"Emergency Channel" Information Center

Hot line
Under direct supervision of the RA Minister of Emergency Situations


Aimed at operative response to the requirements, concern and claims by the population, making audible the opinions and proposals on the activities of the collaborators of the subdivisions of the System, as well as making closer, more effective and productive public relations, a hot line has been created in the RA Ministry of Emergency Situations under direct supervision of the RA Minister of Emergency Situations.
Tel.:       (374-10) 24 24 22, (374-10) 56 76 56
E-mail:   mes@ema.am


Առաջին այցը` Հայաստանի փրկարար ծառայություն PDF  | Print |
See the Armenian version.

Հայաստանում ՄԱԿ-ի նոր համակարգող,  ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գեռչեւան կառավարման մարմինների ղեկավարների հետ հանդիպումների շարքն սկսեց Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն, Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ, գեներալ լեյտենանտ Էդիկ Բարսեղյանի հետ հանդիպումով։

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱԻՆ ՀՓԾ տնօրենի տեղակալներ, փ/ծ գեներալ-մայոր Ա. Թանանյանը եւ փ/ծ գնդապետ Ս. Ազարյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Ավագյանը, ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչի, ՄԱԶԾ մշտական համակարգողի տեղակալ, պարոն Բրոբերգ Դիրքը եւ Աղետների ռիսկի նվազեցման գծով խորհրդատու, տիկին Նինո Անտաձեն։

Հանդիպման ընթացքում պարոն Բարսեղյանն ամփոփ ներկայացրեց ՀՓԾ համակարգը, դրա մեջ մտնող ստորաբաժանումները, վերջիններիս դերն ու գործառույթները։

Խոսվեց ՀՓԾ միջազգային համագործակցության, ծրագրերի եւ պայմանագրերի մասին, մասնավորապես անդրադարձան ՄԱԶԾ համատեղ ծրագրերին։ Առանձնացվեցին երկրի հնարավորությունների գնահատման ծրագրի ուղղությամբ տարվող աշխատանքները։

Էդիկ Բարսեղյանը ներկայացրեց ՀՓԾ կողմից իրականացրած խոշոր միջազգային միջոցառումները. հատկապես նշեց  ՄԱԿ-ի  շրջանակներում 2005 եւ 2009 թթ.-ին Հայաստանում ացկացված երկու խոշոր՛ INSARAG տարածաշրջանային վարժանքները։

Գեներալ Բարսեղյանն անդրադարձավ նաեւ ՆԱՏՕ/ԳՀԽ շրջանակներում 2010 թ.-ի սեպտեմբերին Հայաստանում անցկացվելիք «ԱՐՄԵՆԻԱ-2010» ուսումնավարժանքին, որին կմասնակցեն աշխարհի տարբեր երկրներից շուրջ 600 մասնակից։

Տիկին Գեռչեւան հայտնեց իր պատրաստակամությունը՝ ընդլայնել եւ զարգացնել արդեն իսկ գոյություն ունեցող արդյունավետ համագործակցությունը ՀՓԾ-ի հետ, ցուցաբերել ՀՓԾ-ին տարբեր տեսակի օժանդակություն Հայաստանում աղետների ռիսկերի նվազեցման եւ կանխարգելման բնագավառներում։