"Emergency Channel" Information Center

Hot line
Under direct supervision of the RA Minister of Emergency Situations


Aimed at operative response to the requirements, concern and claims by the population, making audible the opinions and proposals on the activities of the collaborators of the subdivisions of the System, as well as making closer, more effective and productive public relations, a hot line has been created in the RA Ministry of Emergency Situations under direct supervision of the RA Minister of Emergency Situations.
Tel.:       (374-10) 24 24 22, (374-10) 56 76 56
E-mail:   mes@ema.am

ՀՀ տարածքում տեղի ունեցած դեպքեր, պատահարներ...

Հրդեհներ խոտածածկ տարածքներում
Հուլիսի 28-ին
ահազանգեր են ստացվել հանրապետության մի շարք խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես` Վայոց Ձորի մարզի Արտավան գյուղի Չրախլու կոչվող հանդամասում այրվել է 6 հա խոտածածկ տարածք եւ 600 գիհի ծառ...

Ավտոպատահար
Հուլիսի 28-ին, ժամը 15.16-ին Աբովյան քաղաքի ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 13-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը ...

Ընթերցել


«Իրազեկվածությունը կարող է կյանքեր փրկել...» PDF  | Print |
See the Armenian version.

Հայաստանում ՄԱԿ-ի նոր համակարգող,  ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան այդ պաշտոնը ստանձնել է 2010 թվականի հունվարի 10-ին։ 
Տիկին Դաֆինա Գերչեւան կառավարման մարմինների ղեկավարների հետ հանդիպումների շարքն սկսեց Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն, Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդիկ Բարսեղյանի հետ հանդիպումով։


Փետրվարի 5-ին ՄԱԿ-ի համակարգողը մասնակցեց նաեւ համակարգի կարիքների գնահատման վերջնական փուլին, երբ արդեն հավաքված տվյալները ներկայացվեցին միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին։

- Կարողությունների այս գնահատումը մի մասն է կարողությունների զարգացման այն ծրագրի, որ մենք իրագործելու ենք արտակարգ իրավիճակների նախարարության եւ ոլորտի մյուս այն կառույցների հետ միասին, որոնք պարտավորված են անհրաժեշտ ջանքեր գործադրել` աղետների ռիսկերը կառավարելու համար, - նշել է Գերչեւան։

Փետրվարի 12-ին տիկին Դաֆինա Գերչեւան այցելեց նաեւ «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոն։ Մեծ նշանակություն տալով աղետների կառավարման ոլորտի` հատկապես հանրային իրազեկման բաղադրիչին, ՄԱԿ-ի համակարգողը  առավել խորությամբ ծանոթացավ կենտրոնի իրականացրած, ընթացիկ ու ապագա ծրագրերին, «Արտակարգ ալիք» հաղորդաշարի ստեղծման պայմաններին ու հնարավորություններին։ Ներկայացնում ենք Դաֆինա Գերչեւայի բացառիկ հարցազրույցը «Արտակարգ ալիքին»։

- Տեղեկատվությունը հզոր ուժ է, եւ կարեւոր է, որ մենք` որպես քաղաքացիներ, առաջնորդներ ու կառավարիչներ, կարողանանք դասեր քաղել անցյալում եւ ներկայում տեղի ունեցող արտակարգ իրավիճակներից, որպեսզի խուսափենք նախկինում թույլ տված սխալները կրկնելուց եւ կարողանանք փրկել մարդկանց կյանքը։ Ցավալի է, բայց ինչպես գիտեք, ժամանակակից գիտությունը դեռեւս չի կարող կանխատեսել բոլոր աղետները, սակայն մենք բոլորս կարող ենք այնպես անել, որ բնական երեւույթները չվերածվեն միջազգային աղետների։ Սա հնարավոր է իրականացնել, եթե մենք կարողանանք կանխատեսել հնարավոր աղետը, ավելի լավ պլանավորել մեր անելիքը, լինենք առավել պատրաստված, իրականացնենք սեյսմակայուն շինարարություն, ինչպես նաեւ կարողանանք տարածել անհրաժեշտ տեղեկատվությունն ու բարձրացնենք մարդկանց իրազեկվածությունը, որպեսզի նրանք իմանան, թե ինչպես պետք է արձագանքել այս կամ այն աղետին։ Կուզենայի ընդգծել, որ բնական աղետների կառավարման մասին խոսելիս կարեւոր է շեշտել պլանավորման, պատրաստվածության ու արձագանքման կարեւորությունը, որպեսզի մեզանից յուրաքանչյուրն իմանա, թե ինչպես պետք է գործի որեւէ ողբերգական իրադարձության դեպքում։ Դրա համար մենք պետք է տեղում ունենանք արձագանքման համակարգ, ռեսուրսներ եւ լավ իրազեկված հասարակություն, որն ի վիճակի կլինի համարժեք կերպով արձագանքել նման դեպքերին։ Այս պարագայում տեղեկատվության եւ հանրային իրազեկման դերը չափազանց կարեւոր է, որպեսզի նրանք տեղյակ լինեն, թե ինչպես պետք է արձագանքել։ Այս գործընթացը պետք է շարունակական լինի։

Օգտվելով առիթից` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ եւ «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնի անձնակազմին` կատարած աշխատանքի համար, քանի որ դուք իրազեկում եւ ուսուցանում եք մարդկանց ոչ միայն դեպքից դեպք, այլ` մշտապես։ Բոլորս գիտենք, որ աշխարհում գրեթե ամեն օր կարող է երկրաշարժ տեղի ունենալ, եւ եթե տեղական իշխանություններն ու մարդիկ իրազեկ եւ պատրաստված չեն, ապա մարդկային զոհերի թիվը կարող է չափազանց մեծ լինել, ինչը մենք վերջերս տեսանք Հաիթիում։ Լավ իրազեկված քաղաքացիները կարող են զգալիորեն հզորացնել մարդկանց կյանքը փրկելու հնարավորությունը։ Նույնը վերաբերում է նաեւ կառավարման մարմիններին։


