Կոտայքի մարզ
14.07.2010 PDF  | Տպել |

Այրվել է անասնակեր
Հուլիսի 14-ին,
ժամը 12.19-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզում` Հրազդանի “Վերին Աղբյուրակ” թաղամասի թիվ 30 տան բակում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.35-ին, մարվել` 15.22-ին:
Այրվել է անասնագոմի տանիքը` 3 քմ մակերեսով եւ կից պահեստավորված 9 տոննա անասնակերը:

 
11.07.2010 PDF  | Տպել |

Գտնվել է խողովակներում
Հուլիսի 10-ին
Կոտայքի մարզից հաղորդել են, որ մարզային փրկարար ջոկատի կողմից վերսկսվել են Չարենցավանի ջրամբարի ու Արագյուղի պոմպակայանին հարակից տարածքում հուլիսի 6-ին ջրանցքն ընկած` 1985 թ. ծնված Կ. Խոջոյանի որոնողական աշխատանքները:
Աշխատանքների ընթացքում ստացված տեղեկությունների համաձայն` ենթադրություն է  արվել, որ Կ. Խոջոյանի դին կարող է գտնվել Արգելի ջրամբարում, եւ որոնողական աշխատանքները շարունակելու համար անհրաժեշտ է դատարկել Արգելի ջրամբարը:
Հուլիսի 11-ին, ժամը 12.30-ի սահմաններում մարզի Նոր Գեղի գյուղի այգիների հատվածով անցնող խողովակի մեջ հայտնաբերվել են մարդկային մարմնի հատվածներ, որոնք տեղափոխվել Աբովյանի հիվանդանոցի դիահերձարան: Այնտեղ հարազատների կողմից հաստատվել է նրանց պատկանելիությունը Կ. Խոջոյանին:
Որոնողական աշխատանքները ավարտվել են, ջրի հոսքն Արգելի ջրամբար` վերականգնվել:

 
06.07.2010 PDF  | Տպել |

Ընկել է ջրանցքը
Հուլիսի 6-ին
, ժամը 23.30-ին Կոտայքի մարզից տեղեկություն է ստացվել, որ Չարենցավան քաղաքին հարակից տարածքով անցնող ջրանցքը մարդ է ընկել։
Ժամը 23.35-ին դեպքի վայր է մեկնել Կոտայքի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը։
Դեպքի մասին տեղյակ են պահվել մարզային ԱԱԾ եւ ոստիկանության օպերատիվ հերթապահները եւ Երեւան-Հրազդան «Ոռոգում ջրառ» ՓԲԸ-ի տնօրենը։
Փրկարարների ուժերով որոնողական աշխատանքներ են իրականացվել ջրանցքի երկայնքով եւ ջրամբարի  ափամերձ տարածքներում։
Մինչեւ ժամը 03.30-ը ընթացած որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել։
Աշխատանքները կվերսկսվեն հուլիսի 7-ի առավոտյան` դեպի ջրանցք ջրի մուտքը փակելուց եւ ջրի մակարդակն իջեցնելուց հետո։

 
03.07.2010 PDF  | Տպել |

Ավտոպատահար
Հուլիսի 3-ին
, ժամը 22.29-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 17-րդ կիլոմետրում` Արզնի գյուղ տանող կամրջի մոտ, տեղի է ունեցել ավտոպատահար, կա տուժած, եւ անհրաժեշտ է օգնություն:
Ժամը 22.32-ին դեպքի վայր է մեկնել Աբովյանից մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ դեռեւս չպարզված հանգամանքներում, “Մերսեդես Ս-320” մակնիշի 20 ՕՍ 626 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել:
Պատահարի հետեւանքով վարորդը` Երեւանի Ֆրունզեի 163 հասցեի բնակիչ, 28-ամյա Արծրուն Պողոսյանը, ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Աբովյանի հիվանդանոց:
Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվում է բավարար:

 
03.07.2010 PDF  | Տպել |

Ընկել է լճակը
Հուլիսի 3-ին
, ժամը 13.28-ին Կոտայքի մարզից տեղեկություն է ստացվել, որ Հրազդան քաղաքի մերձակայքում գտնվող “Ծովինար” ռեստորանին հարակից լճակը տղամարդ է ընկել:
Ժամը 13.30-ին դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը, օպերատիվ խումբը եւ փրկարարական ուժերի վարչության ջրափրկարար-ջրասուզակների օպերատիվ խումբը:
Դեպքի վայրում պարզվել է, որ լճակն է ընկել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամաս 76/3 հասցեի բնակիչ,  31-ամյա Ռուսլան Միքայելյանը:
Փրկարարների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում` հուլիսի 5-ին, ժամը  09.33-ին “Ծովինար” ռեստորանին հարակից լճակում հայտնաբերվել է Ռ. Միքայելյանի դին:
Դին դուրս է բերվել լճակից եւ հանձնվել շտապօգնության աշխատակիցներին:

 
30.06.2010 PDF  | Տպել |

Հրդեհ
Հունիսի 30-ին,
ժամը 13.40-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Նուռնուս գյուղում:
Ժամը 13.42-ին դեպքի վայր է մեկնել Աբովյանից մեկ մարտական հաշվարկ:
Հ. Դաշտոյանին պատկանող ամառանոցում այրվել են` 6 քմ. մակերեսով փայտե տնակ, 1000 քմ. խոտածածկ տարածք եւ տնտեսական իրեր:

 
29.06.2010 PDF  | Տպել |

Գազի բալոնի պայթյուն
Հունիսի 29-ին
, ժամը 09.45-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Զովունի գյուղի սկզբնամասում գտնվող գազալցակայանում:
Ժամը 09.45-ին «հրդեհ ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, որոնցից երկուսը, անհրաժեշտություն չլինելու պատճառով, հետ են վերադարձել ճանապարհից:
Տեղում պարզվել է, որ լիցքավորման ժամանակ տեղի է ունեցել «ԳԱԶԵԼ» մակնիշի 3001Լ պետհամարանիշի ավտոմեքենայի գազի բալոնի պայթյուն` առանց հրդեհի առաջացման:
Զոհեր և վիրավորներ չկան:

 
27.06.2010 PDF  | Տպել |

Հրդեհ
Հունիսի 27-ին,
ժամը 15.00-ին Կոտայքի մարզից տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սոլակ գյուղում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.24-ին, մարվել` ժամը 16.50-ին:
Այրվել է Շ. Բադալյանին պատկանող անասնագոմի տանիքը` 70 քմ. մակերեսով եւ 3 տոննա պահեստավորված անասնակեր:

 
<< Սկիզբ < Նախորդը 1 2 3 4 5 6 7 Հաջորդը > Վերջ >>

Էջ 3 ից 7