Արտակարգ դեպքեր
28.07.2010 PDF  | Տպել |

Հրդեհներ խոտածածկ տարածքներում
Հուլիսի 28-ին
ահազանգեր են ստացվել հանրապետության մի շարք խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես` Վայոց Ձորի մարզի Արտավան գյուղի Չրախլու կոչվող հանդամասում այրվել է 6 հա խոտածածկ տարածք եւ 600 գիհի ծառ, Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղին հարակից “Արեւիկ” արգելանոցում` 8-9 հա անտառ, Սեւանա լճի “Ծիծեռնակ” հյուրանոցային համալիրին հարակից սարում` 15 հա խոտածածկ տարածք, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում` 1,5 հա, Կոտայքի մարզի Բյուրեղավանի քաղաքային գերեզմանոցին հարակից տարածքում` 3 հա խոտածածկ տարածք, Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցում` 2000 քմ. խոտածածկ տարածք եւ թփուտներ, Գառնի գյուղին հարակից տարածքում` 12 հա խոտածածկ տարածք, Արարատի մարզի Հովտաշատ գյուղի Շահումյան փողոցի վերջնամասում` 3000 քմ., Արտաշատ քաղաքում` 7000 քմ. խոտածածկ տարածք, Երեւանի հեռուստաաշտարակին հարակից տարածքում` 3 հա խոտածածկ տարածք եւ թփուտներ, Մոլդովական փողոցի սկզբնամասում` 2000 քմ. խոտածածկ տարածք:
Դեպքերի վայրեր մեկնած հրշեջ-փրկարարների կողմից հրդեհները մեկուսացվել են եւ արագորեն մարվել:

 
28.07.2010 PDF  | Տպել |

Ավտոպատահար
Հուլիսի 28-ին,
ժամը 15.16-ին Աբովյան քաղաքի ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 13-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Աբովյան քաղաքից մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են “ԳԱԶել” մակնիշի 1677 Լ պետհամարանիշի եւ “ԶԻԼ-130” մակնիշի 069 ՏԼ 65 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով “ԳԱԶել” ավտոմեքենայի վարորդ, 1958 թ. ծնված Կարո Հակոբյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Հրշեջ-փրկարարների օգնությամբ Կ. Հակոբյանը դուրս է բերվել ավտոմեքենայից եւ հանձնվել շտապօգնության աշխատակիցներին:

 
27.07.2010 PDF  | Տպել |

Հրդեհ
Հուլիսի 27-ին
, ժամը 14.02-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում:
Դեպքի վայր է մեկնել Վարդենիսից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.40-ին, մարվել` 15.35-ին:
Այրվել է Ն. Շահինյանին պատկանող ցորենի դաշտը` 8 հա մակերեսով:
Դեպքի վայրում հայտնաբերվել է նույն գյուղի բնակչուհի, 1945 թ. ծնված Մարգո Վելյանի դին:

 
28.07.2010 PDF  | Տպել |

Հրդեհ
Հուլիսի 28-ին,
ժամը 11.38-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Մարտիրոսյան փողոցի թիվ 1 հասցեում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.49-ին, մարվել` 15.34-ին:
“Ագրոսերվիս” ՍՊԸ-ի ֆերմայում այրվել է 1000 հակ խոտ:

 
28.07.2010 PDF  | Տպել |

Հրդեհ
Հուլիսի 28-ին,
ժամը 11.09-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Գայի պողոտայի թիվ 16/5 հասցեում գտնվող “RR” բենզալցակայանում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.17-ին, մարվել` 11.20-ին:
Բենզալցակայանում այրվել է լիցքավորման սարքավորումը:
Հրդեհի հետեւանքով բենզալցակայանի աշխատակիցներ` Ա. Սարգսյանը, Վ. Մարկոսյանը եւ Ք. Դանիելյանը ստացել են թեթեւ աստիճանի այրվածքներ, տեղափոխվել Երեւանի Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն եւ ստանալով առաջին բուժօգնություն` դուրս գրվել:

 
28.07.2010 PDF  | Տպել |

Ավտոպատահար
Հուլիսի 28-ին
, ժամը 00.55-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այգավան գյուղի մերձակայքում տեղի է ունեցել ավտոպատահար:
Դեպքի վայր է մեկնել Վեդիից մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ Արարատ քաղաքի բնակիչ, 1985 թ. ծնված Արմեն Անդրեասյանին պատկանող “Մերսեդես” մակնիշի 77 ՍԼ 005 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ու շրջվել, ինչի հետեւանքով Ա. Անդրեասյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Արարատ քաղաքի հիվանդանոց, այնուհետեւ` Երեւանի “Էրեբունի” բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվում է ծանր:

 
27.07.2010 PDF  | Տպել |

Հրդեհներ խոտածածկ տարածքներում
Հուլիսի 27-ին
ահազանգեր են ստացվել հանրապետության մի շարք խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին:
Մասնավորապես` Երեւանի Հրազդանի կիրճում` “7-րդ հրաշալիք” ռեստորանին հարակից տարածքում, այրվել է 2000 քմ. խոտ, Երեւանի Թեւոսյան փողոցում` 1000 քմ., Իջեվան քաղաքի մերձակայքում` 2000 քմ., Կոտայքի մարզի Առինջ գյուղի կամրջին հարակիցտարածքում` 1500 քմ., Երեւանի ռադիոաշտարակին հարակից տարածքում` 4000 քմ., Կոտայքի մարզի Առինջ գյուղի մերձակայքում` 9000 քմ., Երեւանի Դավթաշենի կամրջին հարակից տարածքում` 8000 քմ., Երեւանի Հովսեփ Էմինի փողոցում` 3000 քմ., Երեւանի Գյուլբենկյան փողոցի վերջնամասում` 1 հա, Երեւանի Ծ. Իսակովի պողոտայի վերջնամասում` 5000 քմ., Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրին հարակից տարածքում` 1,5 հա (խոտ եւ խաղողի այգիներ), Աբովյան քաղաքի Տարտուի փողոցում` 2000 քմ., Վայոց Ձորի Գնդեվազ գյուղում` 3 ուռենու ծառ եվ 1 հա մակերեսով խոտ:
Դեպքերի վայրեր մեկնած հրշեջ-փրկարարների կողմից հրդեհները մեկուսացվել են եւ արագորեն մարվել:

 
27.07.2010 PDF  | Տպել |

Օձի խայթոց
Հուլիսի 27-ին
Վանաձորի “1-03” ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ  ժամը 22.20-ին անհայտ տեսակի օձի խայթոցով թիվ 1 հիվանդանոցային համալիր է տեղափոխվել Նոր Խաչակապ գյուղի բնակիչ, 1956 թ. ծնված Բորիս Հարությունյանը:
Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվում է բավարար:

 
<< Սկիզբ < Նախորդը 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հաջորդը > Վերջ >>

Էջ 1 ից 96