|
Հրդեհ ավտոմեքենայում Մայիսի 19-ին, ժամը 20.10-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Լերմոնտովի 17 հասցեին հարակից տարածքում ավտոմեքենա է այրվում: Ժամը 20.11-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Ամբողջությամբ այրվել է Հ. Մկրտչյանին պատկանող` «ՎԱԶ-2106» մակնիշի 28 ՍՍ 411 պետհամարանիշի ավտոմեքենայի սրահը: |
|
Ուժեղ կարկուտ Մայիսի 4-ին Արմավիրի մարզպետարանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 16.30-ից մինչև 17.00-ն ուժեղ կարկուտ է տեղացել մարզի Բագարան, Ակնալիճ, Եղեգնուտ և Արագած գյուղերի տարածքում։ Վնասի չափը ճշտելու նպատակով մարզպետարանում ստեղծվել է հանձնաժողով։ |
|
Մեղվի խայթոցին զոհ Արմավիրի մարզից տեղեկություն է ստացվել, որ մայիսի 1-ին, ժամը 20.00-ի սահմաններում մեղվի խայթոցից թունավորվել եւ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է Լուկաշին գյուղի բնակիչ, 1953 թ. Ռադիկ Ավետիսյանը։ |
|
Հրդեհ բեռնատարում Ապրիլի 10-ին Արմավիրի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 14.45-ին հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի Երեւանյան փողոցում` Կարմիր կամրջին հարակից տարածքում կայանած ավտոմեքենայում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.56-ին, մարվել` ժամը 15.15-ին: Այրվել են Ռուբիկ Աբրահամյանին պատկանող «Զիլ-130» մակնիշի 02 ՏՕ 966 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենայի` խցիկը, շարժիչի հատվածը եւ երկու անվադող: Հրդեհի հետեւանքով Ռ. Աբրահամյանը դեմքի եւ ձեռքի այրվածքներով տեղափոխվել է Մեծամորի հիվանդանոց եւ, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս է գրվել հիվանդանոցից: |
|
Ահազանգ Արմավիրից Ապրիլի 6-ին «TIEARAS de Armenia» ընկերությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 14.30-ին Արմավիրի մարզի Արեւադաշտ համայնքի` իրենց ընկերությանը պատկանող տարածքում աշխատող գյուղացիների կողմից հայտնաբերվել է արկի նմանվող առարկա: Դեպքի մասին տեղյակ են պահվել ՀՀ ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը եւ պաշտպանության նախարարությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ՊՆ մասնագետների խումբը եւ Արմավիրի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները: Ժամը 18.15-ին ՀՀ ՊՆ մասնագետների կողմից հայտնաբերված տեղից բարձրացվել է 122 մմ-ոց բեկորաֆուգասային արկ` առանց մարտական գլխիկի ու հետագա վնասազերծման նպատակով տեղափոխվել ՊՆ ինժիներական զորքերի վարչություն: |
|
Այրվել են վագոն-տնակներ Ապրիլի 6-ին, ժամը 12.39-ին հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.14-ին, մարվել` 14.55-ին: Այրվել է «Արփա-Սեւան» ԲԲԸ-ին պատկանող հիդրոտեխնիկ շինարարական տեղամասում գտնվող 2 վագոն-տնակ` 36 քմ ընդհանուր մակերեսով: |
|
Թունավորում Արմավիրի մարզից ստացված տեղեկության համաձայն` մարտի 29-ին, ժամը 18.40-ին միջատասպան նյութից թունավորումով Վաղարշապատի հիվանդանոց է տեղափոխվել Դողս գյուղի բնակիչ, 1976 թ. ծնված Հ. Շահբազյանը: Ըստ բժիշկների` տուժածը գտնվում է անգիտակից վիճակում: |
|
Հրդեհ խորդանոցի տանիքում Մարտի 25-ին, ժամը 19.23-ին հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում։ Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.41-ին, մարվել` 20.20-ին։ Այրվել է Շ. Առաքելյանին պատկանող տանը կից կառուցված խորդանոցի տանիքը` 170 քմ մակերեսով։ |
|
|
<< Սկիզբ < Նախորդը 1 2 3 4 5 6 Հաջորդը > Վերջ >>
|
|
Էջ 4 ից 6 |