Կանոնադրությունը PDF  | Տպել |
II. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

7. Ծառայությունն իր նպատակների եւ խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետեւյալ գործառույթները`
ա) իր իրավասության սահմաններում oրենքների եւ այլ իրավական ակտերի նախագծերի մշակում, շահագրգիռ պետական կառավարման այլ մարմինների հետ համաձայնեցում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին (այսուհետ` նախարար) ներկայացնելու նպատակով.
բ) պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների կողմից մշակվող ու իրականացվող արտակարգ իրավիճակների կանխման եւ հետեւանքների վերացման պետական ծրագրերի համակարգման կազմակերպում.
գ) Հայաստանի Հանրապետության վարչապետին քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության պլաններն ամբողջությամբ կամ մասամբ գործողության մեջ դնելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելը.
դ) արտակարգ իրավիճակներում պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների կողմից իրականացվող միջոցառումների համակարգման, ինչպես նաեւ իրականացվող միջոցառումներին`Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների ներգրավման ապահովում` ըստ փոխգործողությունների պլանների.
ե) քաղաքացիական պաշտպանության միջոցառումների եւ արտակարգ իրավիճակների վերացման ֆինանսավորման հարցերի վերաբերյալ առաջարկությունների մշակում ու այդ նպատակով հատկացված նյութական եւ ֆինանսական միջոցների նպատակային oգտագործման կազմակերպում.
զ) հրդեհների պետական միասնական հաշվառման կազմակերպում եւ համակարգում.
է) պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների հակահրդեհային ծառայությունների արտագնա հակահրդեհային տեխնիկային հաշվառում ու Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով փրկարարական, վթարային փրկարարական, հրդեհաշիջման եւ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներում ներգրավում.
ը) կազմակերպությունները պահպանող հակահրդեհային ստորաբաժանումների ստեղծում` կազմակերպությունների ներկայացմամբ եւ դրանց համալրման նորմատիվների հաստատում.
թ) իր իրավասության սահմաններում` արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետեւանքների նվազեցման եւ վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրերի մշակում.
ժ) պետական կառավարման այլ մարմինների հետ համատեղ արտակարգ իրավիճակներին առնչվող բնապահպանության բնագավառի հայեցակարգերի մշակման մասնակցություն.
ժա) փրկարար ուժերի եւ հակահրդեհային ստորաբաժանումների ու կազմավորումների գործունեության համակարգում.
ժբ) պետական, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց, փրկարար ուժերի, հակահրդեհային ստորաբաժանումների եւ կազմավորումների նախապատրաստում` քաղաքացիական պաշտպանության ու արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնահարցերով.
ժգ) փրկարարների, հակահրդեհային ստորաբաժանումների եւ փրկարարական կազմավորումների ատեստավորում.
ժդ) բնակչության ուսուցման կազմակերպում` քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների հիմնահարցերով.
ժե) իր բնագավառում գիտատեխնիկական եւ նախագծային աշխատանքների կազմակերպում.
ժզ) արտակարգ իրավիճակներում բնակչությանն oպերատիվ oգնության ապահովման նպատակով սննդամթերքի, բժշկական եւ այլ նյութատեխնիկական միջոցների, պաշարների կուտակման ու oգտագործման կարգի վերաբերյալ առաջարկություններ մշակելը եւ դրանք նախարարին ներկայացնելը.
ժէ) արտակարգ իրավիճակների կանխման եւ կանխարգելման միջոցառումների ապահովման նպատակով պետական, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից (անկախ կազմակերպական-իրավական ձեւից) հավաստի տեղեկատվության ստացում, վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթիկների, տեղեկագրերի) ներդրում, հավաքագրված տվյալների եւ տեղեկատվությունների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրների վարում.
ժը) oբյեկտների, այդ թվում` շենքերի, շինությունների նախագծման եւ շինարարության ընթացքում հրդեհային անվտանգության պահանջների կատարման վերահսկում.
ժթ) քաղաքացիական պաշտպանության հարցերով տնտեսության զորահավաքային ծրագրերի եւ պլանների մշակմանը մասնակցություն.
ի) քաղաքացիական պաշտպանության պահուստների ստեղծմանը եւ նպատակային օգտագործմանը մասնակցություն.
իա) բնակչության պաշտպանության կենտրոնացված ազդարարման համակարգի գործունեության կազմակերպում.
իբ) պաշտպանական շինությունների կառուցման նպատակային ծրագրերի մշակմանը մասնակցություն` քաղաքացիական պաշտպանության մասով.
իգ) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետ ծառայության` պատերազմի ժամանակ գործելու եւ զորահավաքային պատրաստականության խնդիրների համաձայնեցում.
իդ) Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման դիմակայմանը մասնակցություն.
իե) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի մշակում.
իզ) իր իրավասությունների սահմաններում կազմակերպությունների անվտանգության վկայագրերի փորձաքննությանը եւ հաստատմանը մասնակցություն.
իէ) իր իրավասությունների սահմաններում արտակարգ իրավիճակների կանխմանն ու կանխարգելմանն ուղղված աշխատանքներում պետական եւ ծառայողական գաղտնիքի պահպանմանն ուղղված գործունեության կազմակերպում.
իը) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառներում միջազգային համագործակցության իրականացում.
իթ) կառավարման մարմիններին ու բնակչությանն իրազեկման եւ տեղեկատվության կազմակերպում` քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հարցերով.
լ) կազմակերպություններին հակահրդեհային պահպանության եւ հրշեջ-փրկարարական ծառայությունների մատուցում.
լա) իրեն հանձնված պետական գույքի տիրապետում եւ oգտագործում.
լբ) քաղաքացիների նամակների (առաջարկությունների, դիմումների եւ բողոքների) քննարկման կազմակերպում` հասնելով բարձրացված հարցերի oրինական լուծմանը եւ քաղաքացիների նամակներում հաղորդվող ծառայության
ստորաբաժանումների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացմանը` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով: