| Մեր մասին | | Տպել | |
|
ՔՊ գնդի, ԱԱՓՋ-ի փրկարարներին անհրաժեշտ սարքավորումներով, կապի եւ տրանսպորտային միջոցներով հանդերձավորելուն մասնակցել են Շվեդիայի թագավորական փրկարարական ծառայությունը եւ Գերմանիայի փրկարարական ծառայությունը: Իրենց մասնագիտական վարպետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի փրկարարները հատուկ պատրաստության տեսական ու գործնական դասընթացներ են անցել Շվեդիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանի Դաշնությունում, ինչպես նաեւ ՀՀ ԱԻՎ ճգնաժամային կառավարման ինստիտուտում: 1998թ. ՀՀ ԱԻՎ մի քանի սպաներ ուսանելու ուղարկվեցին Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիական պաշտպանության ակադեմիա: Համապետական նշանակության խնդիր է եւ մեծ ուշադրություն է պահանջում պաշտպանության, անվտանգության միջոցները բնակչությանը ուսուցանելը, նրան արտակարգ իրավիճակներում գործելուն նախապատրաստելը: Թեպետ փաստ է, որ խոշոր աղետի, վթարի դեպքում բնակչությանը պաշտպանելը, նրա անվտանգությունն ապահովելը պետության պարտականությունն է, այդուհանդերձ, չմոռանանք` լիարժեք պաշտպանվածությունը մեծապես պայմանավորված է յուրաքանչյուր քաղաքացու գիտակցական վերաբերմունքից, ինքն իրեն պաշտպանելու պատասխանատվությունից ու կարողությունից: Ամեն ոք չպետք է մոռանա, որ քաղպաշտպանությունը նաեւ իր պարտականությունն է: Բանն այն է, որ կարող ենք ունենալ ամենակատարյալ տեխնիկայով հանդերձավորված փրկարարական կազմավորումներ, բայց եթե բնակչությանը` փոքրից մինչեւ տարեց, պատշաճորեն չպատրաստենք, ապա աղետների դեպքում կորուստները մեծ կլինեն: Մինչեւ 80-ական թվականների վերջը Հայաստանում գործում էր բնակչության քաղպաշտպանության ուսուցման մի համակարգ, որտեղ հիմնական ուշադրությունը բեւեռված էր պատերազմական ժամանակ, մասնավորապես, զանգվածային ոչնչացման զենքից բնակչության պաշտպանվելու հարցերի վրա: Սակայն Սպիտակի երկրաշարժը, դրան հաջորդած մի շարք այլ աղետներ ու խոշոր վթարներ ցույց տվեցին, որ հանրապետության բնակչությանն անհրաժեշտ է ամենից առաջ ուսուցանել խաղաղ ժամանակ արտակարգ իրավիճակներում գործելու հմտությունները: Այս հանգամանքն էլ պահանջեց կազմել ուսուցման նոր ծրագրեր, նոր մոտեցումներ ցուցաբերել ուսումնական գործընթացի մեթոդաբանական եւ տեխնիկական ապահովմանը, ուսումնանյութական բազայի ամրապնդմանն ու զարգացմանը: «ՀՀ արտակարգ իրավիճակների պետական վարչության նյութական բազայի եւ արտակարգ իրավիճակներում գործելու մասնագետների վերապատրաստման ինստիտուտի ստեղծման մասին» ՀՀ կառավարության 1992թ. հունվարի 31-ի թիվ 74 որոշմամբ փաստորեն դրվեց այն օջախի հիմքը, որը սկսեց իրականացնել վերը նշված խնդիրները: Բնակչության պատրաստման համակարգի կատարելագործման գործում հաջորդ կարեւոր քայլը դարձավ ՀՀ կառավարության «Արտակարգ իրավիճակների հիմնահարցերով ուսուցման կազմակերպման բարելավման մասին» 1994թ. հուլիսի 7-ի թիվ 296 որոշումը: Վերջինս արտակարգ իրավիճակների հիմնահարցերով զանգվածային ուսուցման բազային կազմակերպության հաստատվեց ԱԻ վարչությանն առընթեր կադրերի վերապատրաստման ինստիտուտը (ներկայումս` Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա): Ակադեմիայի խնդիրներն են.1. բնակչության նախապատրաստումը արտակարգ իրավիճակներին եւ այդ իրավիճակներում գործելու հմտությունների ուսուցումը, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսումնական ծրագրում առանձնահատուկ տեղ է հատկացվել պետական կառավարման հանրապետական մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին ու մասնագետներին ԱԻ-ում ճգնաժամային կառավարման վերաբերյալ տեսական ու գործնական գիտելիքների հաղորդմանը: Մեր հանրապետության անկախության հռչակմամբ սկզբնավորվեց ՀՀ ինքնուրույն արտաքին քաղաքականությունը, դրվեց աշխարհի տարբեր երկրների հետ նրա բազմաբնույթ առնչությունների, համագործակցության հիմնաքարը: ՈՒշագրավն ու նորն այն է, որ այսօր Հայաստանի արտաքին կապերն իրականացվում են ոչ միայն կառավարության, իշխանության բարձրագույն մարմինների մակարդակով, այլեւ` գիտական, մշակութային, ուսումնական հաստատությունների, արտադրական ձեռնարկությունների, նախարարությունների եւ այլ կազմակերպությունների: |











