Ջրհեղեղ PDF  | Տպել |

Ցամաքի որոշակի տարածքների ժամանակավոր ջրածածկ լինելը կոչվում է ջրհեղեղ։

Ջրհեղեղները կարող են առաջանալ՝
• երկարատեւ առատ տեղումներից.
• սառցադաշտերի եւ ձյան հալոցքի ժամանակ մեծածավալ եւ կենտրոնացված ջրի հոսքից.
• ջրամբարների փլուզումներից.
• հիդրոկայանների պատնեշների ճեզքումից.
• ծովային փոթորիկներից.
• ցունամիներից.
• երկրի մակերեւույթ ստորգետնյա ջրերի հանկարծակի ելքից։



Ի՞նչ անել մինչեւ ջրհեղեղը

• Միշտ պատրաստ ունեցեք աղետի կապոց։
• Պատրաստեք ավազով լցված պարկեր։
• Մաքրեք կոյուղին։
• Պահեստավորեք խմելու ջրի եւ սննդի պաշար (մի քանի օրվա համար)։
• Հետեւեք ջրաօդերեւութաբանական ազդարարման նշաններին։
• Կապիտալ շինարարություն կազմակերպեք միայն պետական համապատասխան մարմինների թույլտվությամբ։
• Նախատեսեք փրկարարական միջոցների պահուստներ (փրկարարական օղակ, փրկաբաճկոն եւ այլն)։
• Անհրաժեշտության դեպքում կահույքը բարձրացրեք ջրի սպասվելիք մակարդակից բարձր։
• Թունավոր եւ վտանգավոր նյութերը տեղափոխեք ավելի ապահով տեղ։
• Ջրհեղեղի սպառնալիքի դեպքում անջատեք գազը, էլեկտրականությունը։
• Հետեւեք տարահանման եւ ապաստարանի վերաբերյալ տեղեկատվությանը եւ կառավարման մարմինների ցուցումներին։
• Իմացեք ձեր բնակավայրի ռելիեֆը եւ ջրհեղեղի սպառնալիքի դեպքում այնտեղից անվտանգ հեռանալու ճանապարհները։
• Եթե չեք հասցրել բնակավայրից հեռանալ, ապա տրանսպորտով կամ ոտքով բարձրացեք ձեր բնակավայրի մոտ գտնվող բարձրադիր վայրերը (բլուր, լեռ եւ այլն)։
• Պատրաստի ունեցեք լուսային ազդանշանային սարքեր։
• Ամրացրեք այն ամենը, ինչ կարող է լողալ ջրի մեջ (կահույք եւ այլն)։



Ի՞նչ անել  ջրհեղեղի ժամանակ

• Մինչեւ կառավարման մարմինների համապատասխան ցուցումները մնացեք ապաստարաններում։
• Աղետի կապոցը թրջվելուց զերծ պահեք։
• Եթե տանն եք, ապա ոչ մի դեպքում մի օգտվեք կենցաղսպասարկման համակարգերից՝ երկրորդածին աղետներից խուսափելու համար։
• Մի փորձեք կտրել -անցնել ջրային հոսքը. 15 սմ խորության ջրի արագ հոսքը վտանգավոր է մարդու համար, իսկ 50 սմ-ը՝ անանցանելի սովորական մեքենաների համար։
• Ծանծաղ տեղերն անցնելիս հագեք ջրակայուն պինդ կոշիկներ եւ օգտվեք ձեռնափայտից։
• Եթե օգնության կարիք ունեք, ապա տվեք աղետի ազդանշան (խարույկ, բղավոց, կրակոց, դրոշներ, ազդանշան եւ այլն)։


Ի՞նչ անել  ջրհեղեղից հետո։


Ուշադիր հետախուզեք Ձեր կացարանը՝
• հիմքի ամբողջությունը։
• Պատերի, պատուհանների եւ հատակի վիճակը։
• Հաղորդակցության համակարգը։
• Թունավոր օձերի հնարավոր առկայությունը։
• Ստուգեք սննդի պիտանելիությունը, սննդամթերքը լվացեք եռացրած ջրով։
• Խմելու ջուրն օգտագործեք սանիտարական ստուգումից կամ եռացնելուց հետո։
• Մի օգտագործեք ջրում հայտնված սննդամթերքը։
• Նախքան հաղորդակցության համակարգերից օգտվելը՝ ստուգեք դրանց վնասվածության աստիճանը։
• Հաղորդակցության համակարգերի վերանորոգումը վստահեք մասնագետներին։
• Վտանգավոր է մնալ այն տանը, որ վթարային է կամ վստահություն չի ներշնչում։
• Առանց անհրաժեշտության մի մտեք ջրածածկ տարածքներ։