|
Հաջողվել է փրկել Օգոստոսի 20-ին, ժամը 18.30-ի սահմաններում Սեւանի “Խոլոդոկ” լողափում հերթապահության ժամանակ ջրափրկարարները ջրում խեղդվող տղամարդ են նկատել: Րոպեներ անց ջրափրկարարները լճից դուրս են բերել Վանաձոր քաղաքի բնակիչ, 1980 թ. ծնված Հովիկ Ղուկասյանին: Փրկարարները տուժածին ցուցաբերել են առաջին բուժօգնություն եւ տեղափոխել Սեւանի հիվանդանոց: Ըստ բժիշկների` տուժածի վիճակը բավարար է: |
|
Ջրահեղձում Օգոստոսի 20-ին, ժամը 17.23-ին ահազանգ է ստացվել, որ Սեւանի “Ջրահարս” լողափում` ափից 100 մ հեռավորության վրա, դատարկ ռետինե նավակ է հայտնաբերվել: Մոտորանավակով դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Ափից 7-8 մ հեռավորության վրա ջրափրկարարները հայտնաբերել ու ջրից դուրս են բերել Սեւանի Ցամաքաբերդ թաղամասի բնակիչ, 1951 թ. ծնված Բենիկ Մարտիրոսյանի դին եւ հանձնել ոստիկանության աշխատակիցներին: |
|
Օգնում են փրկարարները Օգոստոսի 20-ին, ժամը 14.40-ին ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ գյուղի մերձակայքում մի ավտոմեքենա դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ սահելով հասել Սեւանա լճի ափ: Դեպքի վայր մեկնած ջրափրկարարները “Իսուզու” մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի մաս: Զոհեր եւ տուժածներ չկան: |
|
Հրդեհ գոմում Օգոստոսի 18-ին, ժամը 13.50-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.25-ին, մարվել` 17.15-ին: Գ. Մկրտչյանին պատկանող տան բակում այրվել է 300 հակ անասնակեր, ինչպես նաեւ գոմի ու հացատան ծածկերը` 20 քմ ընդհանուր մակերեսով: |
|
Հրդեհ տնակում Օգոստոսի 17-ին, ժամը 07.47-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղում։ Հրդեհի հետեւանքով ամբողջությամբ այրվել է Գ. Վասիլյանին պատկանող` 48 քմ մակերեսով տնակը։ |
|
Այրվել է տանիք Օգոստոսի 14-ին, ժամը 02.17-ին Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի գյուղապետից ահազանգ է ստացվել, որ գյուղում տուն է այրվում։ Հրդեհի հետեւանքով այրվել է Հարությունյանի տան տանիքը` 250 քմ մակերեսով, այնտեղ կուտակված 500 հակ խոտ, 12 անվադող, ինչպես նաեւ ավտոմեքենայի պահեստամասեր, տնտեսական եւ կենցաղային իրեր։ |
|
Բախվել են մեքենաներ Օգոստոսի 13-ին, ժամը 20.38-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սեւան ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են Գավառ-Երեւան երթուղու “Գազել” մակնիշի 3208 Լ եւ “ՎԱԶ-2106” մակնիշի 65 ԼՕ 786 պետհամարանիշերի ավտոմեքենաները։ Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար ջոկատը։ Փրկարարների ուժերով “ՎԱԶ-2106” մակնիշի ավտոմեքենայից տարբեր մարմնական վնասվածքներով դուրս է բերվել վարորդ` Հայրավանք գյուղի բնակիչ Պարգեւ Հակոբյանը, որը տեղափոխվել է Գավառի հիվանդանոց։ Նույն հիվանդանոց է տեղափոխվել նաեւ “Գազել” մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Աշոտ Սարգսյանը, որն առաջին բուժօգնություն ստանալով` դուրս է գրվել։ |
|
Այրվել է անասնակեր Օգոստոսի 13-ին, ժամը 13.36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում։ Հրդեհի հետեւանքով Ա. Խաչատրյանի տան բակում այրվել է 1 տոննա պահեստավորած անասնակեր։
|
|
|
<< Սկիզբ < Նախորդը 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հաջորդը > Վերջ >>
|
|
Էջ 2 ից 10 |