Արարատի մարզ
01.08.2010 PDF  | Տպել |

Այրվել է անասնակեր
Օգոստոսի 1-ին
, ժամը 19.04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Դաշտավան գյուղում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.25-ին, մարվել` 21.06-ին:
Այրվել է Գ. Հարությունյանին պատկանող անասնագոմի տանիքը` 800 քմ մակերեսով եւ այնտեղ պահեստավորած 150 հակ անասնակեր:

 
30.07.2010 PDF  | Տպել |

Ավտոպատահար
Հուլիսի 30-ին, ժամը 00.57-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Տիգրանաշեն- Զանգակատուն ավտոճանապարհի 7-րդ կմ-ում ավտոմեքենա է շրջվել:
Դեպքի վայր է մեկնել Արարատի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Դեռեւս չպարզված հանգամանքներում «Կրազ» մակնիշի 059 ՏՕ 43 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից ու շրջվել ձորը: Վարորդ` 1968 թ. ծնված Դ. Սարգսյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Արարատ քաղաքի հիվանդանոց: 
Ըստ բժիշկների` Դ. Սարգսյանի  վիճակը բավարար է:

 

 
28.07.2010 PDF  | Տպել |

Ավտոպատահար
Հուլիսի 28-ին
, ժամը 00.55-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այգավան գյուղի մերձակայքում տեղի է ունեցել ավտոպատահար:
Դեպքի վայր է մեկնել Վեդիից մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ Արարատ քաղաքի բնակիչ, 1985 թ. ծնված Արմեն Անդրեասյանին պատկանող “Մերսեդես” մակնիշի 77 ՍԼ 005 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ու շրջվել, ինչի հետեւանքով Ա. Անդրեասյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Արարատ քաղաքի հիվանդանոց, այնուհետեւ` Երեւանի “Էրեբունի” բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվում է ծանր:

 
25.07.2010 PDF  | Տպել |

Հրդեհ
Հուլիսի 25-ին
Արարատի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 18.39-ին հրդեհ է բռնկվել Մարմարաշեն գյուղում:
Ժամը 18.40-ին եւ 18.50-ին դեպքի վայր է մեկնել համապատասխանաբար մեկական մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.18-ին, մարվել` ժամը 19.51-ին:
Այրվել է Զ. Ասատրյանին պատկանող տան 1-ին հարկն իր գույքով` 170 քմ. մակերեսով:

 
24.07.2010 PDF  | Տպել |

Ջրահեղձում
Հուլիսի 24-ին
, ժամը 20.45-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Զովաշեն գյուղին հարակից ջրամբարում ջրահեղձվել է քաղաքացի, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը` տեղի ուժերով ջրամբարից դուրս է բերվել նույն մարզի Մխչյան գյուղի բնակիչ, 1963 թ. ծնված Կամսար Մանուկյանի դին:

 
15.07.2010 PDF  | Տպել |

Պայթյուն բեռնատարում
Հուլիսի 15-ին
, ժամը 21.30-ին ահազանգ է ստացվել, որ Մասիս-Արտաշատ ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել ավտոմեքենայի գազի բալոնի պայթյուն:
Ժամը 21.31-ին դեպքի վայր է մեկնել Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ Մասիս-Մարմարաշեն ավտոճանապարհի 1-ին կիլոմետրում գտնվող «Արսեն Թեւանի» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում տեղի է ունեցել «ԳԱԶ-53» մակնիշի 27 ԼՕ 714 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենայի բարձր ճնշման գազի բալոնի պայթյուն:
Պայթյունի հետեւանքով վարորդը` Մարմարաշեն գյուղի բնակիչ, 30-ամյա Արթուր Գալստյանը, ձախ ձեռքի անդամահատումով տեղափոխվել է Մասիսի հիվանդանոց, այնուհետեւ Երեւանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվում է բավարար:
Դեպքի մասին տեղեկացվել է ՀՀ ԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը:

 
14.07.2010 PDF  | Տպել |

Այրվել է անասնակեր
Հուլիսի 14-ին,
ժամը 12.13-ին Արարատի մարզից ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մրգավետի գյուղապետարանի շենքին հարակից տարածքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.50-ին, մարվել` 15.10-ին:
Այրվել է 600 քմ մակերեսով խոտածածկ տարածք եւ 160 հակ պահեստավորված անասնակեր:

 
07.07.2010 PDF  | Տպել |

Հրդեհ
Հուլիսի 7-ին,
ժամը 21.02-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 6-րդ փողոցի թիվ 6 տան տանիքում:
Ժամը 21.02-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.27-ին, մարվել` ժամը 22.10-ին:
Այրվել է Ս. Ասոյանին պատկանող տան տանիքը` 150 քմ. մակերեսով:
Հուլիսի 8-ին, ժամը 06.06-ին դարձյալ ահազանգ է ստացվել նույն հասցեում բռնկված հրդեհի վերաբերյալ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.33-ին, մարվել` ժամը 08.19-ին:
Այրվել են Ս. Ասոյանին պատկանող տան նկուղը, խոհանոցը եւ երեք սենյակները գույքով` 100 քմ. ընդհանուր մակերեսով եւ բակում խոտածածկ տարածք` 150 քմ. մակերեսով:

 
<< Սկիզբ < Նախորդը 1 2 3 4 5 6 7 Հաջորդը > Վերջ >>

Էջ 2 ից 7