|
There are no translations available.
Փլուզում Սյունիքում Մարտի 9-ին, ժամը 19.20-ին Սյունիքի մարզից ստացված տեղեկության համաձայն` Երեւան-Կապան ավտոճանապարհի 254-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ճանապարհի փլուզում, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ փլուզվել եւ անանցանելի է դարձել ճանապարհի` 37 մ երկարությամբ, 8 մ լայնությամբ եւ 2,5 մ խորությամբ հատվածը։ Գորիսի «Ճանշինի» աշխատակիցների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում ժամը 21.30-ի դրությամբ ճանապարհի նշյալ հատվածով ապահովվել է միակողմանի երթեւեկություն։ |
|
There are no translations available.
Զոհեր` մեքենաների բախումից Փետրվարի 28-ին, ժամը 18.20-ին Մեղրի քաղաքի ճանապարհային ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Ագարակ-Երեւան ավտո-ճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Դեռեւս չպարզված հանգամանքներում` իրար են բախվել են «Օպել-Վեկտրա» մակնիշի 08 ՍԼ 569 եւ «ՎԱԶ-21011» մակնիշի 08 ՕԼ 643 պետհամարանիշերի ավտոմեքենաները։ Պատահարի հետեւանքով մեքենաների վարորդներ` 1987 թ. ծնված Ն. Հակոբյանը եւ 1985 թ. ծնված Մ. Հայրապետյանը, տեղում զոհվել են, իսկ «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր, 1983 թ. ծնված Հ. Ավագյանը եւ «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ` 1985 թ. ծնված Ա. Ծատրյանը, 1984 թ. ծնված Է. Բադալյանը եւ 1988 թ. ծնված Ա. Միրզոյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ։ Փրկարարների օգնությամբ տուժածները դուրս են բերվել ավտոմեքենաներից եւ տեղափոխվել Ագարակի հիվանդանոց։ Բժիշկները տուժածների վիճակը գնահատել են բավարար։ |
|
There are no translations available.
Ուժեղ քամի Սյունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ փետրվարի 21-ին, ժամը 21.00-ի սահմաններում գրանցված ուժեղ քամու հետեւանքով մասամբ վնասվել են Քաջարան քաղաքի 15 շենքի տանիքներ` 160 քմ ընդհանուր մակերեսով, կոտրվել մոտ 60 քմ մակերեսով ապակիներ, շրջվել են Քարահունջ գյուղի նորակառույց մանկապարտեզի 50 քմ, ինչպես նաեւ Վերիշեն գյուղի տներից մեկի 250 քմ մակերեսներով տանիքները։ |
|
There are no translations available.
Փլուզում Սյունիքի մարզպետարանից տեղեկություն է ստացվել, որ փետրվարի 21-ին, ժամը 14.00-ի սահմաններում փլուզվել է Իշխանասար գյուղի բնակիչ Ա. Արզումանյանին պատկանող տան պատը` 12 քմ մակերեսով։ Զոհեր եւ վիրավորներ չկան։ Վնասի չափը ճշտելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով։ |
|
There are no translations available.
Ուժեղ քամի Սյունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ փետրվարի 15-16-ը Գորիսի տարածաշրջանում գրանցված ուժեղ քամու հետեւանքով վնասվել են` Խնձորեսկ գյուղի մանկապարտեզի, ակումբի եւ գյուղապետարանի տանիքները` 300 քմ ընդհանուր մակերեսով, Ներքին Խնձորեսկում շրջվել են` փայտյա 2 տնակ, ծառեր եւ էլեկտրասյուներ, ինչի հետեւանքով գյուղը հոսանքազրկվել է։ Վնասի չափը ճշտելու նպատակով մարզպետարանում ստեղծվել է հանձնաժողով։ Նույն օրը, ժամը 18.00-ի դրությամբ հոսանքամատակարարումը վերականգնվել է։ |
|
There are no translations available.
Հրդեհ Փետրվարի 16-ին, ժամը 04.10-ին հրդեհ է բռնկվել Գորիս քաղաքի «Թանգուց ձոր» թաղամասի թիվ 3 տանը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մարվել է ժամը 05․10-ին։ Այրվել է Ա. Թանգյանին պատկանող տան նկուղում տեղադրված 10 հատ մեղվափեթակ։ |
|
There are no translations available.
Հրդեհ Փետրվարի 15-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղում բռնկված հրդեհի հետեւանքով այրվել են Դ. Դավթյանին պատկանող գոմի` 70 քմ մակերեսով տանիքը եւ այնտեղ պահեստավորած 150 հակ խոտ։ |
|
There are no translations available.
Հայտնաբերվել է դիակ Փետրվարի 12-ին, ժամը 13.00-ին Սիսիան քաղաքի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ Որոտան 3/3 հասցեում ենթադրվում է դիակի առկայություն, եւ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր մեկնած փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է տանտիրուհու` 1940 թ. ծնված Վ. Սերդյակովայի դին։ |
|
|
<< Start < Prev 1 2 Next > End >>
|
|
Page 1 of 2 |