"Emergency Channel" Information Center

Hot line
Under direct supervision of the RA Minister of Emergency Situations


Aimed at operative response to the requirements, concern and claims by the population, making audible the opinions and proposals on the activities of the collaborators of the subdivisions of the System, as well as making closer, more effective and productive public relations, a hot line has been created in the RA Ministry of Emergency Situations under direct supervision of the RA Minister of Emergency Situations.
Tel.:       (374-10) 24 24 22, (374-10) 56 76 56
E-mail:   mes@ema.am

ՀՀ տարածքում տեղի ունեցած դեպքեր, պատահարներ...

Հրդեհներ խոտածածկ տարածքներում
Հուլիսի 28-ին
ահազանգեր են ստացվել հանրապետության մի շարք խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես` Վայոց Ձորի մարզի Արտավան գյուղի Չրախլու կոչվող հանդամասում այրվել է 6 հա խոտածածկ տարածք եւ 600 գիհի ծառ...

Ավտոպատահար
Հուլիսի 28-ին, ժամը 15.16-ին Աբովյան քաղաքի ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 13-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը ...

Ընթերցել


Մարտի 1-ը քաղպաշտպանության համաշխարհային օրն է PDF  | Print |
See the Armenian version.

Գարնան առաջին օրն է‚ ու ամեն ինչում խորհրդանշական բաներ փնտրելու մարդկային ձգտումով ուզում ենք արդարացնել‚ որ հենց այդ առաջինն է համընկել Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան։ Գարունը զարթոնք է‚ կյանք‚ իսկ կյանքը պետք է պահպանել ու պաշտպանել։


Քաղաքացիական բնակչության պաշտպանվածության (ճիշտ կլինի ասել` անպաշտպանության) հարցը հատկապես սրվում է պատերազմական իրավիճակներում։ Առաջինը դա հասկացավ ֆրանսիացի վիրաբույժ, գեներալ Սանտ Պոլը, որը 1931 թվականին Փարիզում հիմնեց «Ժնեւյան գոտիներ» ասոցիացիան։ Սրա նպատակն էր` առանձնացնել չեզոք գոտիներ կամ բաց քաղաքներ, որտեղ պատերազմների ժամանակ կարող էր ապաստանել որոշակի կարգի քաղաքացիական բնակչություն։

1936 թվականին Իսպանիայում քաղաքացիական պատերազմի եւ 1937 թվականին Ճապոնիայի ու Չինաստանի միջեւ կոֆլիկտի ժամանակ ասոցիացիայի ակտիվ գործունեությունը թույլ տվեց Իսպանիայի Մադրիդ եւ Բիլբաո, ինչպես նաեւ Չինաստանի Շանհայ ու Նանկին քաղաքներում քաղաքացիական բնակչության համար ստեղծել չեզոք գոտիներ։

1958 թվականին «Ժնեւյան գոտիներ» միջազգային ասոցիացիան վերածվեց քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ՔՊՄԿ)։ Կազմակերպության խնդիրներն զգալիորեն ընդլայնվեցին. քաղաքացիական պաշտպանության ազգային կազմակերպությունների միջեւ կապերի հաստատում, բնակչության պաշտպանության բնագավառում ուսումնասիրությունների անցկացում, փորձի փոխանակման կազմակերպում, արտակարգ իրավիճակներում կանխմանը, պատրաստությանն ու գործողություններին ուղղված ջանքերի համակարգում։

1972 թվականին ՔՊՄԿ անդամ-պետությունների ներկայացուցիչները հաստատեցին կազմակերպության կանոնադրության ժամանակակից տեքստը։ Կանոնադրությունն ուժի մեջ մտավ 1972 թվականի մարտի 1-ին եւ կազմակերպությանը տրվեց միջազգային միջկառավարական կազմակերպության կարգավիճակ։

ԽՍՀՄ-ում քաղպաշտպանության համաշխարհային օրը երկար ժամանակ անտեսում էին։ 1961 թվականին ընդունվեց «ԽՍՀՄ քաղաքացիական պաշտպանության մասին» դրույթը։ Այն սահմանում էր հրթիռամիջուկային, քիմիական, կենսաբանական զենքից բնակչության եւ ժողովրդական տնտեսության պաշտպանությունն ապահովող համակարգի ստեղծումը, ամբողջ երկրի տարածքում փրկարարական եւ վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը։ Երկրի քաղպաշտպանության ընդհանուր ղեկավարությունը վերապահվեց ԽՍՀՄ նախարարների խորհրդին, մտցվեց նաեւ ԽՍՀՄ քաղպաշտպանության ղեկավարի պաշտոն։

