ք. Երեւան
10.03.2010 PDF  | Print |
There are no translations available.

Հրդեհ տոնավաճառում
Մարտի 10-ին,
ժամը 05.18-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Էրեբունի 17 հասցեում գտնվող շուկա-տոնավաճառում։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ փրկարար ուժերի վարչության օպերատիվ խումբը։
Ժամը 05.34-ին հայտարարվել է «հրդեհ թիվ 1 բիս»։ Դեպքի վայր է մեկնել եւս երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.53-ին, մարվել` 06.08-ին։
Այրվել են առեւտրի տաղավարներ` 120 քմ եւ տանիք 100 քմ մակերեսներով։

 
09.03.2010 PDF  | Print |
There are no translations available.

Այրվել է առաստաղը
Մարտի 9-ին,
ժամը 05.57-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Նորագյուղ 108 հասցեին հարակից տարածքում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.35-ին, մարվել` ժամը 06.56-ին։
Այրվել է լքված շինության 2-րդ հարկի առաստաղը` 2 քմ մակերեսով։

 
01.03.2010 PDF  | Print |
There are no translations available.

Մեքենան հարվածել է գազատարին
Մարտի 1-ին,
ժամը 17.33-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դրոյի փողոցի թիվ 40 շենքի մոտակայքում ավտոմեքենան հարվածել է գազատար խողովակին, եւ հնարավոր է հրդեհ բռնկում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Դեռեւս չպարզված հանգամանքներում` Ա. Թադեւոսյանին պատկանող «ԲՄՎ-316» մակնիշի 05 ՕՍ 358 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, ինչի հետեւանքով առաջացել է գազի արտահոսք։
Դեպքի վայր մեկնած «1-04» ծառայության աշխատակիցները վերացրել են գազի արտահոսքը, իսկ հրշեջ-փրկարարների կողմից իրականացվել են խողովակի հովացման աշխատանքներ։
Զոհեր եւ վիրավորներ չկան։

 
27.02.2010 PDF  | Print |
There are no translations available.

Հայտնաբերվել է դիակ
Փետրվարի 27-ին, ժամը 13.15-ին Սեւան քաղաքի ոստիկանության բաժնից ահազանգ է ստացվել, որ նույն քաղաքի Սայաթ-Նովա 22/17 հասցեում հնարավոր է դիակի առկայություն, եւ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է տանտիրուհու` 1950 թ. ծնված Ա. Գեւորգյանի դին։

 
26.02.2010 PDF  | Print |
There are no translations available.

Անգիտակից վիճակում  
Փետրվարի 26-ին,
ժամը 11.40-ին ահազանգ  է ստացվել, որ Երեւանի Դեմիրճյան 19/4 հասցեի բնակիչը չի արձագանքում հեռախոսի ու դռան զանգերին, եւ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր մեկնած փրկարարները բացել են նշված բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1936 թ. ծնված Մառլենա Հովսեփյանը` անգիտակից վիճակում։
Փրկարարների կողմից տուժածին ցույց է տրվել առաջին բուժօգնություն։

 
25.02.2010 PDF  | Print |
There are no translations available.

Կեղծ ահազանգ
Փետրվարի 25,
ժամը 11.36-ին ոստիկանության հերթապահից տեղեկություն է ստացվել, որ անհայտ քաղաքացի է ահազանգել ու տեղեկացրել, որ  Պետական եկամուտների կոմիտեի շենքում ռումբ է տեղադրված, որը պայթելու է ժամը 13.00-ին։
Դեպքի վայր են մեկնել հրշեջ մեկ մարտական հաշվարկ եւ հատուկ ջոկատի փրկարարները։ Տեղյակ են պահվել նաեւ պաշտպանության նախարարությունը, շտապօգնության եւ ազգային անվտանգության ծառայությունները։
Հարակից շենքերի բնակիչներն ու հիմնարկների աշխատակիցները տարահանվել են անվտանգ գոտի, տարածքը` շրջափակվել։ Դեպքի վայրում աշխատել են ԱԱԾ եւ ՊՆ ակազերծման մասնագետներն ու կինոլոգները։
Իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում ռումբ չի հայտնաբերվել։
Ժամը 14.25-ին հայտարարվել է աշխատանքների ավարտ։

 
25.02.2010 PDF  | Print |
There are no translations available.

Հրդեհ ավտոմեքենայում
Փետրվարի 25-ին,
ժամը 00.14-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բ.Մուրադյան փողոցի 1-ին շենքի մոտ ավտոմեքենա է այրվում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Դեռեւս չպարզված հանգամանքներում «Ֆոլքսվագեն» մակնիշի 18 ԼՍ 657 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի սյանը, ինչի հետեւանքով ավտոմեքենայի մեջ հրդեհ է բռնկվել։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.24-ին, մարվել` 00.29-ին։
Մեքենայի շարժիչի տեղամասում այրվել են էլեկտրական լարեր։

 
23.02.2010 PDF  | Print |
There are no translations available.

Դժբախտ պատահար շինհրապարակում
Փետրվարի 23-ին, ժամը 17.24-ին Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ոստիկանության բաժնից ահազանգ է ստացվել, որ Լենինգրադյան փողոցում գտնվող «Բլից» բենզալցակայանին հարակից շինարարական հրապարակում վերամբարձ կռունկի սլաքը պոկվել է, ընկել շինարարներից մեկի վրա, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր մեկնած փրկարարները մեխանիկական ամբարձիչի օգնությամբ բարձրացրել եւ կռունկի պոկված սլաքի տակից դուրս են բերել 1993 թ. ծնված Արման Գասպարյանի դին։

 
<< Start < Prev 1 2 3 4 5 6 7 8 Next > End >>

Page 1 of 8