«Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնից

Թեժ գիծ`
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի անմիջական հսկողության տակ

Բնակչության պահանջներին, մտահոգություններին ու բողոքներին օպերատիվ արձագանքելու, համակարգի ստորաբաժանումների աշխատակիցների գործունեության վերաբերյալ կարծիքներն ու առաջարկները լսելի դարձնելու, ինչպես նաեւ հասարակության հետ կապերն առավել սերտ, գործուն եւ արդյունավետ դարձնելու նպատակով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ստեղծվել է նախարարի անմիջական հսկողության տակ գործող թեժ գիծ։

Հեռախոս` 24 24 22, 56 76 56
Էլ. փոստ` mes@ema.am


ՈՒշադրություն

ՀՀ ԱԻՆ պետական ռեզերվների գործակալությունը առաջարկում է ուղղակի վաճառքի ձևով ներքոհիշյալ առողջապահական նշանակության ապրանքները:
Ապրանքների ուղղակի վաճառքի ձևով իրացվում են առաջին դիմողին:
Դիմումները ներկայացնել ՀՀ ԱԻՆ պետական ռեզերվների գործակալություն:
Հասցեն՝  Պուշկինի 25, պետական  պահուստի ձևավորման բաժին, հեռ. 536827։


Սերգեյ Ազարյանը` ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն PDF  | Տպել |

Հուլիսի 21-ին Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը ներկայացրեց ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության նոր տնօրենին` գնդապետ Սերգեյ Ազարյանին։

- Ես հանրապետության նախագահի եւ վարչապետի հետ խոսել եմ նոր նշանակման մասին, եւ նրանք իրենց գոհունակությունն են հայտնել այդ կապակցությամբ,- նշեց նախարար Արմեն Երիցյանը,- Սերգեյ Ազարյանն իսկական սպա է, ու համոզված եմ, որ միասին հաջողությամբ կիրականացնենք նախատեսված բոլոր բարեփոխումներր։


- Ես շնորհակալ եմ այս նշանակման համար, - ասաց Սերգեյ Ազարյանը, - դա նշանակում է, որ ինձ վստահում եք։ Մենք լավ կոլեկտիվ ունենք, շատ գործ է կատարվել, սակայն անելիքները նույնպես շատ են։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ արդարացնենք սպասելիքները։


Գնդապետ ՍԵՐԳԵՅ ՆԻԿՈԼԱՅԻ ԱԶԱՐՅԱՆ

Ծնվել է 1955 թվականի հուլիսի 31-ին Կիրովաբադ քաղաքում։

1973 -1977 թթ. ընդունվել եւ ավարտել է Սարատովի բարձրագույն զինվորական ինժեներական, քիմիական պաշտպանության ուսումնարանը եւ նույն տարում անցել զինվորական ծառայության ԽՍՀՄ Պաշտպանության նախարարության համակարգում։

1977 թ. նշանակվել է Վրացական ԽՍՀ ՔՊ Հանրապետական շտաբի 983-րդ հաշվարկա-անալիտիկ խմբի պետ։

1979 թ. տեղափոխվել է Հայկական ԽՍՀ եւ նշանակվել 312-րդ առանձին մեքենայացված գնդի հակաքիմիական եւ հակաճառագայթային պաշտպանության դասակի հրամանատար։

1981 թ. նշանակվել է Լենինականի ՔՊ շտաբի ավագ սպա։

1985 թ. նշանակվել է Հայկական ԽՍՀ Քաղպաշտպանության շտաբի 302 դասընթացների դասախոսի պաշտոնին։

1986-1988 թթ. ընդունվել եւ ավարտել է Մոսկվայի Վ. Կույբիշեւի անվան ռազմա-ինժեներական ակադեմիան։

1988 թ. նշանակվել է Երեւանի Շահումյանի շրջանի գործադիր կոմիտեի քաղպաշտպանության պետի տեղակալի - շտաբի պետի պաշտոնին։

1989 թ. նշանակվել է Հայկական ԽՍՀ ՔՊ Հանրապետական շտաբի հակաքիմիական եւ հակաճառագայթային բաժնի պետի պաշտոնին։

1990 թ. նշանակվել է Երեւանի ՔՊ պետի տեղակալի - շտաբի պետի պաշտոնին։

1992 թ. զբաղեցրել է ՔՊ Հանրապետական շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնը։

1993 թ. ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է ՀՀ Քաղաքացիական Պաշտպանության պետի տեղակալի - Հանրապետական շտաբի պետի պաշտոնին։

1993-1997 թթ.` ՀՀ արտակարգ իրավիճակների վարչության ձեւավորման օրվանից զբաղեցրել է ԱԻ պետվարչության պետի - նախարարի տեղակալի - ՀՀ Քաղաքացիական պաշտպանության Հանրապետական շտաբի պետի պաշտոնը։

1993 թ. շնորհվել է «գնդապետ» զինվորական կոչումը։

1998-1999 թթ. զբաղեցրել է ՀՀ կառավարությանն առընթեր ԱԻՎ պետի խորհրդականի պաշտոնը։

1999-2000 թթ.` ՀՀ ԿԱ ԱԻՎ բնակչության եւ տարածքների պաշտպանության վարչության պետի պաշտոնը։

2000-2001 թթ.` ԱԻՎ զորքերի եւ փրկարարական ուժերի վարչության պետի պաշտոնը։

2001-2005 թթ.` ՀՀ ԿԱ ԱԻՎ Արտակարգ իրավիճակների կանխման եւ հետեւանքների վերացման վարչության պետի պաշտոնին։

2005-2009 թթ. եղել է ՀՓԾ բնակչության եւ տարածքների պաշտպանության վարչության պետ։

2009 թ. ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի N 70-Ն հրամանով նշանակվել է ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնին։

2010 թ. հուլիսի 21 -ից` ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն։

 

 

"ԱՐՏԱԿԱՐԳ ԱԼԻՔ" ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴՈՒՄ

"Շանթ" հեռուստաընկերության եթերում յուրաքանչյուր շաբաթ, ժամը 11։20-ին։ Կրկնությունը՝ կիրակի, ժամը 09։25-ին և 23։55-ին։

Երեխաների համար