|
Ավտոպատահար Օգոստոսի 31-ին, ժամը 04.03-ին Մարտունի քաղաքի ոստիկանության բաժնից ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Վաղաշեն ավտոճանապարհի 1-ին կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 04.05-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռեւս չպարզված հանգամանքներում` "ՕՊԵԼ Ֆրոնտերա" մակնիշի 04 ՏՕ 022 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ խրվել ճահիճը, ինչի հետեւանքով ուղեւոր, 1965 թ. Գ. Մնացականյանը խեղդվել է: Ավտոմեքենայի վարորդը` 1963թ. ծնված Գ. Խլղաթյանը, չի վնասվել. դուրս է ցատկել ավտոմեքենայից: Փրկարարների ուժերով զոհվածի դին եւ ավտոմեքենան դուրս են բերվել ճահճից եւ հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:
|
|
Հրդեհներ խոտածածկ տարածքներում Օգոստոսի 30-ին բազմաթիվ ահազանգեր են ստացվել մայրաքաղաքի եւ հանրապետության մի շարք մարզերի խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես Երեւանի` Նոր Խարբերդի 1-ին փողոցին հարակից տարածքում այրվել է 2.5 հա խոտածածկ տարածք, Դուրյան 47 հասցեին հարակից տարածքում 400 քմ., Զաքարիա Սարկավագի 14 հասցեին հարակից տարածքում`1000 քմ. Դավթաշենի 5-րդ փողոցին հարակից տարածքում 1000 քմ., Նոյ թաղամասին հարակից Դալմայի այգիների տարածքում` 3 հա, Դավիթ-Բեկի փողոցում` 400 քմ., Նորագյուղի Աֆրիկյան թաղամասին հարակից տարածքում` 1200 քմ., Հովսեփյան փողոցին հարակից տարածքում` 4500 քմ. խոտ: Հրդեհներ են բռնկվել նաեւ` Օձուն-Ալավերդի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին հարակից տարածքում. այրվել է 8000 քմ. խոտածածկ տարածք, Սիսիան-Աշոտավան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին հարակից տարածքում` 5 հա հնձած ցորենի արտ, Տավուշի մարզի Խաշթառակ գյուղին հարակից տարածքում`1.3 հա խոտ, Արագածոտնի մարզի` Սասունիկ գյուղին հարակից տարածքում` 2 հա խոտ, Աշտարակի Ուլատիտիկ թաղամասին հարակից տարածքում` 2 հա խոտ, Աշտարակ-Գյումրի ավտոմայրուղու 1-ին կմ-ին հարակից տարածքում` 1.5 հա խոտ, Երեւան-Սեւան ավտոմայրուղու 60-րդ կմ-ին հարակից տարածքում` 2 հա խոտ, Սեւան-Գավառ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին` հարակից տարածքում` 5 հա հնձած ցորենի արտ եւ խոտ, Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղին հարակից տարածքում` 2 հա խոտ, Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին հարակից տարածքում` 4 հա խոտ, Վանաձորի "Թագավորանիստ" կոչվող սարալանջում` 3 հա խոտ, Վայոց ձորի մարզի Արին գյուղում` 3.5 հա խոտ, Արմավիրի մարզի` Մյասնիկյան գյուղում` 1000 քմ. խոտ, Պտղունք գյուղին հարակից տարածքում` 1 հա խոտ: Դեպքերի վայրեր մեկնած հրշեջ-փրկարարների կողմից հրդեհները մեկուսացվել են եւ արագորեն մարվել: |
|
Հրդեհներ խոտածածկ տարածքներում Օգոստոսի 27-30-ը ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես` Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում այրվել է 8 հա խոտածածկ տարածք եւ 700 քմ մակերեսով տնամերձ այգի, Ձորաղբյուր գյուղում` 8000 քմ մակերեսով խոտածածկ տարածք: Սյունիքի մարզի Վաղատի գյուղի մոտ այրվել է 16 հա խոտածածկ տարածք եւ 2 հա հնձած արտ, ԱՃանան գյուղի մոտ` 7 հա մակերեսով խոտածածկ տարածք ու թփուտներ: Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում այրվել է 3 հա, իսկ քաղաքային գերեզմանատան մոտ` 2 հա մակերեսով խոտածածկ տարածք: Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղին