|
Երբ զանգին չեն պատասխանում Օգոստոսի 25-ին, ժամը 20.33-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գայի պողոտայի 11 շենքի 12-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան ու հեռախոսի զանգերին եւ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարարները, իրավապահ մարմինների աշխատակիցների ներկայությամբ, բացել են նշված բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1936 թ. ծնված Տաճատ Շահվերդյանի դին:
|
|
Հրդեհ մայրաքաղաքում Օգոստոսի 25-ին, ժամը 19.55-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Մոլդովական 24/1 շենքին հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.16-ին, մարվել` 20.27-ին: Այրվել է այնտեղ տեղադրված տնակի տանիքը` 6 քմ մակերեսով եւ 1500 քմ խոտ:
|
|
Մահացել է հոսաքահարումից Օգոստոսի 25-ին շտապօգնության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ դեռեւս չպարզված հանգամանքներում, Երեւանի Նոր Նորքի 1-ին զանգվածի 8-րդ շենքի բակում հոսանքահարումից մահացել է նույն շենքի բնակիչ` 1962 թ. ծնված Ռաֆիկ Խաչատրյանը:
|
|
Այրվել է անասնակեր Օգոստոսի 25-ին, ժամը 14.08-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.50-ին, մարվել` 18.55-ին: Շ. Գրիգորյանի տան բակում այրվել է 600 հակ խոտ:
|
|
Հրդեհներ խոտածածկ տարածքներում Օգոստոսի 24-25-ը ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես` Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղի մերձակայքում այրվել է 30 հա, Կոտայքի մարզի Գառնի գյուղում` 1,5 հա, Վայք-Արին ավտոճանապարհին` 5,5 հա մակերեսով խոտածածկ տարածք ու թփեր: Երեւանում` Դավթաշենի կամրջի մոտ այրվել է 1000 քմ, Սարի Թաղում` 6000 քմ մակերեսով խոտածածկ տարածք ու թփեր: Դեպքերի վայրեր մեկնած հրշեջ-փրկարարների կողմից բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:
|
|
Անասնակերը` կրակի բաժին Օգոստոսի 24-ին, ժամը 19.18-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.47-ին, մարվել` 03.15-ին: Մ. Հասանյանի տան բակում այրվել է 1800 հակ պահեստավորված անասնակեր:
|
|
Անասնակերը` կրակի բաժին Օգոստոսի 24-ին, ժամը 18.10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Նորավան գյուղում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.00-ին, մարվել` 20.25-ին: Գ. Եղիազարյանի տան բակում այրվել է 280 հակ պահեստավորված անասնակեր:
|
|
Անասնակերը` կրակի բաժին Օգոստոսի 24-ին, ժամը 17.00-ին ահա¬զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Շահումյան գյուղում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.45-ին, մարվել` 18.42-ին: Ս. Ամիրյանի տան բակում այրվել է 200 հակ պահեստավորված անասնակեր:
|
|
|
<< Սկիզբ < Նախորդը 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հաջորդը > Վերջ >>
|
|
Էջ 8 ից 122 |