|
Արջերը ելել են որսի Արագածոտնի մարզի Աղձք համայնքից տեղեկություն է ստացվել, որ օգոստոսի 17-ին եւ 18-ին արջերը հարձակվել են համայնքի սարերում պահվող հորթերի վրա ու հոշոտել նույն գյուղի բնակիչներ Ֆ. Գասպարյանին եւ Ս. Գասպարյանին պատկանող 3 հորթ: |
|
Շրջվել է մեքենա Օգոստոսի 17-ին Արագածոտնի մարզից հայտնել են, որ ժամը 11.00-ի սահմաններում Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի 40-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար։ Դեռեւս չպարզված հանգամանքներում “Ֆորդ տրանզիտ” մակնիշի 774 ՍԼ 27 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ու շրջվել։ Պատահարի հետեւանքով մեքենայի վարորդը` Կարբի գյուղի բնակիչ, 1966 թ. ծնված Այվան Շահբազյանը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել Աշտարակի հիվանդանոց, որտեղ եւ մահացել է։ |
|
Այրվել է անասնակեր Օգոստոսի 12-ին, ժամը 10.11-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում։ Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.05-ին, մարվել` 11.36-ին։ Ա. Մինասյանին պատկանող տան բակում այրվել է 1 տոննա պահեստավորված անասնակեր եւ օժանդակ շինության տանիքը` 4 քմ մակերեսով։ |
|
Մեքենան բախվել է էլեկտրասյանը Օգոստոսի 12-ին, ժամը 08.30-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 14-րդ կիլոմետրում` Արտաշավան գյուղի մոտ, տեղի է ունեցել ավտոպատահար։ Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը։ Պարզվել է, որ Ֆոլքսվագենե մակնիշի 20 ՏՕ 602 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է բարձր լարման էլեկտրասյանը եւ շրջվել, ինչի հետեւանքով մեքենայի վարորդը եւ ուղեւորը` Աշտարակի բնակիչներ, 1977 թ. ծնված Սամվել Սարգսյանն ու 1976 թ. ծնված Անժելա Խաչատրյանը տեղում մահացել են։ Փրկարարները դիակները դուրս են բերել ավտոմեքենայից։ |
|
Այրվել է անասնակեր Օգոստոսի 10-ին, ժամը 14.22-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Արեգ գյուղում։ Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.50-ին, մարվել` 20.50-ին։ Այրվել է Կ. Մաթեւոսյանին պատկանող տան բակում պահեստավորված 1950 հակ անասնակեր։ |
|
Այրվել է պահեստավորված խոտ Օգոստոսի 9-ին, ժամը 12.48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղում։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մեկ ջրատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.46-ին, մարվել` 16.30-ին։ Տ. Մստոյանի տան բակում այրվել է 350 հակ խոտ։
|
|
Օձի խայթոց Արագածոտնի մարզից հայտնել են, որ օգոստոսի 8-ին, ժամը 22.50-ին անհայտ տեսակի օձի խայթոցով Աշտարակի հիվանդանոց է տեղափոխվել Ուջան գյուղի բնակչուհի` 1967 թ. ծնված Մարիամ Կիրակոսյանը: Բժիշկների գնահատմամբ` տուժածի վիճակը բավարար է: |
|
Պայթյուն` բախումից Օգոստոսի 8-ին, ժամը 19.54-ին ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ գազի պայթյունի հետեւանքով հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Կարբի գյուղում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում վայրում պարզվել է, որ խոտով բարձած բեռնատար ավտոմեքենան հարվածել է միջին ճնշման գազատար խողովակին, ինչի հետեւանքով առաջացել է պայթյուն` առանց հրդեհի: Պայթյունի հետեւանքով վնասվել 100 մ երկարությամբ գազի խողովակ: |
|
|
<< Սկիզբ < Նախորդը 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հաջորդը > Վերջ >>
|
|
Էջ 3 ից 12 |