«Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնից

Թեժ գիծ`
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի անմիջական հսկողության տակ

Բնակչության պահանջներին, մտահոգություններին ու բողոքներին օպերատիվ արձագանքելու, համակարգի ստորաբաժանումների աշխատակիցների գործունեության վերաբերյալ կարծիքներն ու առաջարկները լսելի դարձնելու, ինչպես նաեւ հասարակության հետ կապերն առավել սերտ, գործուն եւ արդյունավետ դարձնելու նպատակով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ստեղծվել է նախարարի անմիջական հսկողության տակ գործող թեժ գիծ։

Հեռախոս` 24 24 22, 56 76 56
Էլ. փոստ` mes@ema.am


ՈՒշադրություն

ՀՀ ԱԻՆ պետական ռեզերվների գործակալությունը առաջարկում է ուղղակի վաճառքի ձևով ներքոհիշյալ առողջապահական նշանակության ապրանքները:
Ապրանքների ուղղակի վաճառքի ձևով իրացվում են առաջին դիմողին:
Դիմումները ներկայացնել ՀՀ ԱԻՆ պետական ռեզերվների գործակալություն:
Հասցեն՝  Պուշկինի 25, պետական  պահուստի ձևավորման բաժին, հեռ. 536827։


«Աղետների բժշկություն» PDF  | Տպել |

Քաղպաշտպանության միջազգային կազմակերպության  (ՔՊՄԿ) գլխավոր քարտուղար Նավաֆ Ալ-Սլեյբիի ուղերձը` 2010 թ. մարտի 1-ին Քաղպաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ

Աղետների բժշկությունը մի առանձին ճյուղ է. դա արտակարգ արձագանքման բժշկություն է, երբ հաշվվում են րոպեները, բժշկական օգնությունը ցուցաբերվում է բարդ պայմաններում` հաշվի առնելով մշտական ռիսկը, երբ հիմնական բնութագրիչը տուժածների զանգվածային ու հանկարծակի հոսքն է` բժշկական տեսակավորման հավանականությամբ։

Այս տեսանկյունից, աղետների բժշկությունը նման է բժշկության այլ տեսակներին։

Նախեւառաջ, ռազմական բժշկությանը, քանի որ պատերազմը, ինչպես եւ արտակարգ իրավիճակը, մեծ թվով զոհերի պատճառ է դառնում։ Ընդհանուր գծեր կարելի է գտնել նաեւ անհապաղ բուժօգնության հետ, որտեղ հստակ միջոցների ու, իրադրությանը համապատասխան, բուժկանխարգելիչ միջոցառումների կիրառումը թույլ է տալիս բարենպաստ պայմաններ ստեղծել տուժածների հետագա տեղափոխման համար` հաջողության հասնելու առավելագույն հնարավորության պայմաններում վիրահատություններ անցկացնելու նպատակով։  Յուրաքանչյուր տուժածի ամենակարճ ժամանակահատվածում լավագույն բուժսանիտարային սպասարկում տրամադրելու համար «աղետների բժշկություն» հասկացության մեջ է մտնում ինչպես տիրապետումը բուժօգնության տեխնոլոգիաներին, այնպես էլ գործողությունների հստակ կազմակերպումն ու մարտավարությունը։ Իրոք, տուժածների մեծ թիվն անխուսափելիորեն նշանակում է նաեւ հետեւանքների վերացման մեծաթիվ մասնակիցներ (հրշեջ-փրկարարական խմբեր, քաղպաշտպանություն, ոստիկանություն, Կարմիր խաչ, դատական եւ վարչական կառավարման մարմիններ, սոցիալական ծառայությունները եւ այլն)։ Այդ ծառայությունների արդյունավետ  փոխգործության համար անհրաժեշտ է որոշել հիերարխիան, ապահովել նրանց գործունեության վերահսկողությունն ու կարգավորումը։ 

Այլ կերպ ասած, աղետների բժշկության միջոցառումների նպատակամղված նախապատրաստման անհրաժեշտությունն ակնհայտ է։ Իսկ համապատասխան գիտելիքներն այդ ոլորտում կարելի է ձեռք բերել միայն բարձր մակարդակի տեսական եւ գործնական պատրաստվածության շրջանակներում։ 

ՔՊՄԿ-ն, որի հիմնական խնդիրն է քաղպաշտպանության ոլորտում նախապատրաստման անցկացումը, գիտակցում է այդ անհրաժեշտությունը եւ ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ։ Արդեն մի քանի տարիների ընթացքում մեր կազմակերպությունը դասընթացներ է անցկացնում աղետների բժշկության վերաբերյալ, որոնց կարող են մասնակցել մեր անդամ-երկրների քաղպաշտպանության ծառայությունների բժիշկներն ու բժշկական աշխատողները։ 2010թ. այդ աշխատանքը շարունակվելու է, քանի որ ծրագրում հիմա երկու դասընթաց է ներառվել այդ թեմայով։

Քաղպաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ ՔՊՄԿ-ն կրկին հայտարարում է միջազգային ու ազգային մակարդակներում ցանկացած նախաձեռնությանն իր աջակցության մասին, որոնք մասնագետների առավել մեծ թվի թույլ կտան բարելավել իրենց գիտելիքները, որպեսզի նրանք հնարավորություն ստանան լավագույն կերպով դիմակայելու արտակարգ իրավիճակներին` տիրապետելով անհրաժեշտ գիտելիքների ու փորձի։

2010 թ. Քաղպաշտպանության միջազգային օրը ՔՊՄԿ-ի համար հիանալի հնարավորություն է` շնորհակալություն հայտնելու առողջապահության աշխատակիցներին, որոնք կյանքեր են փրկում եւ պաշտպանում բնակչության առողջությունն ինչպես բնական, այնպես էլ տեխնածին աղետների ժամանակ։

 

 

"ԱՐՏԱԿԱՐԳ ԱԼԻՔ" ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴՈՒՄ

"Շանթ" հեռուստաընկերության եթերում յուրաքանչյուր ուրբաթ, ժամը 23։50-ին։ Կրկնությունը՝ շաբաթ, ժամը 10։55-ին և կիրակի, ժամը 12։25-ին։

Երեխաների համար