Արտակարգ դեպքեր
23.08.2010 PDF  | Տպել |

Հրդեհի հետեւանքով
Օգոստոսի 23-ին
, ժամը 12.53-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.30-ին, մարվել` 14.25-ին:
Այրվել է Վ. Գեւորգյանին պատկանող տան ձեղնահարկը` 100 քմ մակերեսով եւ այնտեղ պահեստավորված 200 հակ անասնակերը:
Հրդեհի հետեւանքով վատացել է տան բնակիչների ինքնազգացողությունը` 1981 թ. ծնված Համիկ Գեւորգյանն ունեցել է սրտի անբավարարություն եւ, «1-03» ծառայության աշխատակիցների կողմից ստանալով առաջին բուժօգնություն, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելուց, իսկ 1984 թ. ծնված Նվարդ Խաչատրյանը, գտնվելով հղի վիճակում, տեղափոխվել է Մարտունու հիվանդանոց:

 
23.08.2010 PDF  | Տպել |

Հրդեհներ խոտածածկ տարածքներում
Օգոստոսի 23-24-ը
ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես` Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի մոտ այրվել է 2000 քմ, Շիրակի մարզի Խարկով գյուղի մոտ` 150 հա,   Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում` 1 հա, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում` 2500 քմ, Եղվարդ-Երեւան ավտոճանապարհին` 3 հա մակերեսով խոտածածկ տարածք, Արմավիրի մարզի Մերձավան գյուղում` 3000 քմ մակերեսով խոտ եւ 100 ծառ:
Դեպքերի վայրեր մեկնած հրշեջ-փրկարարների կողմից բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:

 
23.08.2010 PDF  | Տպել |

Օձի խայթոց
Օգոստոսի 23-ին
Արագածոտնի մարզից տեղեկացրել են, որ ժամը 12.00-ի սահմաններում օձի խայթոցից թունավորումով Աշտարակի հիվանդանոց է տեղափոխվել մարզի Օրգով գյուղի բնակիչ, 1956 թ. ծնված Անդրանիկ Խաչատրյանը:
Ըստ բժիշկների` տուժածի վիճակը բավարար է:

 
23.08.2010 PDF  | Տպել |

Դիակ Սեւանա լճում
Օգոստոսի 23-ին
, ժամը 10.20-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Սեւանա լճում` Լճաշեն գյուղին հարակից լողափից 100 մ հեռավորության վրա, հայտնաբերվել է տղամարդու դիակ եւ այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատը:
Ջրափրկարարների ուժերով լճից դուրս է բերվել անձը չպարզված, 35-40 տարեկան տղամարդու դի եւ հանձնվել իրավապահ մարմիններին:

 
22.08.2010 PDF  | Տպել |

Հայտնաբերվել է դիակ
Օգոստոսի 22-ին
, ժամը 17.35-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի հին գերեզմանատանը հարակից տարածքում` ջրանցքի մեջ հայտնաբերվել է կնոջ դիակ, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական ջոկատի փրկարարները:
Ժամը 18.10-ին ոստիկանությունից հայտնել են, որ իրենց աշխատակիցների ուժերով ջրանցքից դուրս է բերվել 60-70 տարեկան, անձը չպարզված կնոջ դի:

 
22.08.2010 PDF  | Տպել |

Բախվել են մեքենաներ
Օգոստոսի 22-ին
Լոռու մարզի շտապօգնության ծառայությունից ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Երեւանյան խճուղում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:
Դեռեւս  չպարզված հանգամանքներում “ՎԱԶ 21015” մակնիշի 14 ՕՕ 456 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված “ԶԻԼ-130” մակնիշի 36 ԼՕ 813 պետհամարանիշի ավտոմեքենային:
Պատահարի հետեւանքով “ՎԱԶ 21015” ավտոմեքենայի վարորդ` 1990 թ. ծնված Արեն Մադոյանը եւ ուղեւոր` 1983 թ. ծնված Արկադի Վարդազարյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ: Փրկարարները տուժածներին դուրս են բերել ավտոմեքենայից ու տեղափոխել Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր:
Տուժածների առողջական վիճակը բժիշկները բնութագրել են որպես ծանր:

 
22.08.2010 PDF  | Տպել |

Մեքենան շրջվել է
Օգոստոսի 22-ին
, ժամը 12.25-ին տեղեկություն է ստացվել, որ ավտոպատահար է տեղի ունեցել Աշոցք-Գյումրի ավտոմայրուղու 13-րդ կմ-ում:
Դեռեւս չպարզված հանգամանքներոմ “Մեսեդես” մակնիշի 19 ՏՏ 689 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ու շրջվել, ինչի հետեւանքով մեքենայի վարորդը` Մանթաշ գյուղի բնակիչ, 1958 թ. ծնված Գեւորգ Ավագյանը տեղում մահացել է:
Փրկարարների ու ոստիկանության աշխատակիցների կողմից վարորդի դին մեքենայից դուրս է բերվել ու հանձնվել շտապօգնության բրիգադին:

 
22.08.2010 PDF  | Տպել |

Գայլերի հարձակում
Արագածոտնի մարզի
Սադունց գյուղից տեղեկություն է ստացվել, որ օգոստոսի 22-ին, ժամը 03.00-ի սահմաններում գայլերը հարձակվել են նույն գյուղի բնակիչ Ռաֆիկ Կալոյանին պատկանող ոչխարի հոտի վրա եւ հոշոտել 11 գլուխ ոչխար:
Գյուղապետարանում ստեղծվել է հանձնաժողով` վնասի չափերը ճշտելու նպատակով:

 
<< Սկիզբ < Նախորդը 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հաջորդը > Վերջ >>

Էջ 9 ից 121