|
Հրդեհ Հուլիսի 6-ին, ժամը 16.47-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Արազու փողոցի 9-րդ շենքի բակում։ Ժամը 16.48-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.55-ին, մարվել` ժամը 17.05-ին։ Ամբողջությամբ այրվել է Դ. Հարությունյանին պատկանող ավտոտնակը` 18 քմ. մակերեսով։ |
|
Հրդեհ Հուլիսի 5-ին, ժամը 15.26-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արգավանդ գյուղի Դեմիրճյան փողոցի 3-րդ նրբանցքում: Դեպքի վայր է մեկնել Երեւանից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.51-ին, մարվել` ժամը 16.55-ին: Այրվել են Օ. Զոլյանին պատկանող անասնագոմի տանիքը` 50 քմ. եւ խոտածածկ տարածք` 2000 քմ. մակերեսներով: |
|
Հրդեհ Հուլիսի 3-ին Արարատի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 18.30-ին հրդեհ է բռնկվել Արտաշատ քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 38 տան բակում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.40-ին, մարվել` ժամը 19.30-ին: Այրվել է Ա. Բաբախանյանին պատկանող տան բակում պահեստավորված 3 տոննա անասնակերը: |
|
Հրդեհ Հուլիսի 2-ին, ժամը 15.44-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Դարակերտ գյուղում: Դեպքի վայր է մեկնել Մասիսից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.08-ին, մարվել` ժամը 16.32-ին: Այրվել են Ծատուրյանին պատկանող հավաբնի տանիքը եւ հարակից խոտածածկ տարածքը, համապատասխանաբար` 30 եւ 60 քմ. մակերեսներով: |
|
Հրդեհ Հունիսի 22-ին, ժամը 14.15-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում։ Դեպքի վայր է մեկնել Մասիս քաղաքի ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մարվել է ժամը 14.55-ին Այրվել է Ռ. Սարգսյանին պատկանող ցորենի արտը` 1000 քմ. մակերեսով։ |
|
Հրդեհ Հունիսի 20-ին, ժամը 09.14-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Շահումյան գյուղում: Ժամը 09.16-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.27-ին, մարվել` ժամը 10.13-ին: Ամբողջությամբ այրվել է Ա.Ենոքյանին պատկանող խանութը (վագոն-տնակ)` 54 քմ. մակերեսով: |
|
Գազի բալոնի պայթյուն Հունիսի 17-ին, ժամը 00.00-ի սահմաններում Արարատի մարզի Այգավան գյուղում գտնվող “Վահ-Կար” ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում տեղի է ունեցել “ՌԱՖ” մակնիշի 12 ՕՍ 980 պետհամարանիշով միկրոավտոբուսի գազի բալոնի պայթյուն, որի հետեւանքով գազալցակայանի աշխատակից, Այգավան գյուղի բնակիչ, 1976 թ. ծնված Տարոն Գեւորգյանը տեղում մահացել է: |
|
Հրդեհ Հունիսի 14-ին, ժամը 07.56-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզում` Արտաշատ քաղաքի Խանջյան 14 հասցեում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.45-ին, մարվել` ժամը 09.30-ին: Ֆ. Հարությունյանին պատկանող տան բակում այրվել է 3 տոննա կուտակված խոտ: |
|
|
<< Սկիզբ < Նախորդը 1 2 3 4 5 6 7 Հաջորդը > Վերջ >>
|
|
Էջ 3 ից 7 |