Թեժ գիծ` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի անմիջական հսկողության տակ
Բնակչության պահանջներին, մտահոգություններին ու բողոքներին օպերատիվ արձագանքելու, համակարգի ստորաբաժանումների աշխատակիցների գործունեության վերաբերյալ կարծիքներն ու առաջարկները լսելի դարձնելու, ինչպես նաեւ հասարակության հետ կապերն առավել սերտ, գործուն եւ արդյունավետ դարձնելու նպատակով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ստեղծվել է նախարարի անմիջական հսկողության տակ գործող թեժ գիծ։
ՀՀ ԱԻՆ պետական ռեզերվների գործակալությունը առաջարկում է ուղղակի վաճառքի ձևով ներքոհիշյալ առողջապահական նշանակության ապրանքները: Ապրանքների ուղղակի վաճառքի ձևով իրացվում են առաջին դիմողին: Դիմումները ներկայացնել ՀՀ ԱԻՆ պետական ռեզերվների գործակալություն: Հասցեն՝ Պուշկինի 25, պետական պահուստի ձևավորման բաժին, հեռ. 536827։
2010թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ Նախագահի թիվ 189Ա հրամանագրով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Սերգեյ Նիկոլայի Ազարյանին շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում:
Սեպտեմբերի 4-ը արտակարգ իրավիճակների աշխատակցի օրն է
15 օր շարունակ 28 հայ հրշեջ-փրկարարներ օրուգիշեր աշխատեցին Ռուսաստանում` պայքարելով անտառային հրդեհների դեմ, գյուղեր փրկեցին: Հայրենիք վերադարձան մեդալներով ու շնորհակալագրերով, իսկ Հայաստան կատարած այցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հատուկ շնորհակալություն հայտնեց հայ հրշեջ-փրկարարներին` իրենց երկրին օգնելու համար:
2010 թվականի օգոստոսի 11-ին, ժամը 10.00-11.30 Երևանի Հանրապետության հրապարակում տեղի կունենա Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությանը 28 հրշեջ ավտոմեքենաների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին կմասնակցեն բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀՀ-ում ներկայացված դիվանագիտական կորպուսի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր:
Օգոստոսի 5-ից Ռուսաստանի Դաշնությունում հրդեհաշիջման աշխատանքներին են մասնակցում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության 28 հրշեջ-փրկարար եւ 4 հրշեջ ավտոմեքենա: Վերջին երկու օրերի զարգացումների մասին դեպքի վայրից հաղորդում է հայկական խմբի ղեկավար, ՀՀ ԱԻՆ ՀՓԾ փրկարար ուժերի վարչության պետի տեղակալ Պավել Գյոզալյանը:
Հուլիսի 21-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ու ԱԻ նախարար Արմեն Երիցյանն այցելեցին ԱԻՆ ՀՓԾ Հատուկ փրկարարական ջոկատ` դիտելու ժամանակավորապես այնտեղ տեղակայված 28 հրշեջ-մեքենաները, որոնք Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությանն է տրամադրել Ճապոնիայի կառավարությունը։