«Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնից
Թեժ գիծ`
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի անմիջական հսկողության տակ
Բնակչության պահանջներին, մտահոգություններին ու բողոքներին օպերատիվ արձագանքելու, համակարգի ստորաբաժանումների աշխատակիցների գործունեության վերաբերյալ կարծիքներն ու առաջարկները լսելի դարձնելու, ինչպես նաեւ հասարակության հետ կապերն առավել սերտ, գործուն եւ արդյունավետ դարձնելու նպատակով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ստեղծվել է նախարարի անմիջական հսկողության տակ գործող թեժ գիծ։
Հեռախոս` 24 24 22, 56 76 56
Էլ. փոստ` mes@ema.am
ՀՀ տարածքում տեղի ունեցած դեպքեր, պատահարներ...
Հրդեհներ խոտածածկ տարածքներում
Հուլիսի 28-ին ահազանգեր են ստացվել հանրապետության մի շարք խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես` Վայոց Ձորի մարզի Արտավան գյուղի Չրախլու կոչվող հանդամասում այրվել է 6 հա խոտածածկ տարածք եւ 600 գիհի ծառ...
Ավտոպատահար
Հուլիսի 28-ին, ժամը 15.16-ին Աբովյան քաղաքի ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 13-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը ...
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
<< Սկիզբ < Նախորդը 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հաջորդը > Վերջ >> |
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Էջ 1 ից 17 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հուլիսի 21-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ու ԱԻ նախարար Արմեն Երիցյանն այցելեցին ԱԻՆ ՀՓԾ Հատուկ փրկարարական ջոկատ` դիտելու ժամանակավորապես այնտեղ տեղակայված 28 հրշեջ-մեքենաները, որոնք Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությանն է տրամադրել Ճապոնիայի կառավարությունը։
Հուլիսի 21-ին Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը ներկայացրեց ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության նոր տնօրենին` գնդապետ Սերգեյ Ազարյանին։ 













