|
There are no translations available.
Հրդեհ Տավուշի մարզում Մարտի 6-ին, ժամը 22.35-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզում` Դիլիջան-Իջեւան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին հարակից տարածքում։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.20-ին, մարվել` 00.10-ին։ Այրվել են Հաղարծին գյուղի բնակիչ Ա. Ստեփանյանին պատկանող` 36 քմ մակերեսով տնակը եւ 100 քմ խոտածածկույթ։ |
|
There are no translations available.
Քարաթափումներ Մարտի 5-ին, ժամը 11.30-ին Տավուշի մարզպետարանից ստացված տեղեկության համաձայն` Հաղարծին գյուղից դեպի Հաղարծնի վանահամալիր տանող ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետեւանքով ճանապարհը գրեթե ամբողջությամբ փակվել է, եւ վնասվել է Թեղուտ գյուղի խմելու ջրագիծը։ Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Մարզպետարանի եւ «Ճանշինի» աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ավտոճանապարհի ազատ հատվածով ապահովվել է միակողմանի երթեւեկություն։ |
|
There are no translations available.
Հրդեհ չորանոցում Փետրվարի 23-ին Տավուշի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 22.03-ին հրդեհ է բռնկվել Սեւքար գյուղում։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.30-ին, մարվել` 23.50-ին։ Այրվել է Թ. Ղալումյանին պատկանող` 33 քմ մակերեսով փայտի չորանոցը եւ 15 խմ փայտ։ |
|
There are no translations available.
Հրդեհ Տավուշի մարզում Փետրվարի 17-ին, ժամը 01.10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մար-զի Արծվաբերդ գյուղում։ Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.47-ին, մարվել` 04.40-ին։ Ամբողջությամբ այրվել են Ա. Ալիխանյանին պատկանող 10 քմ մակերեսով ավտոտնակը, ներսում գտնվող «Մոսկվիչ» մակնիշի առանց պետհամարանիշի երկու ավտոմեքենաները, անասնագոմը եւ մառանը` համապատասխանաբար` 12 քմ եւ 6 քմ մակերեսով։ |
|
There are no translations available.
Ջուրը ողողել է մարզադահլիճը Փետրվարի 13-ին, ժամը 10.02-ին Նոյեմբերյան քաղաքի թիվ 2 դպրոցից տեղեկություն է ստացվել, որ սառչելու հետեւանքով դպրոցի ջրագիծը գիշերվա ընթացքում վնասվել է, ջուրը լցվել է մարզադահլիճ, ինչը վտանգ է ներկայացնում հիմնապատերի համար։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Ժամը 11.08-ի դրությամբ փրկարարների ուժերով ջուրը հեռացվել է մարզադահլիճից։ |
|
There are no translations available.
Ավտոպատահար Երեւան-Իջեւան ավտոճանապարհին Հունվարի 24-ին, ժամը 20.25-ին Տավուշի մարզային ոստիկանությունից ստացված տեղեկության համաձայն` Երեւան-Իջեւան ավտոճանապարհի 119-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ավտոպատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը։ Դեռեւս չպարզված հանգամանքներում` «ԳԱԶ-24» մակնիշի 57 ՏԼ 039 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է «ԿամԱԶ» մակնիշի 643 ԼԼ 36 պետհամարանիշի բեռնատարին։ Պատահարի հետեւանքով «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Դիլիջանի Օրջոնիկիձեի 79/14 հասցեի բնակիչ, 1956 թ. ծնված Էդիկ Թովմասյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Իջեւանի հիվանդանոց։ Ժամը 03.00-ին տուժածը հիվանդանոցում մահացել է։ |
|
There are no translations available.
Այրվել է խոտ Հունվարի 11-ին, ժամը 17.33-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցում։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.55-ին, մարվել` 18.25-ին։ Գերեզմանատանը հարակից եղեւնուտում այրվել են 400 քմ մակերեսով չորացած տերեւներ եւ խոտ։ |
|
There are no translations available.
Հրդեհ անասնագոմում Հունվարի 8-ին, ժամը 12.35-ին հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Նավուր գյուղում։ Ժամը 12.35-ին եւ ժամը 13.37-ին Բերդից դեպքի վայր են մեկնել համապատասխանաբար մեկական մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.20-ին, մարվել` 23.00-ին։ Ամբողջությամբ այրվել են Ա. Միգոյանին եւ Ռ. Ասրյանին պատկանող անասնագոմերը` 260 քմ ընդհանուր մակերեսով։ |
|
|
<< Start < Prev 1 2 Next > End >>
|
|
Page 1 of 2 |