|
Ավտոպատահար Հուլիսի 28-ին, ժամը 15.16-ին Աբովյան քաղաքի ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 13-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Աբովյան քաղաքից մեկ մարտական հաշվարկ: Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են “ԳԱԶել” մակնիշի 1677 Լ պետհամարանիշի եւ “ԶԻԼ-130” մակնիշի 069 ՏԼ 65 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով “ԳԱԶել” ավտոմեքենայի վարորդ, 1958 թ. ծնված Կարո Հակոբյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Հրշեջ-փրկարարների օգնությամբ Կ. Հակոբյանը դուրս է բերվել ավտոմեքենայից եւ հանձնվել շտապօգնության աշխատակիցներին: |
|
Ջրահեղձում Հուլիսի 27-ին, ժամը 18.56-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Մեղրաձոր ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրում` Մարմարիկ գետում, ջրահեղձ է եղել քաղաքացի: Դեպքի վայր են մեկնել Կոտայքի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը եւ հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Ժամը 20.33-ին ջրափրկարարների կողմից գետից դուրս է բերվել Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ, 1991 թ. ծնված Էդգար Պողոսյանի դին եւ հանձնվել ոստիկանության աշխատակիցներին: |
|
Հրդեհ Հուլիսի 22-ին, ժամը 06.55-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Երեւանյան 2/32 հասցեում: Ժամը 06.56-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.00-ին, մարվել` ժամը 07.52-ին: Այրվել են Գ. Ավագյանին պատկանող առեւտրի կրպակի նկուղային հարկի փայտյա երեսապատումը եւ դարակներ` 8 քմ մակերեսով: |
|
Հրդեհ Հուլիսի 16-ին, ժամը 19.56-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին հարակից տարածքում: Ժամը 19.57-ին դեպքի վայր է մեկնել Չարենցավանից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.14-ին, մարվել` ժամը 20.20-ին: Այրվել է 100 քմ. խոտածածկ տարածք եւ փայտյա տնակ` 4 քմ. մակերեսով: |
|
Վտանգը կանխվել է Հուլիսի 16-ին, ժամը 15.15-ին Հրազդանի քաղաքապետարանից տեղեկություն է ստացվել, որ Բանավան թաղամասի 12-րդ շենքի տանիքի վանդակաճաղը կախվել է, առկա է ընկնելու վտանգ եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 15.17-ին դեպքի վայր է մեկնել Կոտայքի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Փրկարարների կողմից վանդկաճաղն ապամոնտաժվել է եւ իջեցվել անվտանգ տարածք: |
|
Հայտնաբերել է դիակ Հուլիսի 15-ին, ժամը 00.05-ին Եղվարդի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Զորավան գյուղի տարածքում գտնվող ջրամբարում դիակ է հայտնաբերվել եւ այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 01.38-ին հրշեջ-փրկարարների ու ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով ջրամբարից դուրս է բերվել անձը չպարզված, միջին տարիքի տղամարդու դի: |
|
Այրվել է անասնակեր Հուլիսի 14-ին, ժամը 16.39-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզում` Հրազդանի “Վանատուր” թաղամասում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.52-ին, մարվել` 17.56-ին: Ա. Հակոբյանին պատկանող տան բակում այրվել է 2 տոննա ծավալով խոտի դեզ: |
|
Այրվել է անասնակեր Հուլիսի 14-ին, ժամը 12.19-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզում` Հրազդանի “Վերին Աղբյուրակ” թաղամասի թիվ 30 տան բակում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.35-ին, մարվել` 15.22-ին: Այրվել է անասնագոմի տանիքը` 3 քմ մակերեսով եւ կից պահեստավորված 9 տոննա անասնակերը: |
|
|
<< Սկիզբ < Նախորդը 1 2 3 4 5 6 Հաջորդը > Վերջ >>
|
|
Էջ 1 ից 6 |