1986 թվականին Խորհրդային Միությունում քաղաքացիական պաշտպանության համար սկսվեց նոր փուլ։ Եթե նախորդ փուլերում քաղաքացիական պաշտպանության բովանդակությունն ու ուղղվածությունը որոշում էին հիմնականում ռազմաստրատեգիական գործոնները, ապա այս փուլի բովանդակության վրա վճռական ազդեցություն գործեցին ներքին հանգամանքները։ Եվ առաջին հերթին այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք էին Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանում վթարը (1986 թ.)  եւ Սպիտակի երկրաշարժը (1988 թ.)։

Հենց  այս ողբերգական աղետները, որոնք  բերեցին հսկայական մարդկային զոհեր  եւ պատճառեցին միլիարդավոր դոլարներով հաշվվող վնաս, ստիպեցին նորովի  նայել արդի պայմաններում քաղաքացիական պաշտպանության դերակատարությանը։
Ակնհայտ դարձավ, որ քաղաքացիական պաշտպանությունը չի կարող իր գործունեությունը սահմանափակել պատերազմական ժամանակի շրջանակներով։ Նրա   պոտենցիալը, նրա  ուժերն ու միջոցները պետք է մեծ արդյունավետությամբ օգտագործվեն խաղաղ պայմաններում, հատկապես վթարների, տարերային ու տեխնածին աղետների հետեւանքները վերացնելիս։

Հայաստանի Հանրապետությունը 1994 թվականի ապրիլից Քաղպաշտպանության միջազգային կազմակերպության անդամ է։
ՔՊՄԿ-ն ամեն տարի ընդունում է քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվան նվիրված մի կարգախոս։ Բնավ էլ պարտադիր չէ‚ որ թեման լինի պատերազմական։

1994 թվականից ի վեր‚ երբ Հորդանանում գումարվել էր ՔՊ 10-րդ միջազգային կոնֆերանսը‚ որոշվեց‚ որ «քաղաքացիական պաշտպանություն» հասկացությունը պետք է ընդարձակվի‚ չսահմանափակվի միայն զինված բախումների ժամանակ ծագած մարդասիրական խնդիրներով։ Նոր ձեւակերպմամբ «քաղաքացիական պաշտպանության» տակ հասկացվում են մարդասիրական այն միջոցները‚ որոնք նպատակ ունեն պաշտպանելու մարդկանց կյանքը‚ նրանց ունեցվածքը եւ շրջակա միջավայրը բոլո՛ր տեսակի աղետներից ու պատահարներից։


ՔՊՄԿ պատմությունից

1972 թվականին Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ՔՊՄԿ) անդամ-պետությունների ներկայացուցիչները հաստատեցին կազմակերպության կանոնադրության ժամանակակից տեքստը։ Կանոնադրությունն ուժի մեջ մտավ 1972 թվականի մարտի 1-ին եւ կազմակերպությանը տրվեց միջազգային միջկառավարական կազմակերպության կարգավիճակ։ ՔՊՄԿ-ն մարտի 1-ը սահմանեց Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օր։ Հայաստանի Հանրապետությունը 1994 թվականի ապրիլից Քաղպաշտպանության միջազգային կազմակերպության անդամ է։


Նախորդ տարիների կարգախոսները

1999 թ. մարտի 1. Քաղաքացիական պաշտպանությունը պետք է դառնա դպրոցական ծրագրի մի մաս
2000 թ. - Քաղաքացիական պաշտպանությունը` կայուն զարգացման միջոց
2001 թ. - Կամավորները եւ քաղաքացիական պաշտպանությունը
2002 թ. - Քաղպաշտպանության հիմնական տարրերը
2003 թ. - Քաղպաշտպանությունը` աղետներին դիմակայելու միջազգային համերաշխության միջոց
2004 թ. - Քաղաքացիական պաշտպանությունը եւ անվտանգությունը ճանապարհներին.
2005 թ. - Քաղաքացիական պաշտպանությունը եւ շրջակա միջավայրի պաշտպանությունը
2006 թ. - Քաղաքացիական պաշտպանությունը դպրոցում
2007թ. -  Քաղաքացիական պաշտպանությունը եւ աշխատավայրում անվտանգության ապահովումը
2008թ. -Քաղպաշտպանությունը եւ առաջին օգնության հմտությունները
2009թ. - Քաղպաշտպանությունը, կանխարգելիչ տեղեկատվությունը եւ հաղորդակցության հմտությունները