հարակից տարածքում այրվել է 2 հա խոտ, Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղում` 6 հա հնձած արտ եւ այնտեղ կուտակված 13 տոննա խոտ: Աբովյան-Բալահովիտ ավտոճանապարհին այրվել է 1 հա, Գառնի-Բանավան ավտոճանապարհին` 2 հա, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին` 1 հա խոտածածկ տարածք: Երեւանի Վիլնյուսի փողոցում այրվել է 1000 քմ մակերեսով խոտ, “Բազալտ” գործարանի մոտ` 1 հա մակերեսով խոտածածկ տարածք, ծառեր ու տնակ` 4 քմ մակերեսով, “Հրազդան” մարզադաշտին հարակից տարածքում` 1500 քմ մակերեսով խոտածածկ տարածք: Դեպքերի վայրեր մեկնած հրշեջ-փրկարարների կողմից բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:
|
|
Մեքենան բախվել է ծառին Օգոստոսի 29-ին, ժամը 14.25-ին ահազանգ է ստացվել, որ ավտոպատահար է տեղի ունեցել Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ-ում, կան տուժածներ եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից դեպքի վայր է մեկնել 3 հրշեջ-փրկարար: Դեռեւս չպարզված հանգամանքներում “Մոսկվիչ” մակնիշի 21 ԼՕ 303 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ու բախվել ծառին, ինչի հետեւանքով վարորդ, 1989 թ. ծնված Արմեն Մանուկյանը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ: Մինչ փրկարաների դեպքի վայր հասնելը` տուժածը տեղի ուժերով դուրս բերվել ավտոմեքենայից ու տեղափոխվել Աշտարակի հիվանդանոց: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:
|
|
Օձի խայթոց Օգոստոսի 29-ին, ժամը 10.53-ին Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ օձի խայթոցով Աշտարակի հիվանդանոց է տեղափոխվել մարզի Ուջան գյուղի բնակիչ, 1989 թ. ծնված Գրիգոր Մանվելյանը, ներկա պահին հիվանդանոցում հակաթույն չկա եւ տուժածին օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է շիճուկ: Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը հակաթույն է հասցրել Աշտարակի հիվանդանոց: Տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:
|
|
Մեքենան ընկել է ձորը Օգոստոսի 29-ին, ժամը 07.00-ին ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ ավտոպատահար է տեղի ունեցել Երեւան-Աշոցք ավտոճանապարհի 145-րդ կիլոմետրում` Քեթի գյուղի մոտ: Դեռեւս չպարզված հանգամանքներում “Միթսուբիշի Պաջերո” մակնիշի 18 ՕՏ 747 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ու ընկել ձորը: Շրջված ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել է Գյումրիում տեղակայված ՌԴ ԶՈՒ զորամասի ավագ լեյտենանտ, 1983 թ. ծնված Իվան Օրլովը` անգիտակից վիճակում, որին տեղափոխել են Գյուլբենկյանի անվան հիվանդանոց, իսկ երկրորդ տուժածին որոնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Որոնողական աշխատանքների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
|
|
Ալկոհոլային թունավորում Օգոստոսի 29-ին Շիրակի շտապօգնության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 03.45-ին ալկոհոլային թունավորումով Գյումրիի “Սամարիթեր” հիվանդանոց է տեղափոխվել Մայիսյան գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված Սերոբ Գրիգորյանը: Ըստ բժիշկների` նրա վիճակը միջին ծանրության է:
|
|
Անասնակերը` կրակի բաժին Օգոստոսի 28-ին, ժամը 18.53-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.23-ին, մարվել` 23.50-ին: Ֆ. Ղազարյանի տան բակում այրվել է 1000 հակ պահեստավորված անասնակեր:
|
|
|