|
Ջրահեղձում Հուլիսի 24-ին, ժամը 20.00-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղին հարակից լճակում քաղաքացի է ջրահեղձվել, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը եւ Երեւանից` հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Ժամը 22.01-ին ջրասուզակի կողմից լճից դուրս է բերվել նույն մարզի Արմավիր գյուղի բնակիչ, 1980 թ. ծնված Արտակ Սալխոշյանի դին եւ հանձնվել շտապօգնության աշխատակիցներին: |
|
Հրդեհ Հուլիսի 22-ին, ժամը 19.47-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Չարենցի 31 հասցեում տեղակայված չգործող կաթսայատանը: Ժամը 19.48-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.21-ին, մարվել` ժամը 20.43-ին: Այրվել է 300 լիտր մազութ: |
|
Ջրահեղձում Արմավիրում Արմավիրի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 13-ին, ժամը 19.00-ի սահմաններում մարզի Ջանֆիդա գյուղի լճում ջրահեղձվել է Արմավիր գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված Գարուշ Յալվրյանը: Տեղի ուժերով Գ. Յալվրյանը դուրս է բերվել լճից ու տեղափոխվել Արմավիր քաղաքի հիվանդանոց, որտեղ էլ ժամը 20.20-ի սահմաններում մահացել է: Դեպքի վերաբերյալ մարզային փրկարարական վարչություն ահազանգ չի ստացվել: |
|
Ստացել է այրվածքներ Հուլիսի 5-ին, ժամը 11.30-ին Արմավիրի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Փշատավան գյուղի բնակիչ, 1955 թ. ծնված Մ. Ենգիբարյանի կողմից ապակե տարայով բենզին տեղափոխելիս տարան կոտրվել է: Առաջացած հրդեհի պատճառով Մ. Ենգիբարյանն ստացել է այրվածքներ եւ տեղափոխվել Արմավիրի բժշկական կենտրոն, այնուհետեւ` Երեւանի Ճառագայթային բժշկության եւ այվածքների գիտական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժածն ստացել է 2-3-րդ կարգի այրվածքներ. վիճակը գնահատվում է ծանր: |
|
Հրդեհ Հուլիսի 3-ին Արմավիրի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 20.27-ին հրդեհ է բռնկվել Խանջյան գյուղում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.05-ին, մարվել` ժամը 22.45-ին: Այրվել է Ռ. Մինասյանին պատկանող տան բակում պահեստավորված 350 հակ անասնակերը: |
|
Հրդեհ Հուլիսի 2-ին, ժամը 19.48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի կենտրոնական մասում: Ժամը 19.48-ին դեպքի վայր է մեկնել Բաղրամյանից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.58-ին, մարվել` ժամը 20.15-ին: Էլեկտրական լարերի կարճ միացման հետեւանքով մասամբ այրվել է բարձր լարման (10 կ/Վտ) էլեկտրական սյուն: Դեպքի մասին տեղյակ են պահվել էլ.ցանցի աշխատակիցները: |
|
Հրդեհ Հուլիսի 1-ին Արմավիրի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 13.00-ին հրդեհ է բռնկվել Մեծամոր քաղաքի թիվ 8/11 շենքին հարակից տարածքում: Ժամը 13:01-ին դեպքի վայր է մեկնել Արմավիրից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.15-ին, մարվել` ժամը 13.35-ին: Այրվել է փայտե ինքնաշեն լքված տնակ` 4 քմ. մակերեսով:
|
|
Փլուզվել է պատը Հունիսի 26-ին, ժամը 15.25-ին Արմավիրի մարզի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին-Ոսկեհատ ճանապարհի սկզբնամասում` Հ. Հարությունյանին պատկանող կիսակառույց շինության պատը քանդելիս տեղի է ունեցել փլուզում, ինչի հետեւանքով զոհվել է Էջմիածնի Արագածի զանգված 15/20 հասցեի բնակիչ, 24-ամյա Բենիամին Հայրապետյանը: |
|
|
<< Սկիզբ < Նախորդը 1 2 3 4 5 Հաջորդը > Վերջ >>
|
|
Էջ 1 ից 5 |