|
Գրունտային ջրերի բարձրացում Ապրիլի 29-ին, ժամը 11.35-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սիփանիկ գյուղի տարածքում նկատվում է գրունտային ջրերի մակարդակի բարձրացում։ Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչութան օպերատիվ խումբը։ Տեղում պարզվել է, որ ջրերի մակարդակի զգալի բարձրացման հետեւանքով ջրալցվել է Լ. Սարգսյանին պատկանող տան առաջին հարկը։ Գյուղապետի կողմից տան բնակիչներին ժամանակավոր կացարան է առաջարկվել։ Դեպքի մասին տեղյակ է պահվել Արարատի մարզպետը։ |
|
Հորդառատ անձրեւ Ապրիլի 28-ին, Ժամը 09.40-ին Արարատի մարզի Սիփանիկ գյուղի բնակչուհի Ն.Սարգսյանից ահազանգ է ստացվել, որ հորդառատ անձրեւի հետեւանքով սելավային ջրերը լցվում են իր տուն: Ժամը 09.50-ին դեպքի վայր է մեկնել Մասիս քաղաքի հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ հորդառատ անձրեւների եւ գրունտային ջրերի բարձրացման հետեւանքով ջրածածկվել են 50 տան տնամերձ հողատարածքները, եւ 10 նկուղային հարկեր լցվել են ջրով: Դեպքի մասին տեղեկացվել է մարզպետարանը: |
|
Հրդեհ տանը Մարտի 26-ին Արարատի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 11.18-ին հրդեհ է բռնկվել Հովտաշատ գյուղի 17 փողոցի 18-րդ տանը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Դեպքի վայրում են գտնվել Մասիս քաղաքի ոստիկանության աշխատակիցները եւ շտապ օգնության մեկ բրիգադ: Հրդեհը մարվել է ժամը 11.49-ին: Այրվել են Հրեղեն Եղիազարյանին պատկանող տան ննջասենյակի հատակը` 3 քմ մակերեսով, եւ մեկ մահճակալ: Ննջասենյակում հայտնաբերվել է նույն տան բնակիչ, 1961 թ. ծնված Սեդրակ Եղիազարյանի դին` այրված վիճակում: |
|
Ավտոպատահար Ապրիլի 21-ին, ժամը 22.32-ին ահազանգ է ստացվել, որ Արարատ-Եղեգնաձոր ավտոճանապարհի 32-րդ կմ-ում` Տիգրանաշեն գյուղի մոտ, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, եւ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Տեղում պարզվել է, որ, դեռեւս չպարզված հանգամանքներում, «Լեքսուս» մակնիշի 11 ՏՏ 222 պետհամարանիշի ամենագնաց մեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել: Պատահարի հետեւանքով տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել Եղեգնաձորի բնակիչներ` 1971 թ. ծնված Ա.Դոնուղյանը եւ 1972 թ. ծնված Ա. Ստեփանյանը: Մինչ փրկարարների` դեպքի վայր հասնելը, տուժածները տեղի ուժերով տեղափոխվել են Արարատի հիվանդանոց, որտեղ Ա. Դոնուղյանը մահացել է: Ավելի ուշ Ա. Ստեփանյանը տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վերջինիս վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր: Փրկարարներն անջատել են ավտոմեքենայի էլեկտրական սնուցումը, փակել գազի բալոնի փականը: Դեպքի վայրում են գտնվել Արարատի եւ Եղեգնաձորի ոստիկանության բաժնի աշխատակիցները: |
|
Ինքնափլուզում Ապրիլի 10-ին, ժամը 12.45-ին Արարատի մարզի Փոքր Վեդիի գյուղապետից ստացված տեղեկության համաձայն` ապրիլի 8-ին մասամբ փլուզվել է գյուղի բնակելի տներից մեկը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ինքնափլուզվել է Գրիգոր Ղազարյանին պատկանող տան ճակատային պատը` 12 քմ մակերեսով, և տանիքը` ամբողջությամբ: Տուժածներ չկան: |
|
Հայտնաբերվել է դիակ Ապրիլի 9-ին, ժամը 21.15-ին Արարատ քաղաքի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ Արարատ գյուղի Դեմիրճյան փողոցի 6-րդ՝ Խ.Գեղագուլյանին պատկանող տան տանիքում դիակ է հայտնաբերվել, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 22.25-ին փրկարարների ուժերով տան տանիքից իջեցվել է 1984 թ. ծնված Անդրանիկ Գեղագուլյանի դին եւ հանձնվել «1-03» ծառայության աշխատակիցներին: |
|
Այրվել է տանիքը Ապրիլի 3-ին, ժամը 17.36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Ջրահովիտ գյուղում։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.05-ին, մարվել` ժամը 18.45-ին։ Այրվել է Ս. Սաֆարյանին պատկանող անասնագոմի տանիքը` 55 քմ մակերեսով, եւ այնտեղ պահեստավորված 200 կգ անասնակերը։ |
|
Հրդեհ տնամերձում Մարտի 24-ին, ժամը 16.50-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզում` Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 121 եւ 123 տների մոտակայքում։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.00-ին, մարվել` 17.30-ին։ Գ. Սաֆարյանին եւ Է. Քոչարյանին պատկանող տնամերձ հողամասերում այրվել են տնկիներ, ծառեր եւ չոր խոտ` 500 քմ ընդհանուր մակերեսով։ |
|
|
<< Սկիզբ < Նախորդը 1 2 3 4 5 6 7 Հաջորդը > Վերջ >>
|
|
Էջ 5 ից 7 |