Արագածոտնի մարզ
07.07.2010 PDF  | Տպել |

Ամոնիակի արտահոսք
Հուլիսի 7-ին,
ժամը 17.17-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում գտնվող “Թամարա Ֆրուտ” ՍՊԸ-ի արտադրամասերից մեկում ամոնիակի բալոն է պայթել:
Դեպքի վայր են մեկնել` Աշտարակից երկու մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը եւ օպերատիվ խումբը:
Դեպքի վայրում պարզվել է, որ ամոնիակի մղման պոմպի եւ խողովակաշարի  միացման հատվածի ներդիրի վնասվածքի հետեւանքով տեղի է ունեցել ամոնիակի արտահոսք (մոտ 60-70 կգ):
Հրշեջ-փրկարարների կողմից իրականացվել է ջրային վարագույրի միջոցով ամոնիակի տարածման կանխում, իսկ “Թամարա Ֆրուտ” ՍՊԸ-ի վթարավերականգնողական խմբի կողմից` ամոնիակի արտահոսքի դադարեցում եւ վնասված ներդիրի փոխարինում:
Տուժածներ չկան:

 
02.07.2010 PDF  | Տպել |

Օձի խայթոցի՞ց
Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 2-ին, ժամը 20.05-ի սահմաններում Թալինի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է Արտենի գյուղի բնակիչ, 41-ամյա Վախթանգ Մարգարյանը:
Նախնական տվյալներով` Վ. Մարգարյանին հուլիսի 1-ին օձ է խայթել. հարազատները փորձել են բուժել տնային պայմաններում, սակայն հաջորդ օրը տուժածի վիճակը վատթարացել է, եւ որոշել են հոսպիտալացնել:

 
30.06.2010 PDF  | Տպել |

Հրդեհ
Հունիսի 30-ին,
ժամը 07.10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Հարթավան գյուղում:
Ժամը 07.11-ին դեպքի վայր է մեկնել Ապարանից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.40-ին, մարվել` ժամը 08.35-ին:
Այրվել է Ս. Արշակունուն պատկանող հացատան տանիքը` 10 քմ. մակերեսով, եւ այնտեղ կուտակված 420 հակ խոտը:

 
27.06.2010 PDF  | Տպել |

Հրդեհ
Հունիսի 27-ին,
ժամը 21.45-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակի Երեւանյան փողոցում ավտոբուս է այրվում:
Դեպքի վայր են մեկնել` մեկ մարտական հաշվարկ, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը եւ մեկ ջրատար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.30-ին, մարվել` ժամը 23.20-ին:
Ամբողջությամբ այրվել է Մրգաշատ գյուղի բնակիչ Հ. Գալստյանին պատկանող “ԼԱԶ” մակնիշի 11 ՍՍ 969 պետհամարանիշի ավտոբուսը:
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը, ուղեւորները լքել են ավտոբուսը:
Տուժածներ չկան:

 
26.06.2010 PDF  | Տպել |

Հրդեհ
Հունիսի 26-ին,
ժամը 17.19-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզում` Աշտարակ քաղաքի Վանի հերոսներ փողոցի 21-րդ տանը:
Ժամը 17:20-ին դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մեկ ջրատար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.00-ին, մարվել` ժամը 20.15-ին:
Այրվել է 100-130 հակ կուտակված խոտ եւ 2-3 խմ. ծավալով փայտ:

 
21.06.2010 PDF  | Տպել |

Կարկուտ
Հունիսի 21-ին,
ժամը 16.23-ից մինչեւ 16.45-ը ուժեղ կարկուտ է տեղացել Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի տարածքում։
Վնասի չափը ճշտելու նպատակով գյուղապետարանում ստեղծվել է հանձնաժողով։

 
21.06.2010 PDF  | Տպել |

Պտտահողմ
Հունիսի 21-ին
Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղից տեղեկություն է ստացվել, որ գրանցված պտտահողմի հետեւանքով վնասվել են գյուղի մոտ 25 տների տանիքներ։
Տեղում պարզվել է, որ վնասվել են 11 բնակելի տների եւ օժանդակ շինությունների տանիքներ, որից երկուսի տանիքներն ամբողջությամբ շարքից դուրս են եկել, մյուս տանիքները վնասվել են 20-40 տոկոսով։
Վնասի չափը ճշտելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով։

 
18.06.2010 PDF  | Տպել |

Ավտոպատահար
Հունիսի 18-ին,
ժամը 17.35-ին Աշտարակի ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Արայի լեռան մոտակայքում ավտոմեքենան ընկել է ջրանցքը, կան տուժածներ, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժամը 17.37-ին դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Դեռեւս չպարզված հանգամանքներում` “ՎԱԶ-2106” մակնիշի 21 ՕՕ 747 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել ջրանցքը, ինչի հետեւանքով ուղեւոր, Աշտարակ քաղաքի բնակչուհի, 16-ամյա Գրետա Մակեյանը տեղում զոհվել է, իսկ Օհանավան  գյուղի բնակիչներ` վարորդ, 29-ամյա Վարդան Վահանյանը եւ ուղեւոր, 24-ամյա Ռոման Մխիթարյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի հիվանդանոց:
Փրկարարների ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել . Մակեյանի դին եւ հանձնվել շտապօգնության բրիգադին:
Ըստ բժիշկների` Վ. Վահանյանի եւ Ռ. Մխիթարյանի վիճակը գնահատվում է ծանր:

 
<< Սկիզբ < Նախորդը 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հաջորդը > Վերջ >>

Էջ 5 ից 12