Վայոց Ձորի մարզ
04.03.2010 PDF  | Print |
There are no translations available.

Փլուզում
Մարտի 4-ին
Վայոց ձորի մարզից ստացված նմանատիպ տեղեկության համաձայն` մարտի 2-ի երեկոյան փլուզվել է Շատին գյուղի  բնակիչ Ա. Աբգարյանին պատկանող տան պատը։
Տեղում պարզվել է, որ տունն  ունի վթարային կարգավիճակ եւ գտնվում է քարաթափման գոտում։ Զոհեր եւ վիրավորներ չկան։
Դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետարանի քաղաքաշինության բաժինը։

 
04.03.2010 PDF  | Print |
There are no translations available.

Հրդեհ վերանորոգման կետում
Մարտի 4-ին
Վայոց ձորից տեղեկություն է ստացվել, որ, ժամը 05.05-ին հրդեհ է բռնկվել Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 125-րդ կմ-ում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.39-ին, մարվել` 06.05-ին։
Այրվել է Օ. Մարոսյանին պատկանող` ավտոդողերի վերանորոգման կետի փայտե ներքին երեսպատումը` 14 քմ մակերեսով, եւ 70 անվադող։

 
14.02.2010 PDF  | Print |
There are no translations available.

Այրվել է 1 տոննա խոտ       
Փետրվարի 14-ին,
ժամը 17.05-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց Ձորի մարզի Շատին գյուղում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը  մեկուսացվել է ժամը 17.43-ին, մարվել` 18.02-ին։
Այրվել է Գ. Ազիզյանի տան բակում կուտակված 1 տոննա խոտը։

 
11.02.2010 PDF  | Print |
There are no translations available.

Ալկոհոլային թունավորում
Փետրվարի 11-ին Վայոց ձորի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 14.00-ի սահմաններում ալկոհոլային թունավորումով Եղեգնաձորի հիվանդանոց են տեղափոխվել նույն քաղաքի բնակիչներ` 1996 թ. ծնված Դ. Այվազյանը եւ 1995 թ. ծնված Լ. Սիմոնյանը։
Տուժածները, ստանալով բուժօգնություն, դուրս են գրվել հիվանդանոցից։

 
01.02.2010 PDF  | Print |
There are no translations available.

Հրդեհ հացատանը
Փետրվարի 1-ին,
ժամը 14.32-ին հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզում` Եղեգնաձորի Ավագյան փողոցի թիվ 11 տան բակում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.50-ին, մարվել` 16.01-ին։
Ամբողջությամբ այրվել է Կ. Սահակյանին պատկանող հացատունը` 30 քմ մակերեսով։

 
25.01.2010 PDF  | Print |
There are no translations available.

Մեքենան գլորվել է ձորը
Հունվարի 25-ին,
ժամը 19.50-ին Վայոց ձորի մարզից տեղեկություն  է ստացվել, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 127-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ավտոպատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը։
Դեռեւս չպարզված հանգամանքներում` ճանապարհի երթեւեկելի մասից դուրս է եկել եւ ձորը գլորվել «ՎԱԶ-2121» մակնիշի 07 ՏՕ 988 պետհամարանիշի ավտոմեքենան։
Ավտոմեքենայի վարորդ, 1962 թ. ծնված Ռ. Ասլանյանը դուրս է բերվել ձորից եւ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել Եղեգնաձորի հիվանդանոց։
Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են միջին ծանրության։

 
24.01.2010 PDF  | Print |
There are no translations available.

Ձնաբուք` Սելիմի լեռնանցքում
Հունվարի 24-ին, ժամը 00.10-ին ահազանգ է ստացվել, որ Սելիմի լեռնանցքում` Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհի 44-րդ կմ-ում, ձնաբքի հետեւանքով ճանապարհին ավտոմեքենաներ են մնացել։
Դեպքի վայր է մեկնել Վայոց ձորի մարզային փրկարարական ջոկատը։
Փրկարարների եւ «Գավառի Ճանշին» ՓԲԸ-ի աշխատակիցների համատեղ ուժերով ճանապարհի անանցանելի հատվածից դուրս է բերվել 18 ավտոմեքենա։
Ժամը 03.04-ի դրությամբ «Գավառի Ճանշինի» կողմից ճանապարհը մաքրվել է, երթեւեկությունը` վերականգնվել։

 
07.01.2010 PDF  | Print |
There are no translations available.

Մեքենան ձնակույտում
Հունվարի 7-ին, ժամը 18.35-ին ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհի 32-րդ կմ-ում ավտոմեքենան խրվել է ձնակույտի մեջ, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր մեկնած` մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատի ուժերով ձնակույտի միջից ճանապարհի երթեւեկելի հատված է դուրս բերվել «Մոսկվիչ» մակնիշի 16 ԼՍ 184 պետհամարանիշի ավտոմեքենան։

 
<< Start < Prev 1 2 Next > End >>

Page 1 of 2