Շիրակի մարզ
06.03.2010 PDF  | Print |
There are no translations available.

Հրդեհ տնակում
Մարտի 6-ին,
ժամը 21.01-ին Մարալիկ քաղաքի ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը  մեկուսացվել է ժամը 21.35-ին, մարվել` 22.55-ին։
Այրվել է 18 քմ մակերեսով տնակ, որի ներսում հայտնաբերվել է տանտիրուհու` 1936 թ. ծնված Քնարիկ Գինոսյանի  դին։

 
01.03.2010 PDF  | Print |
There are no translations available.

Փլուզում
Մարտի 1-ին,
ժամը 11.30-ին Գյումրի քաղաքի Ռուսթավելու 29 հասցեից ահազանգ է ստացվել, որ տեղի է ունեցել տան ծածկի փլուզում։
Դեպքի վայր է մեկնել Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Տեղում պարզվել է, որ նշված հասցեում տեղակայված տունը կառուցվել է 1881 թ., ունի վթարայնության 4-րդ աստիճան, մուտքի հիմնական պատերի վերին շարվածքը խարխլված է, նախկինում փլուզվել է հողային ծածկի մի մասը, իսկ գիշերվա ընթացքում` նաեւ մյուս հատվածը։
Փրկարարների կողմից տան բնակիչների հետ տարվել են բացատրական աշխատանքներ անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։
Դեպքի մասին տեղյակ է պահվել Գյումրիի քաղաքապետարանը։

 
26.02.2010 PDF  | Print |
There are no translations available.

Թունավորում
Փետրվարի 26-ին, Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 18.00-ին սննդային թունավորում (բոտուլիզմ) ախտորոշմամբ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Շահինյան 6ա/55 հասցեի բնակիչ, 1982 թ. ծնված Պողոս Գրիգորյանը։ Նախնական տվյալներով` թունավորման պատճառ է հանդիսացել պահածոյացված պոմիդորը։
Բժիշկների կողմից տուժածի վիճակը գնահատվել է ծանր։

 
25.02.2010 PDF  | Print |
There are no translations available.

Թունավորում շմոլ գազից
Փետրվարի 25-ին,
ժամը 01.28-ին Շիրակի մարզի շտապօգնության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ շմոլ գազից թունավորումով Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոց են տեղափոխվել նույն քաղաքի Գերցենի փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 1 տան բնակչուհիներ` 1985 թ. ծնված Ս. Թադեւոսյանը եւ 1959 թ. ծնված Լ. Խաչատրյանը։
Բժիշկները տուժածների վիճակը գնահատել են միջին ծանրության։

 
22.02.2010 PDF  | Print |
There are no translations available.

Ուժեղ քամի
Շիրակի մարզից տեղեկացրել են, որ փետրվարի 22-ին, ժամը 14.30-ի սահմաններում գրանցված ուժեղ քամու հետեւանքով վնասվել են` Քեթի գյուղի տներից մեկի` 40 քմ մակերեսով տանիքը, բարձրավոլտ  հոսանքի մեկ էլեկտրասյուն, ինչպես նաեւ 3 էլեկտրասյան անկման պատճառով 25 տուն հոսանքազրկվել է։ Իսկ Աշոցք գյուղում հեռագրասյան վնասվելու հետեւանքով խափանվել է հեռախոսակապը։

 
15.02.2010 PDF  | Print |
There are no translations available.

Հրդեհ
Փետրվարի 15-ին
Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղում բռնկված հրդեհի հետեւանքով այրվել են Ժ. Մանասյանին պատկանող տան բակում պահեստավորած 100 հակ խոտ եւ փայտյա ծածքը` 24քմ մակերեսով։

 
08.02.2010 PDF  | Print |
There are no translations available.

Թունավորում շմոլ գազից
Փետրվարի 8-ին, ժամը 11.30-ին Գյումրիի շտապօգնության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ շմոլ գազից թունավորումով «Սամարիթեր» հիվանդանոց են տեղափոխվել նույն քաղաքի Պ. Սեւակի 17/4  հասցեի բնակիչներ` 1990 թ. ծնված Տաթեւիկ եւ 1965 թ. ծնված Գեւորգ Ղազարյանները, 1959 թ. ծնված Գալյա եւ 1954 թ. ծնված Սամվել Սարգսյանները եւ 1967 թ. ծնված Հասմիկ Այվազյանը։
Ըստ բժիշկների` տուժածների վիճակը միջին ծանրության է։

 
07.02.2010 PDF  | Print |
There are no translations available.

Հրդեհ քոլեջում
Փետրվարի 7-ին
Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06.50-ին հրդեհ է բռնկվել Գյումրիի Օլիմպիական հերթափոխի քոլեջի տարածքում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.27-ին, մարվել` 08.22-ին։
Այրվել են քոլեջի` հանդերձարանը, ծանրաձողի դահլիճը, միջանցքը, սանհանգույցը, գույքը` 101 քմ ընդհանուր մակերեսով։

 
<< Start < Prev 1 2 Next > End >>

Page 1 of 2