|
Հրդեհ Հուլիսի 27-ին, ժամը 14.02-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում: Դեպքի վայր է մեկնել Վարդենիսից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.40-ին, մարվել` 15.35-ին: Այրվել է Ն. Շահինյանին պատկանող ցորենի դաշտը` 8 հա մակերեսով: Դեպքի վայրում հայտնաբերվել է նույն գյուղի բնակչուհի, 1945 թ. ծնված Մարգո Վելյանի դին: |
|
Հրդեհ Գեղարքունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 23-ին, ժամը 19.57-ին հրդեհ է բռնկվել Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցի թիվ 4 տան բակում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.15-ին, մարվել` ժամը 20.55-ին: Այրվել է Ռ. Սիմոնյանին պատկանող տան բակում պահեստավորված 120 հակ անասնակեր: Նույն օրը, ժամը 20.31-ին Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում բռնկված հրդեհի հետեւանքով այրվել է 180 հակ, իսկ հուլիսի 25-ին, ժամը 19.40-ին Արարատի մարզի Ուրծաձոր գյուղի Մարզպետունի փողոցում բռնկված հրդեհի հետեւանքով` 1200 հակ անասնակեր: |
|
Հայտնաբերվել է դի Հուլիսի 21-ին, ժամը 10.45-ին Մարտունի քաղաքի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ Սեւանա լճի “Միքայելյան եղբայրներ” ՍՊԸ-ի լողափից 150 մ հեռավորության վրա հայտնաբերվել է դիակ, եւ այն հանելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 11.00-ին դեպքի վայր է մեկնել Մարտունի քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի պետը: Արծվանիստ գյուղի բնակիչների կողմից ջրից դուրս է բերվել 40-45 տարեկան անձը չպարզված տղամարդու դիակ: Դին տեղափոխվել է Մարտունի քաղաքի դիահերձարան: |
|
Ավտոպատահար Հուլիսի 20-ին Գեղարքունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 12.00-ի սահմաններում Գավառ-Սեւան ավտոճանապարհի 10-րդ կմ-ում` Հայրավանք գյուղի հատվածում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում` “Ֆորդ” մակնիշի 14 ՏԼ 410 պետհամարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Քարավաճառի բնակչուհի, 2000 թ. Մարիամ Տոնոյանին: Պատահարի հետեւանքով տուժածն ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել է Գավառի քաղաքային հիվանդանոց, այնուհետեւ` Երեւանի թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոց: Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատում է կայուն ծանր. կյանքին վտանգ չի սպառնում: |
|
Խեղդվել է Սեւանա լճում Հուլիսի 11-ին, ժամը 11.54-ին ահազանգ է ստացվել, որ Գավառի Արծվաքար թաղամասի անասնագոմերի մոտ` Սեւանա լճում մարդ է խեղդվել: Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Ժամը 13.34-ին ջրափրկարար-ջրասուզակների կողմից լճից դուրս է բերվել Գավառի Արծվաքար թաղամասի բնակիչ` 1990 թ. ծնված Մեխակ Շահրիկյանի դին: |
|
Պատահար Սեւանա լճում Հուլիսի 5-ին, ժամը 20.35-ին ահազանգ է ստացվել, որ Սեւանա լճի “Իշխան” լողափում կա ջրահեղձված քաղաքացի, եւ անհրաժեշտ է ջրասուզակների օգնությունը: Ժամը 20.35-ին դեպքի վայր են մեկնել Սեւանի ջրափրկարարական ծառայության ջրասուզակները: Մինչ ջրափրկարարների` կանչի վայր հասնելը, քաղաքացիների կողմից լճից դուրս է բերվել Հրազդան քաղաքի բնակիչ, 1991 թ. ծնված Իգոր Աբրահամյանի դին եւ հանձնվել շտապօգնության բրիգադին: |
|
Պատահար Սեւանա լճում Հուլիսի 5-ին, ժամը 19.50-ին տեղեկություն է ստացվել, որ Սեւանա լճում` Շորժա գյուղին հարակից լողափում, կա ջրահեղձված քաղաքացի, եւ անհրաժեշտ է օգնություն: Ժամը 19.58-ին դեպքի վայր են մեկնել Սեւանի ջրափրկարարական ծառայության ջրասուզակները: Ժամը 21.09-ին ջրափրկարարների կողմից լճից դուրս է բերվել Ճամբարակ քաղաքի բնակիչ, 1983 թ. ծնված Ալիկ Խաչատրյանի դին եւ հանձնվել շտապօգնության բրիգադին: |
|
Պատահար Սեւանա լճում Հուլիսի 3-ին, ժամը 20.20-ին Սեւան քաղաքի ոստիկանության բաժնից ստացված տեղեկության համաձայն` “Մալիբու” լողափում քաղաքացի է խեղդվել: Ժամը 20.25-ից մինչեւ ժամը 20.40-ը հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում ջրից դուրս է բերվել Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակիչ, 21-ամյա Ռաֆիկ Սարգսյանի դին: |
|
|
<< Սկիզբ < Նախորդը 1 2 3 4 5 6 7 Հաջորդը > Վերջ >>
|
|
Էջ 1 ից 7 |