Արագածոտնի մարզ
23.08.2010 PDF  | Տպել |

Մեքենան թաղվել է ցեխի մեջ
Օգոստոսի 23-ին
, ժամը 22.28-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սաղմոսավանք գյուղի եկեղեցու մոտ “Մոսկվիչ” մակնիշի 21 ԼՏ 125 պետհամարանիշի ավտոմեքենան թաղվել է ցեխաջրի մեջ եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած մարզային փրկարարական ջոկատի փրկարարների ուժերով մեքենան դուրս է բերվել ճանապարհի երթեւեկելի մաս:

 
23.08.2010 PDF  | Տպել |

Օձի խայթոց
Օգոստոսի 23-ին
, ժամը 22.00-ի սահմաններում օձի խայթոցից թունավորումով Աշտարակի հիվանդանոց է տեղափոխվել նաեւ Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ, 1959 թ. ծնված Արշակ Մաթևոսյանը:
Բժիշկները տուժածի վիճակը բավարար են գնահատել:

 
23.08.2010 PDF  | Տպել |

Մեքենան շրջվել է ձորը
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունից տեղեկություն է ստացվել, որ օգոստոսի 23-ին
, ժամը 17.00-ի սահմաններում ավտոպատահար է տեղի ունեցել Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 83-րդ կմ-ում:
Դեռեւս չպարզված հանգամանքներում «Ֆոլքսվագեն» մակնիշի 20 ԼՏ 578 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ու շրջվել ձորը:
Պատահարի հետեւանքով մեքենայի վարորդ` 1976 թ. ծնված Էլլադա Մելքոնյանը եւ ուղեւոր` 1957 թ. ծնված Անահիտ Վարդանյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել Թալինի հիվանդանոց, այնուհետեւ` Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Է. Մելքոնյանը, բուժօգնություն ստանալով, դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ Ա. Վարդանյանի առողջական վիճակը ծանր է:

 
23.08.2010 PDF  | Տպել |

Դեղորայքային թունավորում
Օգոստոսի 23-ին
Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 15.10-ի սահմաններում դեղորայքային թունավորումով Թալինի հիվանդանոց է տեղափոխվել մարզի Ներքին Սասնաշեն գյուղի բնակչուհի, 1990 թ. ծնված Լ. Մխիթարյանը:
Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

 
23.08.2010 PDF  | Տպել |

Օձի խայթոց
Օգոստոսի 23-ին
Արագածոտնի մարզից տեղեկացրել են, որ ժամը 12.00-ի սահմաններում օձի խայթոցից թունավորումով Աշտարակի հիվանդանոց է տեղափոխվել մարզի Օրգով գյուղի բնակիչ, 1956 թ. ծնված Անդրանիկ Խաչատրյանը:
Ըստ բժիշկների` տուժածի վիճակը բավարար է:

 
22.08.2010 PDF  | Տպել |

Գայլերի հարձակում
Արագածոտնի մարզի
Սադունց գյուղից տեղեկություն է ստացվել, որ օգոստոսի 22-ին, ժամը 03.00-ի սահմաններում գայլերը հարձակվել են նույն գյուղի բնակիչ Ռաֆիկ Կալոյանին պատկանող ոչխարի հոտի վրա եւ հոշոտել 11 գլուխ ոչխար:
Գյուղապետարանում ստեղծվել է հանձնաժողով` վնասի չափերը ճշտելու նպատակով:

 
19.08.2010 PDF  | Տպել |

Այրվել է անասնակեր
Օգոստոսի 19-ին
, ժամը 17.29-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Արտենի գյուղում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.10-ին, մարվել` 20.35-ին:
Ե. Ենգոյանին պատկանող գոմին կից այրվել է 250 հակ անասնակեր:

 
18.08.2010 PDF  | Տպել |

Մեքենան շրջվել է
Օգոստոսի 18-ին
ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 12.00-ի սահմաններում ավտոպատահար է տեղի ունեցել Երեւան-Գյումրի ավտոմայրուղու 63-րդ կմ-ում:
Դեռեւս չպարզված հանգամանքներոմ “ԲՄՎ” մակնիշի 19 ՏՕ 154 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ու շրջվել: Պատահարի հետեւանքով մեքենայի ուղեւոր, 1961 թ. ծնված Մարինե Աղոյանը տեղում մահացել է, իսկ վարորդը` 1982 թ. ծնված Արտակ Ղալեչյանը տեղափոխվել է Թալինի հիվանդանոց եւ հետազոտումից հետո դուրս գրվել:

 
<< Սկիզբ < Նախորդը 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հաջորդը > Վերջ >>

Էջ 2 ից 12