Արտակարգ դեպքեր
15.03.2010 PDF  | Տպել |

Ուժեղ քամի
Մարտի 15-ին,
ժամը 17.45-ին Արագածոտնի մարզի Ապարանի քաղաքապետից ահազանգ է ստացվել, որ գրանցված ուժեղ քամու հետեւանքով պոկվել է քաղաքի Գայի փողոցի թիվ 3 շենքի 4-րդ հարկի պատշգամբի տանիքը, եւ անցորդներին վտանգ է սպառնում։
Դեպքի վայր մեկնած փրկարարների ուժերով 6 քմ մակերեսով տանիքն ապամոնտաժվել է եւ իջեցվել։

 
15.03.2010 PDF  | Տպել |

Հրդեհ ռեստորանում
Մարտի 15-ին Գեղարքունիքի մարզից ահազանգ է ստացվել, որ ժամը 15.25-ին հրդեհ է բռնկվել «Ախթամար» թերակղզում գտնվող  «Կարասար» ռեստորանի տարածքում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.50-ին, մարվել` 16.30-ին։
Այրվել են ռեստորանի առաստաղն ու տանիքը` 16 քմ ընդհանուր մակերեսով։

 
15.03.2010 PDF  | Տպել |

Այրվել է խոտ
Մարտի 15-ին, ժամը 09.44-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Ծիծեռնակաբերդի խճուղու եւ Լենինգրադյան փողոցի խաչմերուկում` «Դալմայի» այգիների տարածքում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.02-ին, մարվել` 10.07-ին։
Այրվել է 150 քմ մակերեսով խոտածածկ տարածք։

 
14.03.2010 PDF  | Տպել |

Այրվել է խոտ
Մարտի 14-ին,
ժամը 17.56-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Իսակովի պողոտային հարակից Դալմայի այգիներում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը  մեկուսացվել է ժամը 18.08-ին, մարվել` 18.13-ին։
Այրվել է 100 քմ մակերեսով խոտ։

 
13.03.2010 PDF  | Տպել |

Քարաթափում
Մարտի 13-ին,
ժամը 16.00-ին Սյունիքի մարզից ստացված տեղեկության համաձայն` Կապան-Քաջարան ավտոճանապարհի 11-րդ կիլոմետրում տեղի է ունեցել քարաթափում` մոտ 120 մ երկարությամբ, ինչի հետեւանքով ավտոճանապարհը դարձել է անանցանելի։
Դեպքի վայր է մեկնել Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Կապանի «Ճանշինի» աշխատակիցների կողմից իրականացված մաքրման աշխատանքների արդյունքում ժամը 19.00-ի դրությամբ երթեւեկությունը վերականգնվել է։

 
13.03.2010 PDF  | Տպել |

Հրդեհ գազատար խողովակում
Մարտի 13-ին,
ժամը 14.00-ին հրդեհ է բռնկվել Բերդ-Տավուշ ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրով անցնող գազատար խողովակում եւ հարակից հողամասում։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.16-ին, մարվել` 16.30-ին։
Այրվել է Հ. Գարանյանին պատկանող հողամասում պահեստավորված 3 տոննա անասնակերը։

 
13.03.2010 PDF  | Տպել |

Գետը դուրս է եկել ափերից
Մարտի 13-ին,
ժամը 11.45-ի սահմաններում նույն մարզի Քաջարան գյուղի բնակիչներից ստացված ահազանգերի համաձայն` անձրեւի հետեւանքով գյուղի միջով հոսող գետակը վարարել է եւ քանդել 4 կամրջակ, իսկ գրանցված ուժեղ քամու հետեւանքով վնասվել են գյուղապետարանի ու մի շարք տնակների տանիքներ։
Վնասի չափը ճշտելու նպատակով գյուղապետարանում ստեղծվել է հանձնաժողով։

 
13.03.2010 PDF  | Տպել |

Գետը դուրս է եկել ափերից
Մարտի 13-ին,
ժամը 07.15-ին ստացված նմանատիպ տեղեկության համաձայն` Որոտան գետի վտակը ողողել է Բռնակոթ գյուղի շուրջ 20 տուն եւ անասնագոմեր։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ 20 փրկարար, իսկ քիչ անց` նաեւ մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը եւ օպերատիվ խումբը։
Ջրածածկման գոտում հայտնված մարդիկ եւ անասունները փրկարարների օգնությամբ տարահանվել են անվտանգ վայր։
Ժամը 15.45-ի սահմաններում փրկարարների եւ գյուղի բնակիչների համատեղ ուժերով գետի հունը մաքրվել է, – ջրի մակարդակը` նվազել։

 
<< Սկիզբ < Նախորդը 91 92 93 94 95 96 97 98 99 100 Հաջորդը > Վերջ >>

Էջ 96 ից 122