների դեմ պայքարի համար նախատեսված ուժերի եւ միջոցների, ինչպես նաեւ իրավական, կազմակերպական, տնտեսական, սոցիալական եւ գիտատեխնիկական միջոցառումների ամբողջություն: Հոդված 4. Հայաստանի Հանրապետությունում հրդեհային անվտանգության ապահովումը Բնակչության, բնակավայրերի եւ օբյեկտների հրդեհային անվտանգությունն ապահովվում է՝
Հոդված 5. Հրդեհային անվտանգության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը Հրդեհային անվտանգության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից, սույն օրենքից, այլ օրենքներից եւ իրավական ակտերից:
Հոդված 6. Հրդեհային անվտանգության ապահովման մարմինների համակարգը Հրդեհային անվտանգության ապահովման մարմինների համակարգն են կազմում պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները, որոնք մասնակցում են հրդեհային անվտանգության ապահովմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 7. Պետական կառավարումը հրդեհային անվտանգության ապահովման բնագավառում
Հոդված 8. Հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերը
Հոդված 9. Հրդեհների կանխարգելման հանրապետական եւ տեղական ծրագրերը Հրդեհների առաջացումը կանխարգելող եւ դրանց մարմանը նպաստող հանրապետական եւ տեղական նպատակային ծրագրերը մշակում ու իրականացնում են պետական կառավարման մարմինները` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի (այսուհետ` լիազորված մարմին) ներկայացրած հակահրդեհային իրավիճակի վերլուծության արդյունքների եւ համապատասխան առաջարկությունների հիման վրա: Տեղական նպատակային ծրագրերը համաձայնեցվում են տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
Հոդված 10. Հրդեհների եւ դրանց հետեւանքների պետական հաշվառումը Հրդեհների եւ դրանց հետեւանքների պետական միասնական հաշվառումը կատարում են պետական հրդեհային հսկողության մարմինները, այդ բնագավառում լիազորված մարմնի հետ համաձայնեցված` հրդեհների հաշվառման կանոններին համապատասխան:
|