- Այսօր գրեթե անհնար է պատկերացնել զարգացման որեւէ ծրագիր, որտեղ հաշվի առնված չէ արտակարգ իրավիճակների կառավարման եւ աղետների ռիսկի բաղադրիչը։ 1997 թ. սկսած ՄԱԶԾ-ն Հայաստանում աղետների ռիսկի նվազեցման եւ կանխարգելման բազմաթիվ ծրագրեր է իրականացրել։ Որպես Հայաստանում ՄԱԿ-ի նոր համակարգող` ո՞րն է այս բնագավառի Ձեր տեսլականը։

- Կուզենայի անմիջապես ընդգծել, որ շատ ուրախ եմ` տեսնելով Հայաստանի կառավարության եւ այստեղ գործող ՄԱԶԾ գրասենյակի միջեւ առկա ամուր, արդյունավետ ու երկարատեւ ռազմավարական գործընկերությունը` մասնավորապես Հայաստանի փրկարար ծառայության եւ նորաստեղծ արտակարգ իրավիճակների նախարարության հետ։ Մենք ունեցել ենք բազմաթիվ համատեղ նախաձեռնություններ, իրականացրել ենք ծրագրեր նաեւ համայնքային մակարդակում, եւ վստահ եմ, որ այս ուղղությամբ մեր համագործակցությունը շարունակվելու է ոչ միայն լրատվական կենտրոնի, այլեւ` ողջ նախարարության հետ։

Համոզված եմ, որ կստեղծվեն նոր հնարավորություններ` պլանավորման ու արձագանքման կարողություններն ու պատրաստվածությունն ուժեղացնելու համար։ Դուք, անշուշտ, իրավացի եք` նշելով, որ զարգացման ծրագրերն անհնար է պատկերացնել առանց աղետների կառավարման ու ռիսկի նվազեցման գործոնների ոչ միայն Հայաստանում, այլեւ ցանկացած այլ երկրում։ Այս գործոնները պետք է ներառել բոլոր զարգացման ծրագրերում եւ կառավարման բոլոր մակարդակներում։ Փորձը ցույց է տալիս, որ զարգացումը համալիր գործընթաց է, որը պահանջում է բոլոր դերակատարների ջանքերի համատեղում` բնական աղետներից տուժած մարդկանց օգնելու եւ նրանց ցավը թեթեւացնելու համար։

- Ձեր աշխատանքային գործունեության ընթացքում արդյո՞ք աշխատել եք ռիսկերի նվազեցման ծրագրերում, եւ երբեւէ ինքներդ ականատես եղե՞լ կամ հայտնվե՞լ եք արտակարգ իրավիճակում։

- Նախկինում ես երբեւէ ուղղակիորեն ներգրավված չեմ եղել աղետների ռիսկի նվազեցման եւ կառավարման մեջ, սակայն վերջին յոթ տարվա ընթացքում ես աշխատել եմ ՄԱԿ-ի զարգացման ծրագրում` մասնավորապես Բրատիսլավայի տարածաշրջանային կենտրոնում եւ  իմ պարտականություններից էր` խորհրդատվությունը հասարակական ինստիտուտների կարողությունների զարգացման քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ` նրանց գործունեության ու ծառայությունների որակի մակարդակը բարձրացնելու համար։ Այդ ընթացքում աշխատել եմ կառավարման մարմինների ու բազմաթիվ հասարակական կազմակերպությունների հետ` փորձելով օժանդակել աղետներին դիմակայելու` նրանց կարողությունների հզորացմանը։ Հիմնական դասը, որ ես քաղել եմ իմ աշխատանքի ընթացքում, սա է` ինչքան քիչ ներդրումներ են արվում հասարակական կառույցների կարողություններն ուժեղացնելու համար, որոնք ունակ են պլանավորել եւ իրականացնել կանխարգելիչ աշխատանքներ, այնքան դրանք ավելի խոցելի են լինում։

Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա մինչեւ հիմա հիշում եմ, երբ ես դեռ ուսանող էի, դա  Բուլղարիայում էր, 1979-80 թվականներն էին, համալսարանում դասախոսության ժամանակ շենքը ցնցվեց երկրաշարժից։ Լսարանում շուրջ 200 ուսանող կար, սենյակը ցնցվում էր, սեղաններն ու աթոռները` շարժվում։ Բոլորս շատ վախեցանք, սկսեցինք ճչալ, խառնվեցինք իրար ու փորձեցինք դուրս գալ սենյակից, սակայն դուռը չէր բացվում, քանի որ միջանցքը խցանված էր խուճապահար մարդկանցով, որոնք եւս շտապում էին լքել շենքը։ Մենք իրազեկված չէինք ու չգիտեինք, թե ինչ պետք է անել նման դեպքերում։ Փառք Աստծո, որ դա թույլ երկրաշարժ էր, մեծ ավերածություններ չեղան։ Մի քանի հոգի ընդամենը թեթեւ վնասվածքներ էին ստացել, սակայն ես ինձ համար դրանից դաս քաղեցի։ Մինչեւ այդ պահը մենք երբեւէ կառավարման մարմիններից տեղեկություն չէինք ստացել, թե ինչպես պետք է վարվենք նման դեպքերում։

Ուզում եմ եւս մեկ անգամ շեշտել, որ բնակչությանը ժամանակին եւ համապատասխան տեղեկատվությամբ ապահովելը չափազանց կարեւոր է։ Այդ պատճառով «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնի դերը հանրային իրազեկման գործում իսկապես անգնահատելի է։